Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրո՛նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության...» :
Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի՛ թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. «Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ... Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է,- հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը - ահա՛, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի»:
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий