Հատվածներ «Որդիների պայքարը հայրերի դեմ » աշխատությունից
Հատվածներ «Որդիների պայքարը հայրերի դեմ » աշխատությունից
ՈՒր մարդիկ խոստովանում են իրենց տկարությունը , բայց չե՛ն ամաչում տկար լինելուց - հոգևոր ստրկությու՛ն է տիրում այնտեղ : Այդպիսի՛ն են մերոնք , մեր պարտվողականնե՛րը - տկար , բայց տկարությունից չամաչող : Հոգեպես կաթնեղբա՛յր , իրար նմա՛ն , որոնց մեջ կա , սակայն , ամենավտանգավո՛րը : Դա ջատագովն է թրքական կողմնորոշման : Հոգեբանորեն հասկանալի է և ա՛յդ ամոթալի երևույթը հայ մտավորականության որոշ մասի մեջ : Վա՛խը , սարսափը թշնամուց ՝ սպանու՛մ է դեպ այդ թշնամին տածած մեր ատելությունը : Պիտ ներե՛լ թրքության և մոտենալ նրան , - ասում է այդ վերջինը , - քանզի մեզ ճակատագրված է նրա անմիջական դրկի՛ցը լինել , տկար հարևա՛նը :
Մտքի և հոգու ինչպիսի՜ աղքատություն :
Հեռատես դիվանագետ չէ ՛ խոսողը , այլ ծանոթ պարտվողականը , որ չի՛ ամաչում ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մեջ :
Ներել նրա՛ն , որից ծեծվե՛լ ես , թքվե՛լ , անարգվե՛լ :
Ներել նրա՛ն , որին քեզանից ուժե՛ղ ես զգացել և ծունկի՛ եկել նրա առջև :
Ներել իր տիրո՛ջը , իր բռնակալի՛ն , իրեն հաղթողի՛ն : Ինչպիսի՜ մահացու տգիտություն և բարոյական անկում :
Իսկ եթե թրքությու՛նը , հայ պարտվողական , կարիք չզգաց քո ներումի ստրկական արտահայտութան և թքեց քո՛ և քո ներումի երեսին : Իսկ եթե թրքությունն ասեց . « Սրի քաշելով հայության կեսը՝ ես արձանի ու պսակի արժանի գո՛րծ եմ կատարել իսլամի համար : Եվ եթե վաղը սուրս երկարեց քո մյուս կեսի վզին , քո ստրկական ներումը չի ՛ փրկի քեզ » :
Եթե այսպե՛ս խոսեց Արևելքի մարդատիպ բորենին ...
Եվ կարիք կա՞ խոսքի՝ թրքությունը ճանաչելու համար : Մի՞ թե խոսուն և հասկանալի չէ՛ նրա հայադավ լռությունը : Միջազգային բարոյակա՞ նը : Բայց այդ երբվանի՞ ց է , որ գոյություն ունի դա : Արևելքի խուժն ու ստրու՞ կը , հակաբարոյական թուրքն ու հայ պարտվողակա՞ նը հիմքը պիտի դնեն ցեղամիջյան բարոյականության : Վա՜յ և այդ բարոյականին և հայությա՛ն
Комментариев нет:
Отправить комментарий