среда, 29 августа 2012 г.

Արդյո՞ք բիբլիան Աստծո խոսքն է




Բոլորս գիտենք որ հայ ազգը ունի առնվազն 5000 տարվա պատմություն, որ մարդկային քաղաքակրթության բնօրրանը եղած է հայկական բարձրավանդակը, որ մենք անզուգական ներդրում ունենք համաշխարհային քաղաքակրթության, որ պատմությունը շատ դաժան գտնված է հայ ազգի նկատմամբ, որ մենք սարսափելի և ահավոր կորուստներ ունեցել ենք պատմության ընթացքում, շատերն են որոնում լուծումներ այս ճգնաժամից դուրս գալու, որոնում են եւ փնտրում ելքեր բոլոր տեղերում բացի այնտեղից որտեղ կորցրել ենք այդ բոլորը:

Հայ ազգի գերագոյն նպատակն է վերադարձ դեպի արմատները, վերադարձ դեպի Արիականություն, այնտեղ է գտնվում հայի առաքելության առաջնորդող ճանապարհի ելակետը, որն է հավերժացնել հայի տեսակը և ընթացքում նպաստել ուրիշ ազգերի հավերժացման:

Բոլորս համաձայն ենք որ մեր պատկերացրած հայի կերպարը կամ գոյություն չունի կամ սրնթաց անդունդ է գնում և մենք տեսնում ենք որ գտնվում ենք անդունդի եզրին:

Շատերը խոսում են տեսություների մասին: Մեր կարծիքով, հարցը տեսությունների մեջ չի այլ գործնական քայլեր անելու: Ժամանակն է խոչնդոտները նկատելու եւ իրերը իրենց անունով կոչելու:

Այս օրվա դրությամբ հայ ազգը իր նպատակի ճանապարհին բախում է կրոնական խոչնդոտին ի մասնավորի Բիբլիային որի բացահայտումը դարձել է արգելված թեմա, Աստվածային լինելու հանգամանքը կասկածի տակ առնելու հանգամանքը` ոճիր: Սակայն նկատի առնելով պահի լրջությունը, և ոչ մի արգելքի առջեվ կանք չառնելու անհրաժեշտությունը և ճշմարտությունը իմացող մարդկանց հայտնի պատճառներով խուսափումը բարձրաձայնելու, որոշեցինք մենք ասել:

Մենք հեշտությամբ չէ որ պարտավորված ենք զգում անդրադարնալու այս անշնորհակալ թեմային, եթէ ճշմարտություն չլինելով հանդերձ ունենար դրական և օգտակար կողմ, առնվազն եթէ լիներ մեր ազգի բարոյականության և արդարության հասնելու նպաստող մի գիրք, միանշանակ հանդես չէինք գալու: Բայց իրականում ոչ միայն օգտակար ոչինչ չունի այլ ամեն օր ավելի և ավելի դարնում է վտանգավոր- վկա աղանդավորական , սեռամոլագարական եւ նմանատիպ ուղղությունները: Ավելին, Քիչ չէ այն հայ մարդկանց թիվը որոնք բիբլիան պատկերացնում են առնվազն որպես բարոյական ուղղեցույց, և լրջորեն հավատում են որ բիբլիան համահունչ է մեր էության, բնավորության և նկարագրին: Ոչինչ ավելի հերու չէ ճշմարտությունից քան այս կարծիքը:

Այս մոլորությունը սերունդէ սերունդ փոխանցվել է մեզ: Երեխեքը սովորել են հավատալ ինչպես իրենց ծնողներն են հավատացել, բայց երեխեքը մի վտանգավոր բան էլ սովորել են-հարց չտալ: Վախը որ արմատավորվում է երեխայի ուղեղի մեջ նույնքան թունավոր է ինչքան օձի թույնը: Արիությունն է լոզունգը, իմաստությունն է բանալինճշմարիտ վարքի:

Մենք սովորել ենք հավատալ որ այդ գիրքը աստվածաշունչ է որ մեր օրէնքների հիմքն է, արդարության էությունը և մեր քաղաքակրթության աղբյուրը… և այսպես 1700 տարիէ ավել:

Եթէ բիբլիան պարունակեր իրական գիտություն, եթէ լիներ մի գիրք որ մեզ ուղղեր ավելի մեծ բարձունքի քան առաջ, անշուշտ պետք էր արժանին մատուցել: Մի հատ աքսիոմա կա որ բիբլիայի հավատացողները նրանք են որ չեն կարդացած, հավատացող այն իմաստով որ նրանք ունեն այն տպավորությունը որ բիբլիան կը պարունակէ ամենաազնվագույն բարոյական հատկանիշները, իրականում բիբլիան բարոյական ուղղեցույցի ճիշդ հակառակն է բոլոր ոլորտներում:

Կարելի է ներել բիբլիայի գիտական թերությունները բայց չի կարելի թողություն տալ անպատշածության և կոպիտության, բարոյական ոլորտում:

Պետք է բացահայտել բիբլիան, պետք է շարունակել ասել ճշմարտությունը բիբլիայի մասին և այնքան շուտ մեր ժողովուրդը տեղեկանա որ բիբլիան անարժեք մի գիրք է, ամենամեծ բեռերից մեկը կը վերանա մեր ժողովուրդի ուսերից և անհաշվելի հարստության մի աղբյուր է ծնվելու ի օգուտ մեր ազգի: Եթե ճշմարտությունը իմանալուց հետո լինեն մարդիկ որ շարունակեն համարել բիբլիան սուրբ, այդ իրենց իրավունքն է:

Ժամանակին մի մտավորական մեծ գումար էր արաջարկել որեվէ քարոզիչի որ որոշ հատվածներ կարդա բիբլիայից եկեղեցում հավատացյալների արջև, ոչ մի հոգեւորական այդ փողը տակավին վերցրած չէ:

Համոզված ենք որ որեվէ մեկը որ բիբլիան կարդա, այդ պահից սկսած չի չարաշահելու “սուրբ” և “աստվածաշունչ” բառերը երբ վկայակոչի բիբլիան: Ակնհայտ փաստ է որ բիբլիան ոչ միայն բարոյական ուղղեցույց չէ այլ այնտեղ գոյություն չունեն անգամ “բարոյական ” “բարոյականություն” և “բարոյագիտություն” բառերը:

Բիբլիա-ի հեղինակները շատ ջնջին գաղաբար ունէին բարոյականության եւ ճիշդի մասին: Նրանք աւելի շահագըռգըռված էին բռնաբարություններով, , սպանումներով, ստրկությունով եւ նախապաշարումներով:

Բիբլիայի մեջ կա բազմաթիվ անհեթեթություններ, անարդարություն, անգթություն, բռնություն, անհանդուրժողականություն, գիտությամբ հակառակը ապացուցված տեղեկություն:

Պետք է նշել որ ոչ ոք չի կարող պնդել որ բարոյայկան արժեքները բացառձակ են: Բայց կան բաներ որոնք զզվելի են և չեն հանդրժվում մարդկային հարաբերություներում և այնքան ակնհայտ են որ որեվէ տեղ, որեվէ հասարակության մեջ դատապարտումի են արժանանում: Բիբլիայից բերված փաստը բավարար է ոչնչացնելու, զրոյացնելու բիբլիայի բարոյականության արժեքը:

Կյանքի ամենասրբազան փոխհարաբերությունը մարդու և կնկա նվիրումը, ազնվությունը, շիտակությունը և հավատարմությունն է, առանց այդ փոխադարձ խոստումի կյանքի գոյության ոչ մի երաշխիք չկա. և ամեն ինչ որ ուժեղացնում է այդ կապը և սատարում ավելի երջանիկ զույքի կազմավորման, երաշխիք է հառաջացման, բարգավաճման, և երջանկության. Հակառակ այս իրողության, մենք հավանություն տալիս ենք, երբ մի զույք անհամատեղելի են և իրենց համատեղ կյանքը դառնում է բեռ և ոչ թէ երջանկություն: Բայց եթէ զույքի միացումը չարաշահվում է, զույքերի մեկի կողմից, անձնական շահ, ապահովություն, կամ մեկի բարեհաճությանը արժանանալու համար, մեր դատապարտումը այդ արարաքին խիստ դաժան է լինում:

Բիբլիայում կան արարքներ որոնց հեղինակը ոչ միայն չի դատապարտվում այլ արժանանում է եհովայի օրհնության և առատաձերնության:

Գիրք Ծննդոց գլուխ 26 11-20

“11Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ 12Արդ, եթէ պատահի, որեգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանենինձ, իսկ քեզ ողջ թողնեն, 13կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քոշնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։ 14ԵրբԱբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինըշատ գեղեցիկ է։ 15Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները,գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնիպալատը։ 16Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյցտուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաներիեւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ 17Աբրամիկին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքիանդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։18Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչփորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։19Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։20Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իրունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհդնեն։”

Աբրամը կոչված է հավատքի հայր և ընդունված 3 այսպես կոչված Աստվածային կրոնների կողմից և դարեր շարունակ մեզ սովորեցրել են թէ մենք պետք է հետեվինք իր օրինակին: Աբրամն էր որ Աստուծմէ ստացավ Ուխտը: Ո՞ր մեկ հայ մարդը իր կյանքը փրկելու պատրվակով , իր սիրած կնոջ թույլ կտա որ պորնիկություն անի, այս է մեր էության բնավորության նկարագրի համահնչությունը: Կարծում եմ մենք պետք է համակրենք Փարաւոնին և դատապարտենք Աբրամին: Փարաւոնը հստակորեն ասում է որ եթէ իմանար ճշմարտությունը այդ հանցանքը չեր գործեր: Արդյո՞ք այսպիսի պատմություններից է որ մեր ազգի աղջիկները առաքինության մասին իրենց պատկերացումները պիտի ստանան: Ին՞չ ձեվի ամուսին պատկերացնում են մեր աղջիկները, մեկը որ իրեն հանձնելու է օտարի քմահաճույքին, կաշին փրկելու համար թէ մեկը որ պատրաստ է ամեն գնով պաշտպանելու իրեն:

Գիրք Ծննդոց գլուխ 26 4-11

“4Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քոզաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդներիմիջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը 5ի հատուցումն այնբանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմհրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ուօրէնքները»։ 6Իսահակը բնակուեց գերարացիների հետ։ 7Տեղիմարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմքոյրն է»։ Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայիպատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկանդէմքով գեղեցիկ էր։ 8Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ուտեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ։9Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քոկինն է։ Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»։ Իսահակնասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառովսպանուեմ»։ 10Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիրմեզ հետ։ Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քոկնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»։ Եւ Աբիմելէքը հրամանարձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. 11«Բոլոր նրանք, ովքեր կըդիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կըդատապարտուեն»։

Իսահակն էլ հոր նման պատրաստ է իր կնկան պոռնիկության մղելու իր անձնական ապահովության համար: Ին՞՞չ ձեվի կատակ պետք է ընեն մի մարդ ու մի կին որ մի ուրիշը ասե թէ հաստատ քույր ու եղբայր չեն: Ենթադրենք մեր ազգակիցներից մեկը իր երեխային ասել է թէ պարտավոր ենք հարգել ու պատվել բիբլիան և երեխան լսելով խորհուրդը սկսեց կարդալ և ենթադրենք կարդաց այս հատվածը ու հարց տվեց թէ ին՞չ է նշանակում կատակել. Ին՞չ է անելու: Ասելու է որ հեռու մնա այդ գրքից թէ մեր ժողովրդի մեծամասնության նման լրիվ անտեղյակ է թէ ինչ կա այդ գրքում բայց ընդունում են որովհետեվ սերունդից սերունդ փոխանցվել է : կարել՞ի չէ ենթադրել որ այս գիրքը մատչելի չէ երեխաներին:

Մեկ անգամ ևս տեսնում ենք որ օրինակելի տիպարը, այսպես ասած հեթանոս Աբիմելիքն է որ հստակորէն ասում է “Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ։ Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր”։Մեզ հաճախ են հիշեցնում թէ ինչպես Աբրամը պատրաստ էր զոհաբերելու Իսահակին բայց մոռանում են հիշեցնել թէ այդ Իսահակը առանց երկմտալու պատրաստ էր զոհբերելու և օտարի քմահաճույքին հանձնելու իր կնոջ:

Գիրք Ծննդոց գլուխ 19 1-8

“Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էրՍոդոմի դարպասի մօտ։ Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջգնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. 2«Համեցէ՛ք,տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ։ Եսկը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէքձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքիհրապարակում կը գիշերենք»։ 3Ղովտը նրանց շատ ստիպեց, եւնրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը։ Ղովտը ընթրիքպատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանքկերան։ 4Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքիտղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդըմիասին պաշարեցին տունը, 5Ղովտին դուրս կանչեցին ուհարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտեկան։ Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»։ 6Ղովտըդռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից։ 7Նանրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը։8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել։ Բերեմնրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայնթէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւնրանք մտել են իմ յարկի տակ»։

Ո՞ր մեկ հայ հայրը կարող է հետեվել այս “աստծո մարդու” օրինակին: Շարունակվում է պատմությունը և Եհովան պատժում է Սոդոմ Գոմորին և փրկում ու օրհնում աննկարագիր Ղովտին: և մենք հասնում ենք այս պատմության ամենակարեվոր մասին ստորության գագաթնակետին…

30Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւվախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկուդուստրերը։ Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդլերան մի քարայրում։ 31Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մերհայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի,ինչպէս ողջ աշխարհի կարգն է։ 32Արի գինի խմեցնենք մեր հօրը,պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»։ 33Նրանքիրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։ Աւագ դուստրն այդ գիշերպառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վերկենալը։ 34Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկպառկեցի իմ հօր հետ։ Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դումտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»։ 35Այդգիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօրհետ։ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։ 36Ղովտիերկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից։ 37Աւագը ծնեց որդի եւնրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»։ Նա էմովաբացիների նախահայրը մինչեւ այսօր։ 38Կրտսերը նոյնպէսծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմազգատոհմի որդի»։ Նա է ամոնացիների նախահայրը մինչեւայսօր։

Կարել՞ի է այս կարդալ և երեխեքին ասել որ բիբլիան բարոյական ուղղեցույց է, որտեղ հայրության և կնկա կերպարը ներկայացվում է այլասերված: ամենակոպիտ և անկիրթ հայ մարդը կցնցվի այս պատմություններից: եթէ մեր աղջիկ երեխաներից մեկը կարդա մի գիրք որտեղ նման պատմություն կա, հայրը հաստատ դուրս շպրտելու էր այդ գիրքը, բայց որովհետեվ այս գրքին վրա գրված է ”Աստվածաշունչ” հանդուրժում ենք: Ինչ ցավալի իրավիճակում ենք հայտնվել:

Սեր և Գթառատություն

Այդ այրունարբու մարդը որ կոչվում է սամվէլ մարգարե Աստծուն վերագրում է հետեվյալ խոսքերը-1 թագ 15-3

“3Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոքչպէտք է փրկուի։ Կը կոտորես նրանց ու կ՚ոչնչացնես բոլորին՝տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ,արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ»

Ըստ մեզ աստծո դեմ հայհոյանք է ասել կամ հավատալ որ աստված այս խոսքերը ասել է: Այս խոսքերը կարող է միայն չարի աստվածը ասել:

Բիբլիան հստակորէն ասում է որ այսպես կոչված հին կտակարանի Եհովա Աստվածը Եբրայեցիների Աստվածն է, Իսրայելի որդիների Աստվածն է, Աբրամի և Իսահակի Աստվածն է: հին կտակարանը մի ցեղի անձնական Աստծո պատմությունն է որի առաջին և միակ մտահոգությունը իր “ընտրյալ ժողովուրդ”ն է: Այդ Աստվածը օգտագործվում է արդարացնելու այն բոլոր դաժանությունները, գազանությունները և անգթությունները որ հիշյալ ցեղը գործեց և գործում է: հին կտակարանի բոլոր գրքերը ամբողջությամբ թռջված են անմեղ մարդկանց արյունով, բռնաբարված կույսերով անմարդկային անգթությամբ և ոճիրներով, բոլորն ալ վավերացված Եհովայի կողմից:

Բիբլիան մեզ ասում է որ Աստված փոքր է և անվերջ Տիեզերքի Աստվածը չէ: Անվերջ Տիեզերքի Աստվածը չի կարող այսքան փոքր և փոքրոգի լինել: անվերջ Տիեզերքի Աստվածը չի կարող անմեղ երեխաներ սպաննել:Այսպիսի Աստվածի գաղափարը պետք է լինի վիրավորական ցանկացած հայի: Այ՞ս է մեր պատկերացրած ուժեղ, արդար, բարի, սիրող աստվածը: Այս փոքրոգի և թույլ Աստծո կերպարն է չասելու համար չարի Աստծո:

Եւ այդ Բիբլիան է պատճառը որ մեր պատմական հայրենիքը քանդվեց, մեր գիրն ու գրականությունը վարվեց, մեր տաճարները հիմնահատակ կործանվեց: Իսկ այսօր առաքելական եկեղեցին շարունակում է 301 թ.ին սկսված գործը իր աւարտին հասցնել, վերացնելով հայ տեսակը : Այլապես որն է նպատակը Էքումենիկ շարժման անդամակցության: Որն է նպատակը վերստին կյանքի կոչելու եւ ենթարկվելու Բիբլիայի “Հին կտակարան”-ին որ Աստծո հետ ոչ մի առնչություն չունի:

“Նոր Կտակարան”

Նոր Կտակարանի հեղինակները փորձեցին ստեղծել մի նոր Աստված, և փոռձեցին փախչել հին կտակարանի արյունարբու Աստծուց:

Տեսնենք ինչ ՞է վերագրվել այս Աստուն որ ասել է:

Ղուկ. 14

26«Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից,կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձիցանգամ, չի կարող իմ աշակերտը լինել.

34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ.չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35քանի որ եկայ, որբաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իրկեսուրից։ 36Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն։ 37Ովիր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ովիր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:

Նման բաներ եթէ կարդայինք ուրիշ որեվէ մի գրքում, հաստատ շպրտելու էինք, բայց որովհետեվ գրվել է մի գրքում որի վրա գրվել է “Աստվածաշունչ”, փոռձում ենք մեկնաբանել: Եթէ մի խոսքի մեկնաբանությունները շատանում են, այդ նշանակում է որ հարցը մեկնաբանությունների մեջ չէ այլ խոսքի հեղինակի: վերոհիշյալ գրությունից կախված է մեր դրախտ կամ դժոխք գնալը և խոսքի հեղինակը որ ենթադրյալ Աստված է չի կարողանում իր միտքը հստակ ասել որ հասկանալի լինի մեզ և մենք պարտավորված ենք անսալու մեր նման մահկանացուների մեկնաբանության: Անհեթեթություն:

Այս տողերը կարդալով այն տպավորությունը ունեցանք որ այս տողերի հեղինակը հետին նպատակ է հետապնդում: Հավակնելով փրկել մարդուն հասարուկության պառակտման կոչեր է անում: Այս մտքերը շատ հոգեհարազատ է ազատական գաղափարախոսության որ նույնքան վտանգավոր է եւ խոչընդոտ է հանդիսանում մեր ազգի հավերժացման:

Ղուկաս 12:5

5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛քնրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից

Քրիստոնեությունը հիմնված է վախի վրա, մշտական վախի վրա: Իսկական Աստծո, անվերջ Տիեզերքի Աստծո խոսքերը չեն կարող լինել այս խոսքերը: Այս խոսքերը կարող են լինել անգութ, անսիրտ, փոքրոգի մարդոց խոսքերը:

Այս խոսքերը ատելության և վրիժարության խոսքեր են, միտված վախեցնելու և ճնշելու: Այս խոսքերը միտված են իշխանություն և հզորություն տալու կղերին և եկեղեցուն: Այս խոսքերը միտված են փչացնելու բանականությունը և մարդուն դարձնելու ստրուկ:

“նոր Կտակարան”ը արտաքուստ միայն տարբեր է հնից և իրականում նորը գերազանցում է հնին ստորությամբ: Հին կտակարանում, կատաղած Եհովան բավարարվում էր երբ իր զոհերը ջախջախվում էին և սպաննվում իր առաջ: Նոր Աստվածը չէր բավարարվում, հավիտենական չարչարանք, հավերժական կրակ, այս ահավոր համոզմունքը, այս չարագուշակ հավերժական անարդարությունը, դարձավ սիրտն ու հիմքը քրիստոնէության:

Մարդիկ հավատում էին, ոչ թէ բանականության պատճառով, ոչ թէ լավի ցանկությամբ, ոչ թէ այն հույսով որ նպաստելու են ավելի լավ աշխարհի կերտման, ոչ թէ իրենք իրենց բարելավելու այլ հավատում էին ՎԱԽիպատճառով: Հավատում են որովհետեվ վախենում են մտածել, վախենում են հարցնել, մնում են երեխա որովհետեվ վախենում են մեծանալ: Հավատում են որովհետեվ վախենում են չի հավատալ:

Դժոխքի գաղափարը ստեղծվեցավ հաստատելու կրոնական բռնատիրություն և հավատացողները ապրում են մի բռնատիրությունում որ որեվէ բռնատեր չի կարող հաստատել: Դժողքի ահավոր դոգմանքանդեց բարոյականության հիմքը որն է զգալ ուրիշի ցավը ևկարեկցել: Քրիստոնէությունը մեզ սովորեցնում է որ մի մայր կարող է երկնքում ապրել երջանիկ հավիտյանս հավիտենից, միևնույն ժամանակ դիտել իր որդում կամ դուստրին որ այրվում է և տառապում դժոխքում:

Այս է այն բարոյական ուղղեցույցը որ համահունչ է մեր էության, բնավորության և նկարագրին:

22Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակումէր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկսչարաչար դիւահարւում է»։ 23Բայց նա նրան պատասխանչտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ուասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակումէ»։ 24Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր,օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէմանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27Եւ նա ասաց. «Այո՛,Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանիցընկած փշրանքներով»:

Այս անմարդկայնությունը կոչել են Աստվածային և բարոյական եւ ասում որ համահունչ է մեր էության, բնավորության և նկարագրին: Որ մի ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող հայը կենթարկվի այս գարշելի գրքին որ ոչ Իսրայելացիներին համարում է շուն, այն էլ սիրող ներող “փրկիչ” Հիսուսը:

Հիմա գանք եւ մի հատված ներկայացնենք Լեւոն Մելիք-Շահնազարեանի «Հայ ժողովրդի բնաւորութիւնը» գիրքէն

Մինչ քրիստոնէական շրջանի հայ ժողովրդի բնաւորութեան մէջ, հաւանաբար բացակայում էին դաժանութիւնը, վրիժառութիւնը: Թերեւս հայերը միակ ժողովուրդն էին, որի պանթէոնումբացակայում էր խաւարի, հադէսի, տարտարոսի աստուածը: Անտիկ շրջանի հայերն համարում էին, որ երկրի ընդերքում ոչ թե վախ ու պատիժ է, այլ կենարար ուժ: Հոգում ընդհանրապէս չի կարող որեւէ վատ բան լինել: Հայ ժողովուրդը չէր վախենում մեղքից, քանզի մեղքը խորթ էր նրա կենսակերպին, աշխարհայացքին ու ազգային հիմքերին:

Հայերը պատժիչ ուժից չէին վախենում, քանզի, ի սկզբանէ, իրենց խորքային էութեամբ, չէին ընդունում ստորութիւն, նախանձ, դաւաճանութիւն եւ այլ, մարդկանց նսեմացնող ոճիրներ: Դա չի նշանակում, ի հարկէ, թէ Հայաստանում չկային «բացասական անձինք»: Կային եւ անպայման:

Պարզապէս այդ մարդիկ այլ կերպ էին պատժւում, համաժողովրդական քամահրանքով, եւ ժխտմամբ (դատապարտման այդպիսի ձեւը մինչեւ այժմ էլ գոյութիւն ունի հայկական գիւղերում): Հայաստանում ապրող ամէն ոք պէտք է ջերմացնէր նրան, ջանար իրեն կեանք պարգեւած երկրում կեցութիւնը աւելի լուսաւոր ու ջերմ դարձնել: Պատահական չէ, որ հայերն իրենց համարում էին արեւի որդիներ եւ ընդհուպ մինչեւ XII դարը իրենց «արեւորդիներ» էին անուանում: …Հայկական բնաւորութեանն յատկանշական են միամտութիւնը, զարմանալի պարզութիւնը, բացարձակ պարզամտութիւնը:

Այս հատվածում տեղ գրաված մտքերից ո՞ր մեկը գոյություն ունի բիբլիայում: Ոչ մեկը: Բիբլիայի աստվածը փոքրոգի է, անվերջ տիեզերքի Աստվածը չէ. Այսպիսի Աստվածը անարգանք է և իմ ինքնասիրությունս ինձ թույլ չտար հավատալ զզվելի աստիճանի փոքր Աստծո:

Ինչքան ավելի հնադարյան է կրոնը, այնքան ավելի քիչ նշանակություն ունեն չարի ուժերը նրանում, Եվ ընդհակառակը` ինչքան կրոնը երիտասարդ է, այնքան չարի ուժերը նրանում ավելի սարսափելի են, այնքան ավելի մարդը և պետք է առանց մտածելու, հավատալով իր վրա արգելքներ դնի: Ուղղակի չի կարելի համեմատել ընտրության հսկայական ազատությունը մարդու վարքի և մտածողության մեջ` հեթանոսական բազմաստվածության դարաշրջանում և Քրիստոնէության ժամանակ

Պատմության մեջ մութ դարաշրջան կոչվել է այն շրջանը երբ եկեղեցին շատ ուժեղ էր և բիբլիան օրէնք: Աղքատության, տգիտության, ճնշման դարարջան էր և ավելի անբարոյական դարաշրջան գոյություն չէ ունեցած: Զարմանիլիորէն Քրիստոնեության մուտքը Հայաստանում փոռձում են մեզ ներկայացնել որպես լույս և ոսկեդար:

Քրիստոնեությունը Հայաստան է մտել ատելությամբ, Ագաթանգեղոսը նկարագրել է թէ ինչպես են քանդվում տաճարներն ու ինչպիսի ատելությամբ է ոչնչացվում մեր պատմությունը և այս բոլորը մի մարդու կողմից որին կոչում են “սուրբ” և ‘‘լուսավորիչ’’:

Հիմնահատակ ավերվեցին Հայոց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Որպեսզի հայության էության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Հային իր ծագումնաբանական եւ հոգեւոր արմատներից կտրելու համար փորձում են մեռցնել մեր ուղեղներում հայոց իրական հավատքը: Հեթանոսությունը համարվում է հետամնացություն, արիականությունը՝ ծայրահեղականություն: Անհեթեթություն:

Քրիստոնէութեան մուտքով հայ ազգը կորսնցուց իր ռազմական ու ըմբոստ նկարագիրի կարեվոր մասը, այն հայերը որ իսլամացած են, , եղած են կատաղի կռուողներ, մինչդեռ քրիստոնեայ ազգակիցները խաղաղասէր եւ զէնքից խուսափած : Զենքն ու ձին փոխարինեցինք բիբլիայով ու խաչով հավատալով կղերականների կրկնած ՝ “մէկ երեսիդ զարնողին միւս երեսդ դարձուր” հիմարությունը: մեր ստեղծագործության տեսադաշտը սահմանափակվեց կրոնի մեջ:

Քրիստոնէութեան մուտքով դարձանք մտքով՝ հույն , հոգով՝ հրէա: Քրիստոնէութեան ազդեցութեան տակ մենք խզեցինք մեր դարաւոր կապը մեզի ազգակից ժողովուրդներէն : Պարսիկը մեզի համար դարձավ հեթանոս, կրակապաշտ և թշնամի: Մղեցինք Վարդանանց պատերազմ որ զուտ եկեղեցվո պատերազմն էր: և այս դեպի Եվրոպա նայելը ի վերջո մեզ հասցրեց եղեռնին որ 301ի տրամաբանական շարունակությունն էր:

Մենք շատ ենք սիրում ասել թէ թուրքերն ու ազերիները քանդում են մեր եկեղեցիները և հուշարձանները, ուզում են ջնջել մեր պատմությունը, բայց այն ինչ պատահեց 301թ ալ ավելի ահավոր էր բայց խորհրդավոր լրություն է տիրում: Ինչո՞ւ ¨ մինջև եր՞բ:

Եզրակացություն

Կրոնները և այլ գաղափարախոսությունները հավակնում են փրկել մարդուն, միայն մարդուն բայց ընթացքում կործանում են նրան և դարձնում անդեմ, աննպատակ մի էակի և ընթացքում Կործանման ուղղի են տանում ազգին:

Բիբլիայի անարժեք լինելու փաստը գտնվում է հենց` բիբլիայում: Հարկ է միայն կարդալ բաց մտքով առանց կաշկանդումների: Կարդալ` բավարար է դատապարտելու: Կարդալ` բավարար է համոզվելու որ բիբլիան բարոյական ուղղեցույց չէ և համահունչ չէ մեր էության, բնավորության և նկարագրին:

Մենք պետք է քաջալերենք մեր ժողովրդին որ կարդան, այնքան շատ մարդ կարդա այնքան ուժեղանալու է ազգը և թուլանալու է 1700 տարիէ ի վեր մեզ տանջող քաղցկեղը: Հասարակությունը այնքան շատ տեղեկություն ունենա այնքան թուլանալու է եկեղեցին, առանց հասարակության ստվար զանգվածի գիտակցության չի կարելի սպասել եկեղեցուց հայանպաստ, ավելի ճիշդ կլինի ասել ոչ ազգավնաս գործունէություն:

Շատ անգամ Պարտադիր չէ բարելավելու համար մի բան ավելացնել, այլ կարելի է պարզապես մի բան վերացնել, և մենք վերացնելով այս անարժեք, անբարոյականությունը մարմնացնող գիրքը, շատ մեծ քայլ առած կլինենք դեպի վերադարձի ճանապարհը:

Պետք է գա այն օրը երբ հայի կերպարին չի կպցվելու անարգանքի արժանի քրիստոնեա մակդիրը և Հայը Դարնալու է ոչ թէ քրիստոնեության հոմանիշ այլ հակադրությունը: Չի կարելի պայքարել աղանդների դեմ միայն, պետք է պայքարել աոհասաéակ քրիստոնէության դեմ:

Հայ նորագոյն սերունդին ջամբել աւելի ռազմական ոգի, քան թէ կոտորածներու պատմութիւն: Պետք է փառափանվի Հայի աստուած Վահագնը :

Հայ ազգը այսօր գտնվում է ճակատագրական որոշում կայացնելու իրավիճակում: Եւ այդ որոշումից է բխելու մեր լինելու եւ չլինելու էությունը, գոյություն ունենալու կամ չունենալու հարցը:

Եթե մենք գոյատեվելու ենք, այսուհետ չենք կարող կուրօրէն հավատալ եւ ատել նրանց որ տարբեր են մտածում: Պետք է գտնել մի ձեւ միացնելու ազգը, վերացնելով անհիմն արգելքները, ատելության պատճառները:

Այսուհետ, մենք չենք կարող հուսալ որ “Եհովան” ,կամ առաքելական եկեղեցին մեզ պաշտպանելու են: Այդ հույսը ձախողեցրեց մեզ շատ հաճախ: Հավատալով որ Բիբլիան Աստծո խոսքն է, կուրօրեն հետեվելով առաքելական եկեղեցուն մենք չեն ք կարող հավերժ գոյատեվել:

Այդ խաբկանքը որ Բիբլիան աստծո խոսքն է ստրկացրել է փառահեղ հայ ազգին ու վերածել այն կրոնական համայնքի եւ հիմա շնորհիւ Էքումենիքական շարժումին դարձել մի փոքր անկարեւոր մասնիկ որի միակ նպատակն է նպաստել մեկ աշխարհի կրոնի ստեղծման:

Հայ ազգը չպետք է դառնա քրիստոնեա կրոնի զոհ: Մեր նպատակն է ապահովել Հայ ազգի հավերժությունը ազատ պայմաններում եւ օգնել մյուս ազգերին որ հավերժանան, զարգանան ու առաջդիմեն լինելով ազատ:

Մենք դեմ ենք բոլոր գաղափարախոսություններին, վարդապետություններին որոնք օտար են հային, որոնք փորձում են ստրկացնել հային :Իսկական ազատությունը չի կարող լինել մտքով ստրուկը մի դաժան կրոնի: Աւելի լաւ է մեռնել հայ քան լինել անդեմ քրիստոնյա: Ինչու այսօր մենք չենք կարողանում ասել որ Հայ ազգը հիմնված չէ Քրիստոնյական կրոնի վրա: Անբանական եւ անտրամաբանական մոլուցքը որ Բիբլիան Աստծո խոսքն է, մեր ազգի հավերժացման եւ գոյատեւման ամենամեծ խորընդոտն է հանդիսանում:

Եթե մենք ուզում ենք փրկել հայ ազգը պետք է ընդունենք այն փաստը որ Բիբլիան Աստծո խոսքը չի, բիբլիան Աստվածաշունչ չէ:

Եթե ուզում ենք որպես ազգ գոյատեվել եւ զարգանալ պետք է գործել այսօրվա համար եւ մեր հայրենիքի համար ու ոչ թէ հետ մահու վարձատրվելու համար, եթե մեր նպատակը իսկական ազատությունն է որտեղ վախը չի իշխում (որովհետեվ Վախը, լինի դա վախ Աստծուց կամ որեվե մի ուրիշ բանից ունի բացասական եւ քայքայիչ ուժ, բոլոր պարագաներում) բիբլիան որպես սուրբ գիրք պետք է վերանա եւ եկեղեցուն որպես հաստատություն պետք է վերջ տրվի:

Պետք է վերադառնալ արմատներին, վերականգնելու Հայոց հավատը որպեսզի Հայկականությունը, Հայադավանությունը, եւ Հայրենանվիրվածությունը դառնան համայն հայության չափորոշիչները:

http://vahagnakanch.wordpress.com/2011/04/09/%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84-%D5%A2%D5%AB%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AE%D5%B8-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%B6-%D5%A7/

“Աստվածաշու՞նչ”, թե՞ “Բիբլիա”




Ո՞րն է Աստծո շունչը – 1


(վերլուծական հարցեր եկեղեցուն)


Հայ եկեղեցին իրեն կոչում է առաքելական V-րդ դարից (Քաղկեդոնի տիեզերաժողովից հետո): Վերջին հարյուրամյակներում այն ավելի շատ դարձել է կաթոլիկ, բողոքական, ավետարանական եւ ­”այլ տիպի հայեր­”-ից զատվելու միջոց: Առաքելական կրոնն ու կրոնականները եկեղեցու հոգեւոր քաղաքականությունը, Լեոի ­”Հայ կղերական դիվանագիտություն­” պատմական աշխատության վերլուծականներին համարժեք, դարձրել են արդի աշխարհիկ քաղաքականության մի մասը: Եթե ծավալվենք, ապա կարող ենք հանդիպել նաեւ մերօրյա ­”բիզնես­”-ի տիպիկ տարրերի… Տիպիկ է նաեւ այս կամ այն կուսակցության ու կառույցի պես՝ ­”ով մեզ հետ չէ, նա հայ չէ­” մեկնաբանությունը շահարկելը:

Ահա այսպես կրոնական ու հետո նաեւ կուսակցական պատկանելության ահեղ դրդմամբ մենք ոչ թե զտարյուն հայ ենք, այլ՝ քրիստոնյա (իր տեսակներով եւ աղանդներով), դաշնակցական, համայնավարական, հանրապետական, ընկերվարական, ազատական ու այլ հայեր ենք… Ծագումը՝ Գենն ու Արյունը մի կողմ ենք դրել եւ (հիմնականում՝ ապազգային) կրոնով ու գաղափարախոսությամբ ենք որոշում մեր հայ լինելը. ահա թե ինչ աստիճանի մանր խնդիրներ ենք արծարծում ներկայումս՝ օտարածին հոգեւոր-գաղափարական ներմուծությունների թելադրմամբ ու պարտադրմամբ:

Կղերականներն ասում են՝ էլ ի՞նչ հայ, եթե քրիստոնյա չես, դաշնակցականներն էլ կես կատակ-կես լուրջ ավելացնում են՝ մենք նախ դաշնակցական ենք, հետո՝ հայ, համայնավարները պատրաստ են հայ լինելն ուրանալ հանուն միջազգային բանվորա-գյուղացիական համերաշխության, իսկ ազատականները՝ հանուն աշխարհայնացման… Վա՜յ քեզ, հայություն, եթե շուտափույթ չազատվես այս կարգի փրկիչներից, ովքեր ազգն ու ծագումը, հայրենիքն ու առաքելությունը ստորադասում են իրենց նեղանձնական (նեղկազմակերպական) եւ շատ հաճախ էլ՝ այլազգիների շահերին: ­”Դե ե՛կ վարդապետ ու մի խենթացիր­”…

Այս հոդվածում կանդրադառնանք աստվածաշնչյան մի շարք անհեթեթությունների, որոնց պատճառով թեկուզ այս գիրքը չի կարող ”սուրբ­” կոչվել: Նախ, ամբողջ ­”Հին կտակարան­”-ը ­”աստվածային­” կեղծիքներով լի պատմության ժողովածու է, հրեական անհիմն ընտրյալության, ­”ռասիզմի, ֆաշիզմի եւ շովինիզմի­” աննախադեպ դրսեւորումներով, անառակություն ու խարդախություն քարոզող անհեթեթ հեքիաթներով եւ սարսափազդու եհովականությամբ համեմված… Հետո, բոլոր ազգերը օգտագործում են ­”Բիբլիա­” (գիրք) տերմինը եւ ­”չգիտես­” ինչու մեզանում այն թարգմանվեց որպես ­”Աստվածաշունչ­”: Ո՞ւմ թույլտվությամբ, Աստծո՞… Այդ դեպքում ո՞ր Աստծո… Եթե մի ­”Գիրք­” գրվում է մի քանի դար ու այն գրում ու վերարտադրում են տարբեր մարդիկ, ի՞նչ Աստծո շնչի մասին է խոսքը:

Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Ա՛յ այսպես էլ ապրում ենք, սակայն, ցավոք, արդեն էշին մեր ուսերին տանելով… Քանզի կուրությունը կամ կուրություն խաղալը նույնն են ըստ էության:

Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեց հայոց հինավուրց մշակույթն ու հայոց բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք Արարչին, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը… Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո, կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել հայոց պատմությունը: Տխմարություն, տգիտություն եւ դավաճանություն. ավելի մեղմ որակում հնարավոր չէ տալ…
Հույներն ու հռոմեացիները քրիստոնեություն, իսկ պարսիկներն ու եգիպտացիները մահմեդականություն ընդունելիս չավերեցին իրենց անցյալը, ու հիմա հպարտանում, ամուր հենվում են իրենց ակունքներին, այդ ակունքները պահեցին նաեւ հնդիկները՝ բուդդայականության անցման ժամանակ: Մեզանում քրիստոնեությունը որպես վրիժառություն մտավ, եւ արդեն շատերի համար գաղտնիք չէ, որ Գրիգոր Լուսավորիչ կոչեցյալը հիմնականում Խավարիչ (մեր շատ մեծերի բնորոշմամբ) դարձավ ու խամրեցրեց հայոց փառապանծ անցյալը: Սակայն, միայն խամրեցրեց: Այն վերստին հառնում է, եւ շատ շուտով ամենաբարձր ամբիոններից կխոսեն այս եւ ավելի սարսափելի եղելությունների մասին…

Մենք առիթով նույնպես կանդրադառնաք այս կարեւորագույն թեմային…

Ինչեւէ, Հայ եկեղեցին, այնուամենայնիվ, կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա (նաեւ՝ տաճարների ավերակների, քանզի դրանք կառուցված էին հզոր էներգետիկ տարածքներում)՝ պահպանելով ազգային որոշակի արժեքներ, միայն օտար մեռելները սկսեցին մեզ համար չգիտես (՞) ինչու սրբանալ… Եվ մի անգամ էլ հայ եկեղեցին լուրջ հերոսություն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451թ.) հետո հնարավորինս պահպանեց իր ինքնուրույն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով որոշակիորեն ազգային է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների շարքում: Այժմ էլ այն կարող է մեծագույն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով հիրավի համահայկական կառույց, ու դրա համար շատ բան պետք չէ, անհրաժեշտ է դեն շպրտել ջհուդա-հրեական ­”Հին կտակարանը­”՝ տեղը դնելով Հայոց պատմությունը՝ ի սկզբանե՝ իր ծագումնաբանությամբ, որը հուրախություն մեզ ամեն դեպքում պատառիկներով պահպանվել ու գտնվել է եւ՛ մեզանում, եւ՛ այլ հին ազգերի մոտ… Երբ եկեղեցին որպես ակունք հենվի այն տաճարի իմաստնությանը, որի վրա ինքն է կառուցված, ապա ամեն հայ, անխոս կխոնարհվի իր պատմության ու առաքելության առջեւ, իր ազգի ու հայրենիքի անցյալի ու գալիքի առջեւ: Հային ի վերուստ ծանոթ է փրկչության ու օծյալության խորիմաստ խորհուրդը եւ, դրանք խարսխելով մեր պատմությանը, տիեզերածին հավատքին, մենք իսկապես հայկականորեն կբռնենք Արարչի հետ մերձեցման ուղին՝ մեզ համար միա՛կ ճշմարիտ ուղին:

Եվ մինչ մեր հոգեւորականներն ու հանրությունը այս մասին լրջորեն կմտորեն, մենք կներկայացնենք խոստացած աստվածաշնչյան ”մանրապատումները­”…

- (Ծննդոց, գլ. ԺԲ) – ­”Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ՛տամ: Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ՛լինիս: Եւ քեզ օրհնողներին կ՛օրհնեմ եւ քեզ անիծողներին կ՛անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ՛օրհնուին­”: – Ահա, այսպես միշտ սեփական օրրանն ու նախնյաց լքելով, հրեաները տիրում են ուրիշ ազգերի հայրենիքներին (ներկայումս՝ $-եհովայով) ու սրբություններին, որովհետեւ դա հուդազունների եւ քրիստոնյաների Եհովա աստվածն է ասել, որը չգիտես ինչու եւ ինչպես նրանց ընտրյալ ազգ է հռչակել, եւ ով ընդդիմանա՝ հուր-հավիտյան կանիծվի… Ապուշության, գուցե թե ապուշացման յուրօրինակ ու բացարձակ դրսեւորում, հայրենալքության, ծավալապաշտության դասական օրինակ: Եվ հայը, որը նախանձախնդրորեն պաշտում է իր Ազգն ու Բնօրրան-Հայրենիքը, աղոթում է հանուն այս տխմարության իրականացմա՞ն…

- (Ծննդոց, գլ. ԺԲ) – ­”Եւ այն երկրումը սով եղավ, եւ Աբրամն իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը: Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ՛սպանեն, բայց քեզ ողջ կ՛թողնեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լավ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արավ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ: Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար: Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչու՞ ինձ չ՛յայտնեցիր, թէ նա քո կինն է: Ինչու՞ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ և գնա: Եւ Փարաւօնի մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը­”: – Այս դրվագում արդեն բացահայտվում է Եհովայի ու նրա ընտրյալ հրեաների նախահոր ի ծնե ստոր եւ խարդախ լինելու հանգամանքը: Խաբեությունը, անբարոյականությունը (կնոջը հանուն անձնական բարեկեցության ուրիշին տալը (կավատության դասական օրինակ)) օրենքի ուժ են ստանում: Ուստի, այլեւս զարմանալի չէ, որ Եհովան պատժում է ոչ թե տականք Աբրամին, այլ՝ Փարավոնին, որին ստորաբար խաբել են, եւ որը ասպետաբար ներում է հայցում, չնայած դիմացինը այլասերվածի մեկն է: Իսկ սա ոչ միայն չի զղջում, այլեւ՝ իր ­”տանիք­” Եհովայի օգնությամբ իր հետ տանում է խարդախությամբ ստացած ընծաները: Ճիշտ նույն կերպ է վարվում Աբրամը նաեւ հետագայում՝ ­”հարավային երկիրը գնալուց, Կադէսի եւ Սուրի մէջ բնակուելուց եւ Գերարումը պանդուխտ լինելուց­” հետո: Ժողովուրդն ասում է. – ­”Օձը տաքացնողին է կծում­”: – ­”Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով…­”: – Ահա՛ ”գերագույն աստծո եւ նրա ընտրյալ ժողովրդի­” գերնպատակը, ազգային արժեքային համակարգը, որն անփոփոխ է նաեւ այսօր: Այո՛, հրեաները պահպանում են իրենց օրենքները, իսկ մե՞նք…

- (Ծննդոց, գլ. ԺԵ) – ­”Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ ինչո՞վ գիտենամ թէ ես նորան կ՛ժառանգեմ: Եւ նա ասաց նորան. ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ: Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. բայց թռչունները չ՛կտրեց: Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց: Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ: Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կ՛լինի, եւ ծառայութիւն կ՛անեն, եւ նորանց չորս հարիւր տարի կ՛չարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդէն կ՛ծառայեն, ես կ՛դատեմ. եւ նորանցից յետոյ մեծ ստացուացքով դուրս կ՛գան: Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ՛գնաս. լաւ ծերացած կ՛թաղուիս­”: – Դե ինչ, դադարենք այլեւս զարմանալ, քանզի ­”սուրբ­” գիրքը ողողված է նման ­”սուրբ պատմություններով­”: Եվ այսպես, Եհովայի ու Աբրամի շուկայական հարաբերություններից հետո Եհովան որոշում է Աբրամի ցեղին տանել օտար երկիր ստրկության եւ 400 տարի ծառայելուց հետո խոստանում է մեծ ունեցվածք (մազոխիզմի դասական օրինակ): Այնուհետեւ, ”արդարագույն աստված Եհովան­” պատժում է այն ազգին, որն իր իսկ պատվերով շահագործել է հրեաներին (սադիզմի դասական օրինակ): Այնպես որ, այս աստծուն (մեր պարագայում գուցեեւ՝ չաստծուն) ծառայեք, թե չծառայեք, միեւնույնն է պատժվելու եք, հայ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, դու՛ք չէ, որ Եհովայի ընտրյալն եք…

- (Ծննդոց, գլ. ԺԶ) – ­”Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար: Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ: Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց: Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի: Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ: Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ: Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը: Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ. Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ու՞ր ես գնում: Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ: Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր…­”: – Այստեղ պատմությունը դադարեցնելով՝ մի համեմատություն անենք: Երբ Եվան ”բարին ու չարը­” ճանաչելու համար Ադամին ­”արգելված ծառի­” պտուղն է ուտեցնում, Եհովան աներկբա պատժում է նրանց, իսկ երբ իր կողմից ”ծնելն արգիլելը­” խախտվում է, նա ոչ միայն չի պատժում փոխադարձ կավատներ Աբրամին եւ Սարային, այլեւ՝ անարգված Հագարին ստիպում է խոնարհվել իրեն պղծողների առջեւ, որը հետ գալուց հետո, հետագայում ավելի մեծ անարգանքի է ենթարկվում ու այնուհետեւ վտարվում: Այո՛, երբ Ադամն ու Եվան փորձում են իմաստնանալ, իսկապես մերձենալ իրական Արարչին (եւ ոչ թե Աստծո գործերին խառնվել), ինքնակոչ աստված Եհովան անմիջապես պատժում է լուսավորության այդ ձգտումը, իսկ ահա, անբարոյականությունը, խավարն ու տգիտությունը, սնոտիապաշտությունը նրա կողմից պաշտելի ու պաշտպանելի են, եւ սա նույնպես հասկանալի է: Իսկ հայի առաքելությունը լույս սփռե՛լն է, եւ ոչ՝ խավարապաշտությունը:

Մեր Աստվածները մեզ ոչ թե թողնում են օգտվել ­”ծառի պտուղից­”, այլ իրենք են լցնում մեր հոգիները սիրո, գիտության, լույսի ու իմաստնության պտուղներով… Իսկ որ Եհովան հենց ինքը խավարն է, ապացուցում է հետեւյալ դրվագը.

- (Ծննդոց, գլ. ԼԲ) – ­”Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գոտեմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը: Եւ տեսաւ որ չկարողացաւ նորան յաղթել, նորա զըստի ամոլաջլին դիպաւ. եւ Յակոբի ամոլաջիլը թուլացաւ նորա գոտեմարտած ժամանակը: Եւ նա ասեց. թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. եւ Յակոբն ասեց. – Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնէս: Եւ նա ասեց նորան, Ի՞նչ է անունդ. նա էլ ասեց. Յակոբ է: Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայել, որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր: Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր: Եւ նա ասեց. Ինչու՞ ես իմ անունը հարցնում. եւ նա օրհնեց նորան այնտեղ: Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ, որովհետեւ ասեց. Դեմ առ դեմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց­”: – ­”Իսրայել­” նշանակում է Աստծո (իմա՝ Եհովայի) հետ գոտեմարտող: Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Եհովան, որը մարդու տեսքով մարտնչում է Հակոբի հետ, չի կարողանում հաղթել նրան. ա՜յ քեզ աստված… Այդ նույն Եհովան չարքի պես վախենում է արշալույսից, եւ քանզի երեւակվող արեւածագը նրա համար մահ է նախապատրաստում, նա իրեն պարտված է համարում, եւ խնդրում է Արեւից փախչելու թույլտվություն՝ օրհնելով Հակոբին: Իսկ ո՞վ է փախչում Արեգակի լույսից… Պարզից էլ պարզ է:


“Աստվածաշու՞նչ­”, թե՞ ­”Բիբլիա­”


Ո՞րն է Աստծո շունչը – 2


(վերլուծական հարցեր եկեղեցուն)


…Մի շատ կարեւոր դրվագ էլ ներկայացնենք ինքնակոչ աստծո վերաբերյալ, որ բազմաթիվ զեղծարարություններից եւ ”սրբագրություններից­” հետո էլ, որպես ճշմարիտ վկայություն այդ ինքնակոչության, մնացել է:
- (Ծննդոց, գլ. Զ) – ­”…Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան: Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ՛յայտնուեցայ, որ նորանց տամ Քանանի երկիրը ուր որ պանդխտացան… Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ՛առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ՛լինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը…­”: – Այստեղ Եհովան խոստովանում է, որ ինքն Ամենակարող Աստվածը չէ եւ ստորաբար ստելով է Արարչի անունից հանդես եկել: Իսկ իր ընտրյալ ժողովրդին պարզաբանում է, որ նրանց եգիպտացիներից կփրկի, եթե իրեն ճանաչեն որպես Աստված, եւ որ ինքն ընդամենը խավարասեր Եհովան է: Ահա թե ում են ապավինում միլիոնավոր մարդիկ՝ ­”Հայր Աստված­” կանչելով, թախանձագին ­”Տեր ողորմե՜ա­” ձայնակցելով, ահա թե ինչու է մարդկությունը խելահեղորեն գահավիժում դեպի կործանում, անդունդ՝ խավարի իշխանություն, ընդ որում, այդ անկման մեջ առաջատարը առավելապես մենք՝ հայերս ենք… Ու դեռ շարունակում ենք հպարտանալ, որ առաջինը մենք ենք… Ականջդ կանչի Ագաթանգեղոս, որ նկարագրեցիր այդ վայրագությունները, որոնք քրիստոնեական մուտքի աննախադեպ ­”սիրո­” դրսեւորումներից էին մեր ազգի հանդեպ:
- (Ծննդոց, գլ. ԺԹ) – ­”Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. որովհետեւ վախենում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը: Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ՛կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է: Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի, այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան: Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր: Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր­”: – Սա, իհարկե, ավելին է, քան պոռնկությունը… Եվ այստեղ էլ Եհովան, իր բնույթի համաձայն, վարձատրում է անառակ քույրերին, չնայած կարող էր մի երկու որձ ուղարկել՝ այդ երկու վիժվածքին հանգստացնելու համար (ներողություն եմ հայցում ընթերցողներից, բայց այլ բնութագրում չունեմ – Ա.Ա.), սակայն նա այլ կերպ է վարվում, անառակների ժառանգներին նախահայրեր է դարձնում… Սրբազան պոռնկության դասական օրինակ:
- (Ծննդոց, գլ. ԻԷ) – ­”Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղավ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը: Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ: Եւ նորա հայրը Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես: Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ: Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց.Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կ՛մնայ: Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խոսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը, Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ: Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը: Միթե՞ նորա անունը Յակոբ չեն ասում. եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանիկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ, եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել: Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար.եւ ցորենով ու գինով հաստատեցի նորան. եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս…­”: – Եհովայի ու իսահակների համար կարեւորը արդարության վերականգնումը չէ, այլ խաբեբային առաջ մղելը, սին առաքինությունը եւ կեղծ աստվածապաշտությունը հովանավորելը: Ահա այսպես էլ առաջնորդվելով ցայսօր՝ խարդախությամբ ու նենգությամբ, Եհովայի ընտրյալները տիրում են այլոց անդրանիկությանը, օրհնությանը, առաքելությանն ու երկրներին, սակայն, դրանով նրանք կատարելության չեն հասնում (հասկանալով դա), բայց լուծում են շատ կարեւոր խնդիր՝ խաչ են քաշում այլոց առաքելություններին (նույնն է՝ խաչին են հանում ամբողջ ազգերի)… Իսկ մենք սա հասկանու՞մ ենք: Ե՞րբ ենք գիտակցելու, որ մեր սրբազան լեռնաշխարհում մեր սրբազան ծագումը խլված է մեզնից…
Իհարկե, կարող ենք էլի տասնյակ օրինակներ բերել, թե ինչպես է Եհովան ջհուդա-հրեական ցեղերին ուղարկում այս կամ այն երկիրը թալանելու, ավերելու, սրբապղծելու, դավադրելու, սպանելու եւ ուրիշ այլանդակությունների համար, այսպես կոչված հին կտակարանում չկա մի էջ, որը պղծությամբ պարուրված չլինի… սակայն, դա այս դեպքում զուտ ժամանակի վատնում կլինի, պարզապես բավարարվենք այսքանով եւ որպեսզի խորապես ծանոթանաք այդ ­”Աստվածաշունչ­”-ին (կրկին՝ ափսո՜ս անվանում), նախ այն առանց նախապաշարումների կարդացեք, որից հետո խորհուրդ կտանք ընթերցել Տաքսիլի ­”Զվարճալի ավետարան­”-ը, Հոլլբախի ­”Սրբերի պատկերասրահ­”-ը, հայ պատմաբան Լեոի ­”Հայ կղերական դիվանագիտությունը­”, Վոլոդյա Գրիգորյանի ”Մերկ ու տկլոր. Անհեթեթ Ավետարաններ-ժողովրդախժռ տերեր­”, Արամ Հովհաննիսյանի ­”Զարհուրելի Եհովան­”, Հակոբ Սանասարյանի ”Համակարգված դավադրություն­”, Լեւոն Սողոմոնյանի ­”Գրիգոր լուսավորի՞չ, թե՞ խավարիչ­” աշխատությունները եւ այլն (նաեւ՝ համաքրիստոնեական ­”Էկումենիկ ուղեգիծ­” փաստաթուղթը), ու ձեզ համար առավելագույնս կբացահայտեք քրիստոնեության ու վերջինիս հռչակած սրբերի իրական դեմքը… խե՜ղճ Հիսուս Քրիստոս, ու՞մ եւ ինչի՞ համար խաչվեցիր…
Նաեւ փոքր-ինչ ուշադրություն դարձրեք ­”սուրբ­” գրքում ամրագրված թվաբանական պարզագույն սխալներին (ընդհուպ՝ Սեմի, Քամի ու Հաբեթի պարագայում…), որը հաստատապես հիմնավորում է այն ճշմարտությունը, որ այս գիրքը, դարեդար գրվելով (որում ­”չգիտես­” ինչու չեն ներառվել Հուդայի, Հովհաննեսի եւ այլոց ­”պարականոն Ավետարանները­”), պարբերաբար կեղծվել է, իսկ այն կցկտուր տվյալներն էլ, որոնք աշխարհի հնագույն ազգի ու պետության՝ հայերի եւ Հայաստանի մասին թողնվել են, ոչ մի պատկերացում չեն տալիս մարդկության օրրանի եւ փրկության երկրի մասին: Միտումն ավելի քան ակնհայտ ու հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է տասը պատվիրաններին, դրանցից եւ ոչ մեկը Եհովան ու նրա ընտրյալները չեն կատարում, դրանք գրված են այլ ազգերի համար, որպեսզի նրանց խաբելն ու շահագործելը հեշտ լինի…
Ամեն դեպքում մեկ անգամ էլ առավել սթափ նայեցեք ­”քրիստոնեական­” կոչվող աշխարհին ու նրա դերակատարներին եւ անփոփոխ կտեսնեք ”Հին կտակարան­”-ի պոռնկություններն ու խարդախությունները, ավերածությունները, ­”հոգեւոր եւ աշխարհիկ­” մարդկանց աներեւակայելի այլանդակությունները: Ո՛չ, սա շեղում չէ, որը հաճախ կոծկվում է ”արեւմտյան արժեքներ­” անվամբ, այսպես եղել է, այդպես էլ շարունակվում է, այդպես գրված է ­”սուրբ­” գրքում… Իսկ այժմ, եթե ցանկություն ունեք, խաչակնքե՜ք, բայց միեւնույնն է՝ ոչի՛նչ չի փոխվելու…

Մենք ենք մեր կյանքը փոխելու: Մեկ ուղի կա. մեր առաքինությամբ ու առաքելությամբ՝ ­”Փոքր Մհերին­”-ին ­”քարանձավից­”՝ մեր փակված հոգուց դուրս բերելով……


Հ.Գ. – Մենք չենք առաջարկում քրիստոնյաների պես՝ ջարդուփշուր անելով վերջ տալ քրիստոնեությանը, այն 1700-ամյա մշակութային արժեք է, այլ պահանջում ենք վերանայել այնտեղ արծարծվող սին եւ օտար արժեքները, բարքերը, հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները, ինչը միանշանակ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, նաեւ դիմագրավել՝ համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: Այլ կերպ՝ հայերը պետք է ծունկի գան զուտ Հայկական Օծյալության (քրիստոնեության) գաղափարախոսության, Ճշմարիտ Փրկչության երեւույթի առջեւ: (Պատահական չէ, որ միջնադարյան Հայաստանում լայն ծավալում ստացած Թոնդրակյան շարժումը, որի հետեւորդները շեշտում էին իրենց՝ ­”Արամյան ազգի որդիներ­” լինելը, նույնպես հորդորում էին հրաժարվել ­”Հին կտակարան­”-ից։) Ժամանակին, մինչեւ հայոց հավատքին անցնելը, առաջարկվել է նաեւ ստեղծել այսպես կոչված անցումային արիա-քրիստոնեություն՝ ­”Հին կտակարան­”-ի դուրս շպրտումով, տեղը Հայոց պատմության-ծագումնաբանության ամրագրումով, սակայն, մենք վստահ ենք, որ միայն ամբողջապես թոթափելով այլապաշտության լուծը եւ առաջնորդվելով Հայկականությամբ՝ մենք՝ հայերս, կընթանանք մեր Առաքելության արահետով՝ հավերժության ճանապարհով…
Պետք է վերջապես բացահայտ խոսել, որ Նոյը (որպես մարդկության հավաքական կերպար) իր տապանով Համաշխարհային Ջրհեղեղից փրկվել է Հայկական Լեռնաշխարհում, նրա հսկա բնիկների՝ Հայերի՝ Աստծո-Որդիների՝ Մարդ-Աստվածների կողմից: Նույնիսկ ­”Բիբլիա­”-ն է վկայում Աստծո եւ մարդկանց որդիների գոյությունը: Մենք որպես Արարչական տարածքի՝ Արարատյան լեռնաշխարհի բնիկներ, ոչ մի կասկած չպիտի ունենանք մեր ծագման հետ կապված, թող այլոք որոնեն իրենց հայրենիքն ու ծագումը…
”(Ծննդոց, գլ. Զ) – Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը (ընդգծումը-Ա.Ա.), որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում: Եւ Եհովան ասաց. իմ հոգին մարդի վերայ միշտ չ՛մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին: Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եվ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. նորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին: Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների գաղափարները չար էին ամեն օր. Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդ ստեղծեց, եւ իր սրտի մեջ տրտմեց: Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ: Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ…­”:
Ցավոք, մեր գենը մեր դեմ ելավ ու խախտվեց տիեզերակարգը՝ Հսկա Հայկը մարտնչեց Տիտանյան Բելի դեմ, Սասնա ծուռ Դավիթը՝ Մսրա Մելիքի, եւ այսպես շարունակ…
Մի հարցի էլ ուշադրություն դարձնենք, Հայ Աստվածները, ոչ թե ջրհեղեղով կամ հրով ոչնչացրին հայերին՝ իրենց լքելու համար, այլ իրենք հեռացան… ու կվերադառնան փոխադարձ սիրո ու հավատի պայմաններում: Աստված չի կարող չար լինել ու Հայոց դիցարանը չունի չարի ու պատժի աստված…
Արամ Ավետյան


”Լուսանցք” Թիվ 17, 18, 6– 12 հուլիսի, , 13– 19 հուլիսի, 2007 թ.


http://vahagnakanch.wordpress.com/2011/04/09/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%A2%D5%AB%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A1/

«Հայկական և իրանական հնագույն արքայատոհմերի ծագման մասին» Անժելա Տերյան




Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվողՄանա պետության մասին: Հայտնի Է, որ այս տարածքները հուրրիական (հայկական)Միտանի ցեղի նախնական բնակության վայրերն են, հայրենքը: Հայկական լեռնաշխարհի հողագործ, անասնապահ, հատկապես ձիապաշտ այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Է կազմավորել տարբեր պետություններ, որոնք հայտնի են Միտանի, Մանա, նաև Մարաստան– Մեդիա անուններով: Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ, մ.թ.ա. 616-615 թթ. Մանան նվաճվել է մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակիցՄարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել ենՀայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի,Մանդակունի, Մուրացան կամ Մարացեան տների ժառանգական տիրույթները:



Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասից՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել հայկական՝ միտանական, ուրարտական, Երվանդական և իրանական՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝ Արդինի-Մուսասիրը՝Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, պատմական Կորճայքում և Կումենու- Կումեն՝ Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում:



Թեև Միտանիի արքաների և նրանց հայրերի անունները հայտնի են և շատ հաճախ կրկնվում են, սակայն հայտնի չէ թե ինչ արքայատոհմեր են իշխել այնտեղ: Նույն վիճակն է և Արարատ-Ուրարտուում: Դարձյալ հայտնի են միայն արքաների և նրանց հայրերի անունները, որոնք կրկնվում են: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը գտնվում էր նույն արքայատոհմի ձեռքին, ու գահը ժառանգվում էր հորից որդուն իսկ երբեմն եղբորը: Երկու դեպքում էլ վկայություններ չկան որևէ արքայատոհմի մասին, ինչպես օրինակ, ավելի ուշ հանդես եկած Երվանդունի,Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի արքայատոհմերն են: Միտանիում և Արարատ-Ուրարտուում արքայատոհմերի անուններ չկան, բաւց կա մի փաստ, որն ընդհանուր է նրանց համար, և որը կապում է նրանց. դա այդ արքայատոհմերի նույն տարածքից, նույն երկրից ծագելու փաստն է:



Հայտնի է, որ Ուրմիա լճի հարավային մասում /ներառյալ Արդինի-Մուսասիրը/ ապրող միտանի ցեղի թագավորներին հաջողվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին միավորել հուրրիական /հայկական/ ցեղերին և ստեղծել հայոց հնագույն Միտանի պետությունը: Մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի հարավ-արևելյան մասերում ապրող հայկական ցեղերին նորից հաջողվել է Միտանիից հետո ստեղծել հայոց նոր հզոր պետություն՝ Արարատ-Ուրարտուն: Ուրարտական ժամանակաշրջանում Արդինի-Մուսասիրը սրբազան վայր է եղել իշխող արքայատոհմի համար: Այստեղ է եղել պետության հովանավոր աստված Խալդիի /Ալդի-Արդի/ տաճարը, այստեղ են թագադրվել ուրարտական արքաները, այստեղ է եղել արքունիքի գանձարանը և այլն: Արդինի-Մուսասիրի այս կարգավիճակը թույլ է տալիս մտածել, որ ուրարտական արքայատոհմը մուսասիրյան ծագում է ունեցել : Այս ամենից հետո պատահական չէ, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն 2-րդը (721-705) գրավում ու կողոպտում է Արդինի- Մուսասիրը և Խալդի աստծո տաճարը, Ռուսա 1-ինը (735-713) ինքնասպան է լինում՝ լսելով այդ լուրը : Ուրարտական հպարտ արքայի համար մեծ վիրավորանք և սրբապղծություն է եղել այդ սրբավայրի գրավումն ու կողոպտումը թշնամու կողմից: Նշենք, որ Ասորեստանի թագավորների արշավանքների ժամանակ Ուրարտուն և Մանան հաճախ օգնում էին իրար և հանդես գալիս միասին: Ամեն անգամ ասորեստանցիներին հարկ էր լինում նորից նվաճել Մանայի բնակավայրերը և այնտեղ նշանակել նոր կառավարիչներ, որոնք նրանց հեռանալուց հետո անմիջապես կապեր էին հաստատում ուրարտական արքաների հետ, «հույսը դնելով կարգ ու կանոն չիմացող դաշնակցի՝ ուրարտացի Ռուսայի վրա» , ինչպես գրում է Սարգոն 2-րդն իր արձանագրության մեջ: Այս փաստը վկայում է նրանց ազգակցական, արյունակցական կապերի մասին, որոնք երևան էին գալիս հատկապես թշնամիների հարձակումների ժամանակ:



Ուրարտական վերջին թագավոր Ռուսա 4-րդից (609-590) հետո Ուրարտու-Արարատում՝ Հայաստանում գահն անցել է նոր արքայատոհմի՝ Երվանդունիներին: Այս արքայատոհմի առաջին թագավորը Երվանդ 1-ին Սակավակյացն էր (580-560):



Ինչպես տեսնում ենք,այս փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսա 4-րդի մահից 10 տարի հետո: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հայտնի չեն ինչ-որ խոշոր հուզումներ, ցնցումներ, օտարերկրյա ներխուժումներ, որոնք պատճառ հանդիսանային արքայատոհմի փոփոխության: Հետևաբար այդ փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով: Ուրարատական արքայատոհմը այլևս ի վիճակի չի եղել ապահովելու երկրի անվտանգությունը, և գահն իրենց ձեռքն են վերցրել ազնվական այլ ընտանիքի ներկայացուցիչներ, այս դեպքում՝ Երվանդ 1- ինը, և սկիզբ է դրվել Երվանդունիների իշխանությանը:



Առաջավոր Ասիայի պատմության մ.թ.ա. 6-րդ դարի սկզբների համար կարևոր գրավոր աղբյուր է«Բաբելոնյան ժամանակագրությունը», ուր վկայություն կա Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի մոտավորապես մ.թ.ա. 609թ. դեպի Ուրարտու ձեռնարկված «մեդական» արշավանքի մասին : Ուրարտու-Արարատը այդ ժամանակ գտնվում էր հզորացող Մարաստան-Մեդիայի ազդեցության տակ: Այս փաստերը վկայում են, որ մար-մեդերը, մանա-մատիեները և արարատ- ուրարտացիներն ազգակիցներ էին, և Մարաստան-Մեդիան բարեկամաբար էր տրամադրված իր արյունակից Արարատ-Ուրարտուի հանդեպ: Նույն տրամադրվածությունն էր նաև երկրի ներսում՝ Ուրարտու-Արարատում: Դժգոհություններ չեն եղել, երբ ավելի քան 300 տարի գոյատևած Ուրարտական արքայատոհմին փոխարինել է նոր արքայատոհմ՝ Երվանդունիների արքայատոհմը: Իսկ Երվանդունիների և մարերի միջև տեր և վասալ հարաբերություններ չեն եղել, այլ մարաց թագավոր Կիաքսարը (625-585) ազգակիցների, հավասարների մեջ առաջինն է եղել: Ավելի ուշ, երբ Դարեհ 1-ին Աքեմենյանը (522-485) փորձել է սահմանափակել հայ և մար ազնվականների իրավունքները, իրադրությունը սրվել է, և սկսվել են թշնամական հարաբերություններ:



Մատենագրական կցկտուր տեղեկությունները վկայում են, որ Երվանդունիները ծագում ենՄատիենե (Մանա) երկրին կից Մուսասիր-Արդինի երկրից: Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (1-ին դարի սկիզբ) այդ տարածքում հիշատակում է Օրոանդների ցեղի մասին :



Երվանդունիները Վասպուրականի գավառներից մեկի՝ Հայոց ձորի (Արուանդունիք) ժառանգական իշխաններն էին: Թ. Արծրունին իր «Պատմությունն տանն Արծրունեաց»աշխատության մեջ աղոտ տեղեկություններ է տալիս Երվանդ թագավորի մասին, որը բնակվել էՏոսպ գավառում, և գավառը նրա անունով անվանվել է նաև Երվանդական: Իսկ հայոց մի շարք ձեռագիր հիշատակարաններում (18- րդ դար) Վան քաղաքը Երվանդի անունով վկայակոչվում է Երվանդավան և Երվանդական անուններով: Այս տեղեկությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Երվանդունիները ծագում են Արդինի-Մուսասարից, և մինչև հայոց գահին նստելը, գործել են Տոսպ գավառում ու Վան քաղաքում, նաև մեդական և Աքեմենյան ժամանակներում: Մար-մեդական հնագույն արքայատոհմը նույնպես այդ տարածքից էր (Դեյոկես, Կիաքսար 1-ին, Աժդահակ- Աստիագես, Կիաքսար 2-րդ, Կյուրոս Մեծ (558-550), որի ընկերն էր հայոց Երվանդ 1- ին թագավորի որդի Տիգրանը) : Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն Մատիենե-Մանային կից (հաճախ ներառյալ) Պարսուա-Պարսկահայք երկրից են ծագումԱքեմենյանների իրանական արքայատոհմի անդամները :



Ինչպես տեսնում ենք արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել հուրիի-միտանական, ուրարտական, Երվանդական, մար-մեդական և Աքեմենյան արքայատոհմերի միջև: Այս բոլոր արքայատոհմերը, որոնք իշխել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում, ծագում են նույն՝ Վան-Ուրմիա լճերից մինչև Մեծ Զաբ գետ և սրբազան Արդինի-Մուսասիր ընկած տարածքներից: Արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել նաև այլ ազնվական տոհմերի միջև:



Այսպիսով, մանա-միտանիները, արարատ-ուրարտացիները (հայկական ցեղեր) և մար-մեդերը, պարսիկները, պարթևները (իրանական ցեղեր) ունեցել են արիական ծագում և նույն ցեղի տարբեր ճյուղավորումներ են:



————————————————

Հեղինակ՝ Անժելա Տերյան, Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ։ Հոդվածը տպագրվել է «Միտանի, Հայոց հնագույն պետություն» աշխատության հավելվածում:

Սկզբնաղբյուրը՝ http://angelateryan.wordpress.com/2011/05/02/հայկական-և-իրանական-հնագույն-արքայատ/

Հրապարակում՝ 02.05.2011 թ.։

https://www.facebook.com/notes/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-armenian-history/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B0%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%AA%D5%A5%D5%AC%D5%A1-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/229948113794938

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...