пятница, 29 сентября 2017 г.

Արթնացի՛ր, Հայ Մարդ



«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»Հեսիոդոս



Արթնացի'ր Հայ Մարդ:

Հիշիր առյուծ անցյալդ և վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ:
Բավ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես:
Բավ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, ... արգասիքների առյուծի բաժինը
բորենիներին տրամադրես:
Բավ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես:
Վերհիշի'ր վեհն ու գեղեցիկը:

Արթնացի՛ր, Հայ Մարդ:

Բա՛վ է Մայր Հողդ քո ավերածությամբ անապատ դարձնես:
Մինչեւ ե՞րբ պիտի անապատներում դու Հավատ փնտրես:

Արթնացի՛ր, Հայ Մարդ:

Արթնացե՛ք, հայ օրենսդիրներ ու գործադիրներ:
Արթնացե՛ք դրամատենչության թմբիրից:
Բավ է ձեր տեսակին ձեր կույր օրենքներով ու կատարողությամբ գաղթեցնեք:
Վաղուց ժամանակն է, որ Պետության սահամանաեզրի ամբողջ եր-կայնքով ինչպես
հող, այնպես էլ շինանյութ, անասնապահական եւ գյուղատնտեսական անհրաժեշտ
պարագաներ նվիրելու Օրենք խմորեք...


Արթնացի'ր Հայ Մարդ:

Վերահաստատվիր քո Ընտրության մեջ:
Կամրջիր անցյալդ ու ապագադ քո Ճշմարիտ ներկայով, և վերգտիր կապդ
Հավերժացած Նախնիներիդ հետ:
Անցյալն ունի հետևանք,
Իսկ ապագան էլ պատճառ,
Նրանք հյուսված են իրար
Ներկայի մեջ անաչառ:

Արթնացի'ր Հայ Մարդ.

Բա'վ է անսկիզբ ու անվերջ Հոգուդ սկիզբ - ավարտ փնտրես:
Բա'վ է ենթադրես դրախտ ու դժոխք կյանքիցդ հետո:
Բա'վ է կտրվես Բնության Շնչից, ու փնտրես Հոգիդ քո իսկ շնչից դուրս:
Բա'վ է գրերին հարցերդ ուղղես, ու պատրանքներով քեզ մխիթարես:
Ճշմարտությունը Շնչովդ չափիր ու նրան ամուր՝, ողջ Սրտով կապվիր:


Արթնացի'ր Հայ Մարդ:

Դու քնել էիր քո մեծ գործերի մեծ հոգնությունից:
Եւ քո երազում քեզ այցելել են մեծ մղձավանջներ:
Սակայն զարթոնքիդ պահը եկել է:
Մոռացիր բոլոր օտարի կողմից շահերը խոստացված:
Հիշիր վերստին քո ազգի շահը:
Արթնացի'ր Հայ Մարդ, եկել է պահը:
Ցրի'ր պատրանքը քո մեծ Զարթոնքով:

Արթնացի'ր Հայ Մարդ:

Թափ տուր գլուխդ ունայնությունից:
Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է:
Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ, ու չէին չափում:
Եւ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում:
Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել և թիավարել:
Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում:
Երբեկ էլ ուշ չէ լողալ սովորել:
Եւ անհնար չէ Տոհմակարգի մեջ վերահաստատվել:


Արթնացի'ր Հայ Մարդ.

Վար ձգիր ուսերիցդ «Ես» ի բեռը, և թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը:
Մոռացիր «ես» դ և հիշիր Մենքդ:
Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, և թող որ «ես» դ միանա մարմնիդ ստվերի սկզբին:
Որքան ցածր է «ես» ը, այնքան առողջ է մարդը, ամուր բազուկը և թեթև քայլքը:
Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր
պահող քո անհատական «սև խոռոչ» ը:
Գիտցիր, որ «ես» իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր:
Եւ վստահ եղիր, որ «ես» ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:


Արթնացի'ր Հայ Մարդ:

Քեզ բաժանել են տիրելու համար:
Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա :
Եւ մի վախեցիր անտեր լինելուց:
Ինքդ քե'զ տիրիր, և քեզ եղիր Տեր:
Եւ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝, ոչ տիրապետում:
Կայացի'ր Հայ Մարդ որպես Ինքնիշխան:
Եւ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի, ու քեզ
իրենից կախման մեջ գցի:
Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ:
Հաստատվի'ր Հայ Մարդ Ընկերության մեջ:
Եւ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության
ամեն տեսակում:

Արթնացի'ր Հայ Մարդ

Комментариев нет:

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...