пятница, 25 мая 2012 г.

Ավարայրի ճակատամարտ

Ավարայրի ճակատամարտ 451, տեղի է ունեցել Ավարայր գյուղի մոտ մայիսի 26-ին, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգայինազատագրական պայքարի բարձրակետն էր ։ 451ի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ ՀերԶարևանդ գավառով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։ Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր ուժերը վաղօրոք կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում։Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

Комментариев нет:

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...