«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ԻՆՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |
«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ IX
«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ԻՆՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |
Գիլգամեշ դառնորեն կողբա իր դժբախտ բարեկամը՝ Էնկիդուն եւ տափաստանները կը դեգերե։ «Եթե մեռնիմ, արդյո՞ք ես ալ պիտի չըլլամ այն, ինչ որ է Էնկիդուն։ Թախիծը ու դաժան վիշտը բույն դրին սրտիս մեջ, մահվան երկյուղը կը զգամ հիմա եւ անոր համար տափաստանները կը թափառիմ։ Ուտնապիշտիմի՝ Ուբար-Տուտուիզավակին քով կուղղեմ քայլերս, աճապարանքով անոր կը դիմեմ:
Գիշերը բարձրաբերձ լեռներունկիրճերը հասա։ Առյուծներ տեսա եւ վախեցա։ Գլուխս դեպի երկինք բարձրացուցի, աղոթեցի Սինին, աստվածներուն ուղղեցի հայացքս ու պաղատանքս։ «Պահպանեք զիս այս վտանգեն, ողորմած եւ ամենահզոր աստվածներ:»»
Գիլգամեշ գիշերը քնեցավ ու գեշ երազե մը սոսկալով վեր թռավ։ Առյուծներու կենսուրախ ոհմակ մը լուսնակ գիշերով իրարու հետ կը գզվտեր։ Գիլգամեշ կացինը քաշեց, սուրը պատյանեն հանեց եւ նետի մը արագությամբ շիկագույն գազաններուն վրա հարձակելով, ցրեց զանոնք։
Երկար ատեն քայլելե ետք լեռան մը մոտեցավ, որուն անունը Մաշու։ Երբ Մաշու սարին ստորոտներուն հասավ, երկու կարիճ-մարդուհանդիպեցավ, որոնք ամեն օր արեւին ելքին եւ մուտքին կը հսկեին: Այդ երկու լեռներուն կատարին վրա կը հանգչի երկնակամարը, անոնց վարի ներքնամասը մինչեւ դժոխքին խորքը կը հասնի։ Լեռան դուռը պահակ կեցած էին ահավոր կերպարանքով կարիճ-մարդիկ, որոնք լեռան ոտքեն մինչեւ գլուխը սարսափ եւ մահ կը սփռեին, ու կը հսկեին արեւածագեն մինչեւ արեւմուտ։
Երբ Գիլգամեշ զանոնք տեսավ, հայացքը մթագնեցավ անոնց ազդած ահեղութենեն ու ճիվաղային սարսափեն։ Բայց շուտով ինքզինքին եկավ եւ գլուխ ծռեց անոնց առջեւ։
Այն ատեն կարիճ-մարդը ձայնեց իր կնոջ.
- Այն մարդը, որ դեպի մեզ կուգա, աստվածային մարմին ունի։
Կարիճ-մարդու կինը պատասխանեց.
- Երկու երրորդով աստված Է, մեկ երրորդով մարդ է։
Կարիճ-մարդը իր մոտ կանչեց աստվածազարմ Գիլգամեշը եւ ըսավ անոր.
- Ինչո՞ւ այսքան հեռավոր եւ դժնդակ ճամփաներ կտրելով քովս եկար։ Ինչո՞ւ վարարած գետերե¹ անցնելով մինչեւ այստեղ եկար։ Կուզեմ գիտնալ, թե ի՞նչ է նպատակդ եւ մինչեւ ուր կուզես երթալ։
1. Հոս խոսքը Եփրատի եւ Տիգրիսի մասին է, որոնց անունը չէ հիշված։
Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ կարիճ֊մարդուն.
- Ես ուրուկցի Գիլգամեշն եմ, տերը այն պարսպապատ քաղաքին, որ լեռներու կիրճերեն ու տողաններեն հեռու, տափաստաններեն եւ ջուրերեն անդին կը դտնվի։ Էնկիդուին՝ բարեկամիս կորուստը կողբամ։ Հիմա ես ալ մահեն կը վախենամ եւ լեռները կը թափառիմ։ Էնկիդուին դառնաղետ ճակատագիրը զիս կը չարչարե։ Հող դարձավ ան, որ այնքան կը սիրեի։ Էնկիդուն հիմա նման է գետնի հողին։ Նախահորս՝Ուտնապիշմի քով երթալու համար երկիրներն, տափաստաններն անցնելով եւ լեռներ բարձրանալով, եկա քեզ հասա։ Ան՝ Ուտնապիշտիմ, աստվածներուն քով գնաց՝ փնտրեց եւ գտավ կյանքը։ Անորմե կուզեմ իմանալ, տեղեկություն քաղել կյանքի եւ մահվան մասին։
Կարիճ-մարդր բերանը բացավ ու ըսավ Գիլգամեշին.
- Մինչեւ այսօր որեւէ մեկը չէ կրցած կատարել այդ բանը, Գիլգամեշ։ Չկա որեւէ մահկանացու մը, որ այս լեռան մեջի ճամփեն անցած ըլլա: Տասներկու կրկնակժամ ճամփա պետք է կտրել, անկե անցնելու համար: Մութը այնտեղ շատ թանձր է, լույսին նշույլը չկա։ ճամփու մեկ ծայրը դեպի արեւելք կը ծռի եւ մյուս ծայրն ալ արեւմուտք։ Արեգակը այդ խոխոմեն դուրս կելլե, երկիրը լուսավորելու համար։ Երբ արեւը գիշերը եկնային օվկիանոսեն կանցնի, մայր կը մտնե, հետո դարձյալ երկիր կը վերադառնա։ Որեւէ մահկանացու այդ մութ ճամփեն տակավին չէ անցած։ Այս լեռան ետեւը կը գտնվի ծովը, որ ցամաքը շրշապատած է։ Դուն չես կարող արեւին ուղիեն երթալ։
Գիլգամեշ բերանը բացավ ու լալով ըսավ լեռնանցքին հսկող հսկային.
- Մահվան երկյուղը սիրտս կը ճմլե. միայն թշվառությունը ու դառնությունը պիտի ըլլա բաժինս: Ուրեմ փրկե զիս բոլոր տանջանքներեն, թույլ տուր որ ներս մտնեմ։
Կարիճ-մարդը բերանը բացավ ու խոսեցավ Գիլգամեշին.
- Գնա, Գիլդամեշ, քեզ համար Մաշու լեռան մուտքը կը բանամ, գնա եւ ճամփան գտիր։ Մաշու լեռները աշխարհիս բոլոր լեռներեն ավելի բարձր են։ Այս լեռան մեջ զարհուրելի եւ մութ վիհեր կան։ Ուրեմն, երթաս բարով, դյուցազնասիրտ Գիլգամեշ, քարի զոհ չըլլաս եւ առանց արկածի տուն վերադառնաս։ Լեռներուն դուռը, ուր մենք պահապան կեցած ենք, թող բացվի առջեւդ։
Գիլգամեշ կարիճ-մարդուն ըսածները գոհունակությամբ լսելե հետո, լեռան դռնեն մտավ եւ արեւին ուղիով շարունակեց իր ճամփան։
Մեկ երկժամեն մութ եւ անդնդախոր կիրճ մը հասավ։ Հետզհետե խավարը թանձրացավ, լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Երկու երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով Էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Երեք երկժամեն ավելի քայլեց ու խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով Էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Չորս երկժամեն ավելի խորացավ։ Լույսին ն՛շույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Հինդ երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Վեց երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Յոթը երկժամեն ավելի ՚ խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Ութը երկժամ ճամփա կտրնլե ետքը աղաղակեց։ Խավարը թանձր Էր, լույսին նշույլը չկար, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Երբ ինը եր կժամեն ավելի խորացավ, զգաց հյուսիսային քամին եւ ուրախացավ, բայց տակավին մութ էր, լույսին նշույլը չկարչ, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։
Երբ տասը երկժամ են ավելի քայլեց, խավարը տեղի տվավ, ելքը մոտ էր։
Երբ տասնեւմեկ երկժամ ճամփա կտրեց, արեւածագեն առաջ լեռան մեջեն դուրս ելավ։
Այսպես ահա 12 երկժամ երթալե ետք, լույսը ծագեցավ։
Գիլգամեշ հեռվեն նշմարեց աստվածներուն պարտեզը եւ անոր քով փութաց։ Սարդիոնե ծառը հոն իր պտուղը ուներ։ Որթնատունկերը պատած էին զայն եւ խաղողի ողկույզները կախված էին անկե։ Լազվարթն ալ տերեւ եւ գեղեցիկ տեսքով պտուղներ ուներ։ Դարավոր մայրիներուն եւ կասկենիներուն վրայեն կախված ազնիվ քարերը կը շողշողային։ Կանաչ զմրուխտը ծովասեզի նման ծառերուն ստորոտը տարածված էր։ Հոս քեսի եւ ուղտափուշի տեղ գույնզգույն ազնիվ քարեր կը փայլեին։ Պտուղին կուտը շափյուղա էր։
Գիլգամեշ պահ մը կը դանդաղեցնե իր քայլերը եւ աչքերը կը գարձնեաստվածներուն պարտեզին կողմը։
« ՊՆԱԿԻՏ VIII
http://hay-power.com/publ/9-1-0-331
Комментариев нет:
Отправить комментарий