понедельник, 9 июля 2012 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ


ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ և ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ1.ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻԵՐՈԳԼԻՖԻԿ ԳԻՐ



1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գիրը մարդկային քաղաքակրթության կարևորագույն հայտնագործություններից է:
Հաղորդակցման ոչ գրային միջոցները (ձայն, շարժում, դիմախաղ և այլն) ակնթարթային են,
անցողիկ ու ենթադրում են հաղորդակցվողների մերձություն: Գիրը վերացրեց տարածա-
ժամանակային արգելքները և մարդուն հնարավորություն տվեց իր խօսքն ապրեցնել շատ
ավելի երկար, քան սեփական կյանքի տևողությունն է և դուրս հանել շատ ավելի հեռուներ,
քան իր կենսատարածքի չափերն են: Դա իր հերթին հնարավորություն տվեց իրարից մեծ
հեռավորությունների վրա ապրող մարդկանց փորձն ու իմացությունը կուտակել,
ընդհանրացնել և ստեղծել միասնական հոգևոր-մշակութային կենսատարածք, ինչը ազգի
ձևավորման կարևոր նախապայման է: Գիտության մեջ այսօր տիրապետում է այն կարծիքը,
թե աշխարհի հնագույն գրային համակարգերը Ք.ա. 3300-3200թթ ստեղծված շումերական և
եգիպտական պատկերագրերն են:
2. Մյուս կողմից, հին աշխարհի պատմության հիմնարար և սակայն դեռևս չլուծված
խնդիրը հենց շումերական և եգիպտական քաղաքակրթությունների ծագման հարցն է:
Շումերական քաղաքակրթության ակունքները հասնում են Ք.ա. 6-րդ հազ. կես (Ուբեյդ), իսկ
եգիպտական քաղաքակրթությանը՝ Ք.ա. 6 հազ. վերջ (Բադարի, Մերմիդե, Ֆայում): Այս
քաղաքակրթությունները հիմնողներն իրենց հետ Միջագետք ու Նեղոսի հովիտ են բերում
զարգացած երկրագործական և անասնապահական մշակույթ, Ճարտարապետություն,
արհեստներ, դիցաբանություն և գիր: Հնագիտական տվյալները հիմնավորապես ցույց են
տալիս, որ Ք.ա. VI հազ. նախորդող ժամանակաշրջանի Միջագետքում և Նեղոսի հովտում
այդ մշակույթների փուլային զարգացման հետքերը բացակայում են: Գիտության մեջ
ձևակերպված «ովքե՞ր էին այդ մշակույթի կրողները և որտե՞ղ էր նրանց նախահայրենիքը»
հարցադրման պատասխանը դեռևս բացահայտված չէ:1
3.Դեռևս XIXդ վերջին և XXդ սկզբին կարծիքներ էին հայտնվել, թե շումերական և
եգիպտական քաղաքակրթությունները ստեղծողները Հայկական լեռնաշխարհի բնիկներն
էին:2 Նախկինում պատշաճ ուշադրության չարժանացած այս տեսակետը ներկայումս ունի
1 . Տես օրինակ՝ W.B. Emery, Archaic Egypt, Edinburg, 1961
2 . The Cambridge Ancient History, ed. by J. Bury et al, v.1, Cambridge, 1928; I. J. Gelb, Hurrians and subarians,
Chicago, 1944
2
հնագիտական անհերքելի հիմնավորումներ: Վերջին մի քանի տասնյակ տարիների
ընթացքում պատմական Հայաստանի տարածքում կատարված պեղումների արդյունքները
(Çayönü, Hallan Çemi Tepesi, Hassuna, Göbekli, Nevali Çori և այլն) ցույց են տալիս, որ Տիգրիս և
Եփրատ գետերի վերին հոսանքներում Ք.ա. XII-VII հազարամյակներում գոյություն է ունեցել
զարգացած՝ երկրագործությունը յուրացրած և տաճարական համալիրներ կառուցող
միասնական մշակույթ:3
4.Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու
ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի
ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների
բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց
նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ
թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ
ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն:4 Ցավոք
սրտի, առայժմ չեն հետազոտվել հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային
համակարգերի առնչությունները: Սույն աշխատանքում փորձ է արվում լրացնել այդ բացը:
Որպես հետազոտման նյութ, վերցրել ենք Ուխտասարի և Ջերմաձորի 802
ժայռապատկերները, որոնք հրատարակված են «Սյունիքի ժայռապատկերները»
աշխատության մեջ:5
2. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1.Ժայռապատկերները հետազոտող շատ գիտնականներ են (Խ. Սամուելյան, Գ.
Ղափանցյան, Լ. Բարսեղյան և այլք) կարծիք հայտնել, թե ժայռապատկերը հավանաբար գրի
նախնական ձև է: Սակայն ժայռապատկերներն առաջնահերթ ու հաստատապես գրային
համակարգ է ընկալվել հայ ժողովրդի կողմից և այդ ընկալմանը համապատասխան տրվել է
«իծագիր» բնութագիրը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե «իծագիր» անվանումը տրվել է
միայն այն պարզ պատճառով, որ ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում այծերի
պատկերները: Ի դեպ, գիտնականների կողմից հենց այդպես է մեկնաբանվել «իծագիր»
անվանումը: Իրականում «իծագիր» անվանումը գալիս է այն անհիշելի ժամանակներից, երբ
երբ փորագրվում էին ժայռապատկերները, երբ նոր էր ձևավորվում գիրը: «Իծագիր»
անվանման պատճառներից հիմնականն այն էր, որ «այծ» և նախնական «գիր»
3 . Տես CANeW նախագծի տվյալները: http://www.canew.org/download.html
4 . Հ. Մարտիրոսյան, Ովքե՞ր են շումերներն ու եգիպտացիները, Հայաստանի Հանրապետություն, 12
մայիս, 2006
5 . Գ. Կարախանյան, Գ. Կարապետյան, Պ. Սաֆյան, «Սյունիքի ժայռապատկերները», Երևան, 1970
3
հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ: Այդ համահունչ անվանումների
զույգերը առկա են հայերենում, շումերենում և եգիպտերենում:6 Այսպես`
mašdara = «վայրի այծ» և «արձանագրություն», (շումերեն)
sr, zr = «ձար, նոխազ, խոյ» և «գրել» (եգիպտերեն):
«Շումերեն լեզու» հասկացությունը արտահայտվում է emegir բառով, իսկ նույն բառը udu=այծ
ցուցիչով (udu emegir) նշանակում է «այծի տեսակ»: Շումերենում «գրել» բառը հնչեցվում էր sar,
որը նույնական է եգիպտերեն sr, zr = «գրել» բառի հետ, իսկ երկուսի հայերեն
համապատասխանն է՝
շար = «կարգ, շարուածք, խումբ»
սարել = «կազմել, հիւսել, կապել»
ծիր = «գիծ, շրջագիծ, կարգ, ակօս», որից՝ ծրել = «գրել»:∗
Պատկերա-գաղափարագիր գրային համակարգում հայերեն վերոհիշյալ բառերին
համանուն է հայերեն ձար = «նոխազ, խոյ» բառը: Հետևաբար վերացական շար, սար, ծիր
հասկացությունները հնչեցնելու համար անհրաժեշտ կլիներ նկարել ձար՝ նոխազ: Սրանից
զատ, հայերենն ունի «գիր» և «այծ» գաղափարների այլ համահունչ անվանումներ: Հայերենում
համանուն ու համահունչ են խազ = «այծ» և խազ = «գիր» բառերը: Մեսրոպատառ հայերենում
«խազ» բառն առավել գործածական է «գիծ, գիր» իմաստով և միաժամանակ երաժշտական
նշանագրերի հավաքական անվանումն է (խազեր): հայերենում «խազ» է անվանվում նաև
արու այծը (հոգ. խզան):∗∗ Պիտի կարծել, որ գրի վերոհիշյալ բոլոր անվանումները նախապես
ունեցել են միայն «այծ» իմաստը: Որոշակի գաղափար արտահայտելու նպատակով այծի
պատկեր նկարելու պրոցեսին զուգընթաց հավանաբար այծի որոշ անվանումների վերագրվել
է նաև «գիր» իմաստ: Այդ մասին են վկայում նաև ազգագրական նյութերը: Այծ = գիր
նույնացումը առավել ցայտուն ու հակիրճ է արտահայտված հայկական հանելուկներում:
Բերենք մի քանի օրինակ.7
«Սպիտակ պռակ (=պուրակ, անտառ), սև-սև էծեր: (Ղարաբաղ)
6 . Շումերենի տվյալները ըստ Պենսիլվանիայի համալսարանի շումերեն-անգլերեն բառարանի
http://psd.museum.upenn.edu/epsd/nepsd-frame.html և R. Labat, Manuel d’epigraphie akkadienne, Paris, 1948:
Եգիպտական հիերոգլիֆների նշանները և նրանց իմաստները ըստ Hieroglyphica, Publications
Interuniversitaires de Recherches Egyptologiques Informatisees, Vol.I, ed. N. Grimal, J. Hallof, D. van der Plas,
Utrecht, Paris 1993; E. A. W. Budgt, Egyptian Hieroglyphic dictionary, v. I-II, New York, 1978; Worterbuch der
aegyptischen sprache, im Auftrage der deutschen Akademien hrsg. von Adolf Erman und Hermann Grapow.
Bd. I-V. Unveränderter Nachdruck. Berlin, 1971:
∗ . Երեմիա Մեղրեցու բառարանում վկայված է «տ» աճականով և «սար» արմատով կազմված «սարտ» =
«գրոյ չափ» բառը: Եթե բառի վկայությունը ճիշտ է, ապա ունենք հայերեն սար = «գիր», որը բացարձակ
նույնական է շումերեն sar և եգիպտերեն sr բառերի հետ:
∗∗ Հնարավոր է չստուգաբանված նոխազ = «հոտի առաջնորդ արու այծ» բառը ևս կազմված է
խազ=«արու այծ» արմատով (= նահ/խ + խազ = առաջին այծ):
7 . Հայ ժողովրդական հանելուկներ, կազմող Ս. Հարությունյան, Երևան, 1965, էջ 178:
4
«Սև էծը սպիտակ դարի վրեն արածում ա»: (Վաղարշապատ, Վան, Դովրի)
«Սիվտակ կող, սև իծան մեջ կարածան»: (Ալաշկերտ, Ղարաբաղ)
«Ճորմակ լեռներ, սև-սև էծեր»: (Ղարաբաղ)
«Սև ածերն, ճերմակ փլերն (=բլրակ) մաղվածին»: (Խոտրջուր)
«Տեկմե (=պատահական) չոբան չեն կրել ածեր»: (Կեսարիա, Խարբերդ)
Հանելուկների բերված օրինակներում այծը ներկայացնում է «գիր» գաղափարը: Կարևոր է
և այն փաստը, որ բերված մի քանի օրինակների աշխարհագրությունը ծածկում է
պատմական Հայաստանի ողջ տարածքը:
2. Գրի ծագման նախնական փուլում, երբ դեռևս վեջնականապես չէր ձևավորվել «գիր»,
«գրել» գաղափարը, գրելու գործողությունը պիտի արտահայտվեր պատկերները
կարգավորված շարելու, հյուսելու, կազմելու, խազելու, գծելու միջոցով: Պետք է ենթադրել , որ
շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառերը «գրել» իմաստի համար ունեցել են նախնական
«շարել, սարել, ծրել» իմաստները: Այս ենթադրության իրավացիությունը ստուգելու համար
անհրաժեշտ է քննել շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառի համանունները: Շումերական
նյութին կանդրադառնանք հաջորդ աշխատանքում, իսկ ստորև ներկայացնենք եգիպտերեն
sr, zr բառի համանունները և հայերենի համապատասխան զուգահեռները: Միայն հիշեցման
կարգով նշենք, որ եգիպտերեն գիրը բաղաձայնային է:



Ինչպես տեսնում ենք, եգիպտերենի համանունների այս շարքի հայերեն զուգահեռները ևս
բաղաձայն համանուններ են: Եգիպտերեն և հայերեն նույնական համանունների այս շարքը
5
հիմք է տալիս պնդելու, որ եգիպտերենում և վաղնջական հայերենում «գրել» իմաստն
արտահայտելու համար օգտագործվել է նույն բառը:
3. Ժայռապատկերների հպանցիկ ուսումնասիրությունն իսկ ցույց է տալիս, որ նրանք, ի
տարբերություն տեսարանային գրի, իսկապես ստեղծվել են պատկերները կարգավորված
շարելու սկզբունքով և որոշակի նպատակային ինֆորմացիա հաղորդելու նպատակով:
Կոմպոզիցիաներում պատկերները դասավորելու ամենատարածված ձևը մի գծի վրա շարելն
է (տես նկ. 1):
Նկար 1.


Ընդ որում, պատկերների գծային շարքի դեպքում պատկերները գրառվել են և
հորիզոնական, և ուղղահայաց շարքերի տեսքով (տես նկ.2): Նաև հանդիպում են
պատկերների շրջանաձև (ծիր), գալարաձև, աղեղնաձև դասավորման դեպքեր: Մեր
կարծիքով պատկերների դասավորման ձևի ընտրությունը կախված էր ներկայացվելիք
թեմայի վերաբերյալ գոյություն ունեցած աշխարհընկալումային պատկերացումներից:
4. Վերջապես, ժայռապատկերները վաղնջական գիր լինելու տեսակետի օգտին է վկայում
նաև այն փաստը, որ բացի մարդու և կենդանիների պատկերներից, մեծ թիվ են կազմում
վերացական նշանները (տես նկ. 1,2): Ուխտասարի և Ջեմաձորի 802 ժայռապատկերային
կոմպոզիցիաների մեջ վերացական նշանների թիվը մոտ 200 է:
Նկար 2.


Այս պարագայում կարևոր է և այն փաստը, որ յուրաքանչյուր նշան ունի գործածման
որոշակի հաճախություն, ինչը յուրահատուկ է ձևավորված գրային համակարգին: Ստորև,
աղուսյակի տեսքով, բերված են 802
ժայռապատկեներում մի շարք նշանների
գործածության թվերը: Վերացական նշանների մեծ
քանակը և ժայռապատկերներում նրանց հայտնվելու
որոշակի հաճախությունը ևս վկայում են, որ
Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները
զարգացման որոշակի փուլում գտնվող գրային
Նշանը Քանակը
համակարգ էր:


3. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ
1. Եթե ժայռապատկերները պատկերա-գաղափարագիր արձանագրություններ են, ապա,
ինչպես գրչության ցանկացած ձևի համար, այստեղ ևս արձանագրողը պիտի արձանագրեր
իր լեզվի բառապաշարով: Պատկերագրության մեջ գրի հնչյունական կազմակերպման
հիմքում դրվում էր հնչյունական ռեբուսի սկզբունքը: Վերացական հասկացություն
արտահայտող բառը հնչեցնելու համար պատկերում էին այդ բառին համահունչ անվանում
ունեցող առարկայի պատկեր (համանունության սկզբունք): Եթե երկու բառ համանուն են
տվյալ լեզվում, ապա այդ համանունությունը միայն այդ լեզի առանձնահատկությունն է և չի
կրկնվում մի այլ լեզվում: Օրինակ՝ անգլերեն sow բառը միաժամանակ նշանակում է «ցանել»
և «խոզ», կամ, you=դու, դուք և ewe=ոչխար բառերի հնչողությունը բացարձակ նույնական է
(ju:) և այս բառերը համանուն և համահունչ են միայն անգլերենում: Եթե ժայռապատկեր
նկարողը անգլախոս լիներ, ապա նա «դու» դերանունը հնչեցնելու համար պիտի նկարեր
ոչխար:
2. Ժայռապատկերների հեղինակներն առավել հաճախ պիտի ջանային հնչեցնել իրենց
աստվածների անունները, նրանց էության ու գործունեության առանձնահատկությունները և
աստվածներին ուղղված իրենց ցանկություններն ու փառաբանությունը: Այս ասպարեզում
մեծ թիվ են կազմում վերացական հասկացությունները: Ճշմարիտ աստվածապաշտությունն
անհիշելի ժամանակներից ի վեր մարդու կողմից ընկալվել է որպես մի ծիսա-
պաշտամունքային կառույց, որն ունի երեք հիմնասյուն.
ա. Աստվածն է կյանք արարողը, կյանք տվողն ու ետ առնողը,
բ. Աստվածն է իր ստեղծած արարածներին սնունդ տվողը,
գ. Աստվածն է դատողը և ցանկալի հանդերձյալ կյանքի արժանացնողը:
Ապրող մարդու համար առօրեական և առաջնահերթ խնդիրը եղել ու մնում է սննդի
հայթայթումը: Մարդն աստվածատուր սնունդը ստանում է բուսական ու կենդանական
աշխարհի միջոցով և բնական է, որ հենց բույսերն ու կենդանիներն ընկալվեին որպես սննդի
մատակարար միջնորդներ Աստծո և մարդու միջև: Բույսերի ու կենդանիների միջոցով է
Աստված սնունդ տալիս կամ զրկում սնվելու միջոցից: Եւ պատահական չէ, որ սկսած
հնագույն դիցա-աշխարհընկալումային պատկերացումներից, աստվածներն ունեին
հասցեավորված կոդեր բուսական և կենդանական աշխարհում: Դիցաբանության մեջ
բացառիկ տեղ ունեին և առավել գործածական էին կենդանական կոդերը:
7
Աստված-կենդանի նույնացումը ևս կատարվել է Աստծո որևէ մականվան և տվյալ
կենդանու համանունության սկզբունքով: Օգտագործելով համանունության սկզբունքը,
փորձենք բացահայտել աստված-կենդանի կոդավորումն ըստ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերների:
3. Հիշյալ 802 ժայռապատկերներում առկա են մարդու և կենդանիների 4133 ամբողջական
պատկերներ, որոնք, ըստ կենդանիների տեսակների, ունեն հետևյալ բաշխվածությունը:8

Աղուսյակում բերված տվյալները բացահայտում են ժայռապատկերների երկու շատ
ցայտուն առանձնահատկություն.
ա. Ժայռապատկերներում կենդանական պատկերների մոտ կեսը պատկանում է այծին:
Այծապատկերի հայտնվելու հաճախականությունը կազմում է 2.33/ժայռապատկեր,
մարդունը՝ երկու անգամ պակաս (1.12/ժայռապատկեր): Մյուս կենդանապատկերների
հաճախականությունը մեկից փոքր է:
բ. Իրենց տարածվածությամբ առաջին 5 տեղերում գտնվող կենդանիները (այծ, առյուծ,
հովազ, ցուլ, օձ և եղջերու) ներկայացնում են Առաջավոր Ասիայի պատմության հնագույն
շրջանի սրբազան կենդանիներին:
Ժայռապատկերների այս առանձնահատկություններն անշուշտ պատահականության
արդյունք չեն, այլ ունեն հոգևոր-աշխարհընկալումային հիմք: Այժմ այդ հիմքը փորձենք
պարզել հայերենում հիշյալ կենդանիների անուններին համանուն հասկացությունների
միջոցով (տես ստորև՝ աղուսյակում):
8 . Քանի որ որոշ դեպքերում ժայռապատկերներում դժվար է հովազին զանազանել առյուծից և շանը
գայլից, ապա առյուծ և շուն անվանումների տակ համապատասխանաբար բերված են նաև հովազի և
գայլի պատկերների թիվը:
8

Համանունների այս շարքը, որն անշուշտ ամբողջականը չէ, գոյություն ունի միմիայն
հայերենում և աշխարհում չկա որևէ այլ լեզու, որը հնարավորություն տար «հայր», «աստված»
և «խաչ» գաղափարներն արտահայտել այծի պատկերով, «լինել, գոյություն» գաղափարը՝
եղջերուի պատկերով, «փառաբանությունը»՝ ցուլի պատկերով կամ՝ «օծել, օծեալ»
գաղափարը՝ օձի պատկերով:
Այս պարագայում, օրինակ, եթե իրար կցենք օձի և այծի պատկերները, ապա այդ
կցագրությունը, ըստ համանունության սկզբունքի, պիտի ընթերցել «Օծեալ Աստուած» և այս
ընթերցումը միայն հայերեն լեզվամտածողության առանձնահատկությունն է, քանի որ
դիգ~դիք և օձ~օծ համանունների զույգը գոյություն ունի միայն հայերենում: Ընդ որում, այծ-օձ
կցագրությունը տարածված է ժայռապատկերներում, ինչպես նաև առկա է Ք.ա. III-II
հազարամյակների միջագետքյան կնիքների վրա (տես նկար 3):
Նկար 3.


4. Ժայռապատկերներում այծի առանձնահատուկ դերից ելնելով, առավել մանրամասն
անդրադառնանք այծի մի քանի անվանումներին և դրանց համանուններին: Ինչպես այծի
պատկերներն են ժայռապատկերներում գերակշիռ թիվ կազմում, այնպես էլ հայերենում այծի
անվանումների թիվն է (անցնում է 30-ից) անհամեմատ շատ ցանկացած այլ կենդանու
անվանումների թվից: Այծի այս բազմաքանակ անվանումներից առանձնացնենք այծ = ած,էծ,
ազ; դիգ, արտի անվանումները:
9
ա. դիգ – այս անվանումը համանուն է «դիք» = «աստուած» բառին: Այսինքն, «աստուած»
վերացական հասկացությունը պատկերագրության մեջ պետք է արտահայտվեր դիգ =«այծ»
առարկայական պատկերով: Համանունների այս զույգը նկատվում է և շումերենում ու
եգիպտերենում: Շումերում «աստվածություն» հասկացությունը գրվում է DIGIR, DIGER =
«աստուածներ», իսկ բուն «աստուած» հասկացությունը գրվում է ILU = I-LU = I-UDU, որի
գաղափարագիր բառացի իմաստն է «պաշտելի այծ, պաշտելի օդի»: Եգիպտոսում dg բառն
արտահայտում էր Օսիրիսին հովանավորող աստծո անունը: Այծ-աստուած
համանունության այս օրինակը հայտնի է միայն այս երեք լեզուներում:
բ. այծ, ած, ազ – հայերենում այծի այս անվանմանը համանուն է ազն=«ազգ, ցեղ» բառը,
որից՝ «ազնիւ», «ազնուական» բառերը:9 Եւ պատահական չէ, որ նախաքրիստոնեական
շրջանում հայերը կրում էին «այծ» մականունը:10 Եգիպտերենում ԱՅԾ հիերոգլիֆը բուն այծ
իմաստից բացի ունի նաև «ազնուական, թագավորական տիտղոս» իմաստը: Շումերենում
«ազնուական» հասկացությունը գրվում է dig ZA.MAH = dig տիայր (ZA=անձ, մարդ, MAH=մակ,
վերին, մեծ) և այստեղ օգտագործվել է «այծ» անվանման «դիգ» հոմանիշը:
Համանունների այս երկու շարքերը ցույց են տալիս, որ համանունության սկզբունքի
հիման վրա այծի պատկերն արտահայտել է «աստուած» և «ազնուական, ազնուացեղ»
հասկացությունները: Եթե ժայռապատկերները նախորդել կամ ստեղծվել են շումերական և
եգիպտական գրային համակարգերի ստեղծման ժամանակ, ապա ժայռապատկերներում ևս
այծապատկերները պիտի արտահայտեին այդ իմաստները:
գ. արտի - այծի այս անվանմանը համահունչ եգիպտերեն art, arti բառը ևս կրում է «այծ,
քարայծ» իմաստը:Միաժամանակ եգիպտերեն բառը նշանակում է.
• «գրություն, վավերագիր, աձանագրություն, գիրք, կաշվե փաթեթ (իմա՝
մագաղաթ)»: Հայերենում այս իմաստները կրող և արտի =«այծ» բառի համանունն է
արձան = «փորագրեալ քարե տախտակ, արձանագրություն» բառը (արձան բառի
բարբառային տարբերակներն են արծան, արցան և սրանց նախաձևը՝ արդան, արտան
(տ > ծ,ց և դ > ձ,զ)):
• եգիպտերեն arti բառի երկրորդ իմաստն է «կրակ, բոց»: Այս իմաստի հայերեն
զուգահեռն է արտ > արծ = «տաք երկաթով փայտի վրա նկարել (իմա՝ գրել), արծարծել =
«մարող կրակը բորբոքել, բոցավառել, վառել»:
9 . Այստեղ է և ած=«այծ» և «ած» արմատից ածու=«ծիլ, ընձիւղ; ցեղ, տոհմ» բառերի համանունությունը:
10 . Փաւստոսի Բիւզանդացիոյ պատմութիւն Հայոց, չորրորդ դպրութիւն, ժզ:
10
• arti բառին եգիպտերենում վերագրվում է նաև «գերեզման» իմաստ: Այս
իմաստի դեպքում հայերեն զուգահեռն է նույն արձան բառը «գերեզմանաքար,
մահարձան» իմաստով:
Արտի = arti բառի համանունների այս շարքը միայն հայերենի ու եգիպտերենի
առանձնահատկությունն է և նորից ցուցադրում է այծ և գիր հասկացությունների
համանունությունը:
5. Այծ և գիր հասկացությունների կապը շատ ակնհայտ է արտահայտված նաև
ժայռապատկերներում: Նկար 4 բերված ժայռապատկերների նմուշները ակնհայտ ցույց են
տալիս, որ այծի մեջքի գծի և եղջյուրների միջև ընկած տարածքը հաճախ օգտագործվել է
որպես յուրահատուկ գրատախտակ:
Նկար 4.


Ակնհայտ է, որ այծերի մեջքի և եղջյուրների արանքում գծագրված վերացական նշանները
գաղափարագրեր են, արտահայտում են այծի (իմա՝ աստծո) անունը, մականունը կամ որևէ
այլ բնութագիր և ենթակա են վերծանման: Դիտարկենք երկու պարզ օրնակ:

Նկար 5-ում պատկերված է այծ և նրա մեջքին կենտրոնում կետ ունեցող շրջան:
Այծի մեջքի շրջանը նույնական է «արև», «արևի աստուած» իմաստները կրող
եգիպտական հիերոգլիֆի հետ: Այստեղ այծը, որպես դիգ, պիտի ընթերցենք դիք=
Նկար 5. «աստուած»: Արդյունքում՝ ունենում ենք «Արևի Աստուած» ընթերցումը:Նկար 5-ի
այծապատկերը ունի մի առանձնահատկություն ևս. ժայռապատկերի հեղինակը այծի
եղջյուրների ծայրերը միացնելով ստացել է դրօշի պատկեր: Դրօշի խորհրդին
կանդրադառնանք քիչ անց:
Նկար 6-ում, ի տարբերություն նկար 5-ի, ավելացված է առյուծի պատկեր:
Առյուծ հիերոգլիֆը ( ) ընթերցվում է r կամ rw և արտահայտում է
առեւ(ծ) կամ առեաւ(ծ) հնագույն ձևի «ռ» բաղաձայնը կամ «ռ» բաղաձայնը և
Նկար 6. «ւ» կիսաձայնավորը միասին: Առյուծի անվան նման ընթերցման հնարավորություն
են ընձեռնում միայն հայերենը և եգիպտերենը և միայն հայերենում ու եգիպտերենում են
«առեւծ» և «արև» անվանումները համահունչ: Արևի աստծո եգիպտերեն անվան մեջ որպես
գաղափարագրի հնչյունական լրացում դրվում են =r, rw և «արմուկն» = a
հիերոգլիֆները ( , ուղղահայաց գծիկը նշանակում է, որ հիերոգլիֆը գաղափարագիր
11
է): Արևի աստծո եգիպտերեն գրելաձևը նույնական է նկար 6-ի ժայռապատկերային
գրելաձևին. այծը դիցանվան որոշիչն է, իսկ առյուծի պատկերը՝ «արև» գաղափարագրի
առեւ(ծ) հնչեցումը: Եգիպտերենում, կախված «առյուծ» հիերոգլիֆի r կամ rw ընթերցումից,
արևի աստծո անունը պիտի հնչեցվեր համապատասխանաբար Արա կամ Արեւ:
Այժմ վերադառնանք դրօշ գաղափարին: Նկար 7-ում բերված ժայռապատկերում մարդը
գլխավերևում պահում է երկար ձողի վրա դրված այծապատկեր: Սա թերևս
աշխարհի հնագույն դրօշն է: Հեղինակը «դրօշ» գաղափարն ընդգծելու համար,
ինչպես նախորդ օրինակում, դրօշի պատկեր է կառուցել նաև այծի եղջյուրներից,
Նկար 7. իսկ դրօշի վրա պատկերված է մի կետանման շրջան: «Դրօշ» բառը հայերենում ունի
«աստծո պատկեր, կուռք, արձան» իմաստը: Դրօշի վերաբերյալ նույն պատկերացումներն են
ունեցել և եգիպտացիները. նրանք դրօշի պատկերին ( ), որպես հիերոգլիֆի, վերագրել են
«աստուած» իմաստ և օգտագործում էին որպես դիցանունների որոշիչ: Այսպիսով այս
օրինակում «աստուած» գաղափարն արտահայտված է եռակի. առաջինը բուն այծի պատկերն
է, երկրորդը՝ այծի պատկերը ձողի վրա բարձրացված, որպես արձան, դրօշ, անդրի, կուռք և
վերջապես երրորդը՝ այծի եղջյուրներով կազմված բուն դրօշը: Դրօշի վրա պատկերված հոծ
շրջանը ունի «տեր» իմաստը. այդպես է շումերական պատկերագրության մեջ: Արդյունքում
ողջ պատկերն արտահայտել է «Տեր Աստուած» իմաստը: Ավելացնենք նաև, որ այծապատկեր
կուռք-դրօշներ հաճախ են հանդիպում Ուխտասարի ժայռապատկերներում (տես նկար 8):
Նկար 8.
Հավանաբար ժայռագրությանը զուգահեռ գոյություն է ունեցել նաև մշակված կաշվի՝
մագաղաթի վրա գրելու սովորույթ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս եղջյուրադրօշ
պատկերները, մշակված կաշին հավանաբար ձգվել է զոհաբերված այծի
եղջյուրներին և այդ դրօշի վրա գրվել է զոհաբերության կամ այլ
պաշտամունքային բանաձև: Գոյություն են ունեցել նաև այծի քարակոփ
դրօշ-կուռքեր՝ արձաններ: Ք.ա. IX հազարամյակով թվագրվող այծի գլխի մի
Նկար 9. քարե սխեմատիկ արձան-կուռք է հայտնաբերվել Էյնանում (տես նկար 9):
Մասնագետների կողմից առ այսօր այն մեկնաբանվում է որպես մարդու գլուխ:11 Հայերենի
ներսի համանունների բացահայտումը և եգիպտերենում նրանց համահունչ ու նույնիմաստ
11 . J. Mellaart, Earliest civilizations of the Near East, London, 1965.
12
զուգահեռների առկայությունը, ինչպես նաև ժայռապատկերների մի քանի օրինակների
քննարկման արդյունքները թույլ են տալիս ձևակերպել երկու նախնական եզրակացություն.
ա. Ուխտասար-Ջերմաձոր տարածաշրջանի ժայռապատկերները ստեղծողներն
ունեցել են հայերեն լեզվամտածողություն:
բ. Հայերենն ու եգիպտերենը եթե ոչ նույնական, ապա առնվազն նույն բնից
անջատված քույր լեզուներ են:
6. Այս եզրակացությունների ենթատեքստում համեմատենք հայերենում և
եգիպտերենում այծի անվանումները:

Այծի անվանումների այս ընդհանրությունը կարևորվում է նրանով, որ մինչ Նեղոսի
հովիտը յուրացնող «դինաստիական ռասայի» հայտնվելը, Եգիպտոսում չի եղել այծ՝ ոչ
ընտանի, ոչ վայրի: Ընտանի այծի նախնին բեզոարյան վայրի այծն է, որի հայրենիքը եղել է
Հայկական լեռնաշխարհը և նրան հարակից լեռնային շրջանները: Հնագիտական տվյալները
փաստում են, որ զարգացման բարձր փուլում գտնվող անասնապահությունը և ընտանի
կենդանիներին իրենց հետ բերում են Նեղոսի հովտում եգիպտական մշակույթը
հիմնողները:12 Ակնհայտ է, որ եկվորները պիտի բերեին ու պահպանեին այծի այն
անվանումները, որոնք իրենք գործածում էին նախահայրենիքում: Այծի անվանումների այս
ընդհանրությունից զատ կա ևս մի հետաքրքիր կապ հայերենի և եգիպտերենի միջև:
Եգիպտերենում այծի անվանումների համար որպես որոշիչ օգտագործում էին ինչպես
այծապատկեր հիերոգլիֆները

այնպես էլ «կաշի» նշանակող հիերոգլիֆը
12 . W.B. Emery, Archaic Egypt, Edinburg, 1961
13


Նման
երևույթ կարող էր տեղի ունենալ միայն այն լեզվում, որում այծի և նրա կաշիի անվանումները
նույնական են: Այս պայմանին ևս բավարարում է հայերենը (տես ստորև աղուսյակը):
7. Ժայռապատկերները հայկական
մշակույթին են կապվում ոչ միայն համանունների
սկզբունքի հիման վրա կատարված
բացահայտումների միջոցով:
Ժայռապատկերներում առկա են
խորհրդանշաններ, որոնք հազարամյակներ
շարունակ պահպանվելով, օգտագործվել են
միջնադարյան նշանագրերի համակարգում, շարունակվում են օգտագործվել և մեր օրերում
ու յուրահատուկ են միայն հայկական մշակույթին: Այդպիսի խորհրդանշաններից է «պատիւ»
նշանը որը դրվում էր Աստծո անունների հապավված
գրելաձևերի վրա: Նույն նշանը առկա է և ժայռապատկերներում և
դրվում է մարդակերպ աստվածների գլխավերևում (նկար 10):
Նկար 10.
4. ՈՒԽՏԱՍԱՐ – ՋԵՐՄԱՁՈՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԹՎԱԳՐՈՒՄԸ
1.Ժայռապատկերների հետազոտման առաջնային խնդիրներից մեկը նրանց
ժամանակագրումն է: Ժայռապատկերների ստեղծման ժամանակաշրջանի համար տարբեր
հեղինակների կողմից բերվող թվերն ընդգրկում են Ք.ա. VIII-I հազարամյակները: Սակայն
բոլոր թվերը բերվում են առանց հիմնավորման և կրում են սուբյեկտիվ բնույթ: Դրանցից
թերևս առանձնանում է ժայռապատկերների հետազոտման ասպարեզում մեծ վաստակ
ունեցող գիտնական Հար. Մարտիրոսյանի մոտեցումը: Նա ժայռապատկերները
դասակարգում էր ըստ կատարման ոճերի և տեխնիկայի ու առանձնացված ամեն ոճական
խմբի համար տալիս նրանց ստեղծման ժամանակաշրջանը:13 Առանձնացված 6 ոճական
խմբերի ժայռապատկերները հեղինակը թվագրում էր Ք.ա. V-I հազարամյակներով:
Իրականում հեղինակի առանձնացրած պատկերները շատ դեպքերում ոչ թե տարբեր
ժամանակաշրջաններում նույն պատկերի գծագրման տարբեր ոճեր են, այլ պարզապես
տարբեր պատկերներ ու խորհրդանշաններ: Հաճախ հեղինակի կողմից Ք.ա. V
հազարամյակին վերագրվող պատկերը նույն ժայռապատկերում հանդես է գալիս Ք.ա. I
( Այծի «քաղ» անվանումը պիտի հնչեցվեր «անգղ» հիերոգլիֆի «աղ» ընթերցումով:)հազարամյակին վերագրված պատկերի հետ: Հար. Մարտիրոսյանը մեծ վաստակ ունի
հատկապես ժայռապատկերների պաշտամունքային էության բացահայտման գործում:14
Զարմանալի է, որ հեղինակն իր այդ բացահայտումները չի օգտագործել ժայռապատկերների
թվագրման ասպարեզում, ինչն ավելի օբյեկտիվ ու հավաստի արդյունքների կհանգեցներ:
2. Ժայռապատկերների թվագրումը հնարավոր է կատարել երկու ճանապարհով.
ա. ժայռապատկերներին ուղեկցող հնագիտական նյութի միջոցով (փորագրման
գործիքներ, ժայռապատկերներին կից դամբարաններ, բնակավայրեր և այլն):
Սակայն առայժմ այդպիսի հնագիտական նյութը բացակայում է և սույն
աշխատանքում ժայռապատկերների թվագրման համար ընտրել ենք այլ ճանապարհ:
բ. ժայռապատկերները թվագրել այն առարկաների պատկերներով (գործիքներ,
զենքեր, խեցեղեն, կենդանիներ, պաշտամունքային խորհրդանշաններ և այլն), որոնց
հնարավոր է համեմատել ու նույնացնել այլ վայրերից պեղված և թվագրված առարկաների
հետ:
Նախ անդրադառնանք ժայռապատկերներում առկա զինատեսակներին, աչքի առաջ
ունենալով այն փաստը, որ ամբողջապես մետաղե կամ մետաղյա մասեր պարունակող
զենքերը Առաջավոր Ասիայում տարածում են ստացել վաղ բրոնզի դարում (Ք.ա. IV
հազարամյակի երկրորդ կես-III հազարամյակ):15
3. Ստորև աղուսյակի տեսքով բերված են վերոհիշյալ 802 ժայռապատկերներում
պատկերված զինատեսակների տիպական նմուշները (առաջին տող), տվյալ զինատեսակին
համապատասխան եգիպտական հիերոգլիֆը (երկրորդ տող), և տվյալ զինատեսակի
ընդհանուր քանակը:

14 . Հ. Մարտիրոսյան, Գիտությունն սկսվում է նախնադարում, Երևան, 1978
15 . Տես՝ Ա. Փիլիպոսյան, Հին արևելքի շրջանակավոր դաստակով դաշյուններն ու սրերը, Երևան, 1999,
և այնտեղ բերված գրականությունը:

Եթե ելնենք բերված վիճակագրությունից, ապա ժայռապատկերների փորագրման
ժամանակ ամենագործածական զինատեսակներն էին բիրը, ապա նետ-աղեղն ու վահանը:
Սակայն ժայռապատկերներում այս կամ այն զինատեսակի հայտնվելու հաճախությունը
իրականում կարող է կախված լինել համանունության սկզբունքից բխող նրա գաղափարագիր
իմաստի գործածման հաճախությունից և ոչ տվյալ ժամանակաշրջանում զինատեսակի
ունեցած իրական տարածվածությունից:
Զինատեսակների ծակող և կտրող մասերի (տեգ, նետագլխիկ, դանակի շեղբ, կացին)
մանրակրկիտ հետազոտությունը և քարեդարյան ու բրոնզեդարյան մետաղական նմուշների
հետ համեմատությունը ցույց է տալիս, որ հիշյալ մասերը մետաղական չեն: Անշուշտ
մոտեցման մեջ կա որոշ սուբեկտիվություն, սակայն ելնելով այն փաստից, որ
ժայռապատկերների գծագրման ոճը խիստ ռեալիստական է, կարծում ենք հիշյալ
առարկաների պատկերներից արված մեր եզրակացությունը ճիշտ է: Մեր եզրակացության
օգտին է վկայում մի այլ փաստ. նետ ու աղեղի 58 պատկերներից միայն 6 դեպքում է նետը
պատկերված սլաքաձև նետագլխիկով: Այս փաստն առավել պիտի համապատասխանի ուշ
պալեոլիթի շրջանին, երբ սրածայր փայտե կամ եղեգնյա նետերին փոխարինելու էին գալիս
քարե էլիպսաձև կամ սլաքաձև գլխիկներով նետերը: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ
նետագլխիկները մետաղական էին, ապա դա կարող էր համապատասխանել վաղ բրոնզի
դարի սկզբնական շրջանին, երբ մետաղական զենքը «թանկ հաճույք» էր: Այս վիճահարույց
պարագայում կարող ենք միայն պնդել, որ ժայռապատկերները ստեղծվել են առնվազն
նախքան Ք.ա. 3000թ:
4. Ժայռապատկերներում առկա զինատեսակները քարից լինելու տեսակետն ավելի է
ամրապնդվում և ժայռապատկերների ստեղծման ժամանակն ավելի հեռուն է գնում, երբ
ուսումնասիրում ենք խեցեղենի առկայությունը: Եգիպտական հիերոգլիֆների համակարգում
կան քարե կամ կավե ամանների տարբեր տեսակներ պատկերող 26 հիմնական
հիերոգլիֆներ, որոնք ունեն գծագրման հարյուրից ավել տարբերակներ: Որակապես նույն
պատկերն է շումերական պատկերագրության մեջ: Այս ավանդույթը շարունակվել է ավելի
ուշ շրջանում ևս (օրինակ՝ Ք.ա. II հազարամյակի խեթա-լուվիական հիերոգլիֆներում):
Հետևաբար պետք է ենթադրել, որ ժայռապատկերները ևս, որպես գաղափարագիր գրային
համակարգ, պիտի իր մեջ առներ նաև խեցեղեն տարբեր ամանների պատկերներ:
Իրականում Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերներում դրանք բացակայում են: Միայն
16
մի խեցեղեն անոթ կա Գեղամա լեռների հրատարակված
ժայռապատկերների մեջ (տես նկար 11):16
Նկար 11.
Այս դեպքում մնում է եզրակացնել, որ Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները
ստեղծվել են առնվազն Ք.ա. 7000-ից՝ խեցեղեն նեոլիթի սկզբնավորումից առաջ:
5. Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերների թվագրման համար ընտրված հաջորդ
առանձնահատկությունը նավերի ու նավակների առկայությունն է ժայռապատկերներում:
Հրատարակված 802 ժայռապատկերներում առկա են տասից ավել նավերի ու նավակների
պատկերներ (տես նկար 12, 1÷4 պատկերները; բոլոր պատկերները բերված են
ժայռապատկերային նշանների և եգիպտական հիերոգլիֆների համեմատական
աղուսյակում): Մեր կողմից 2006թ ամռանը դեպի Ուխտասար կազմակերպված
արշավախմբի բերած մոտ 400 ժայռապատկերների ֆոտոպատճեններում ևս կան նավերի ու
նավակների շատ պատկերներ (տես նկար 12, 5÷10 պատկերներ):
Նկար 12.
Ինչպես տեսնում ենք, Ժայռապատկերները ստեղծողները հայտնագործել ու կիրառում
են նաև քամու ուժն օգտագործելու միջոցը՝ առագաստը: Մի առանձնահատկություն ևս. 10-րդ
պատկերում առագաստանավը պատկերված է այծի եղջյուրների տակ, ինչը նշանակում է, որ
այդ ժամանակ արդեն ձևավորվել էր «աստվածային նավ», «երկնային նավ» գաղափարը:
Տեսանելի պատմական ժամանակաշրջանում Սյունիքի աշխարհագրական
իրավիճակը (սակավաջուր արագահոս գետեր, հրաբխային խառնարանների փոքր լճեր)
անշուշտ պիտանի չէր նավարկության համար: Ավելին, նավերի պատկերներից երևում է, որ
դրանք փայտե, բարձրաքիթ և խորը թաղվածք ունեցող նավեր են, որոնցով կարելի է
նավարկել միայն մեծ և խորը ջրավազաններում (ծով կամ մեծ լիճ): Միջանկյալ նշենք, որ
Ուղտասար-Ջերմաձորի ժայռապատկերների բարձրաքիթ նավերի պատկերները կրկնվում
են նաև Նեղոսի և Կարմիր ծովի միջև ընկած անապատում հայտնաբերված
ժայռապատկերներում (տես նկար 13):17
Նկար 13.
16 . Հար. Մարտիրոսյան, Գեղամա լեռների ժայռապատկերները, Երևան, 1981:
17 . Д. Рол, Генезис цивилизации, Москва, Эксмо, 2003
17
Այսպիսի նավերով են եգիպտական քաղաքակրթությունը հիմնողները կտրել Կարմիր
ծովը և թափանցել Նեղոսի հովիտ:
Քանի որ պատմական Սյունիքը նավարկելի ջրավազաններ չուներ, ուրեմն
նավարկելու հնարավորությունը պետք է փնտրել նախապատմական այն ժամանակներում,
երբ Սյունիք լեռնակղզին միաժամանակ ծովային կղզի կամ թերակղզի է եղել:
Ժամանակակից երկրաբանական տվյալների համաձայն, Հայկական լեռնաշխարհում,
մասնավորապես Սյունիքում, հիմնական լեռնակազմական պրոցեսներն ավարտվել են միջին
պլեյստոցենում (420÷100 հազար տարի առաջ) և ձևավորվել է 3000÷4000մ բարձրությամբ
լեռնագագաթներ ունեցող լեռնաշխարհ:18 Ակնհայտ է, որ ժայռապատկերները պիտի
գծագրվեին լեռնակազմական պրոցեսների ավարտից հետո: Միջին պլեյստոցենում
առաջանում են նաև Շիրակի, Արարատյան դաշտավայրի և Անգեղակոթի լճերի համակարգը:
Կարս-Շիրակի սարահարթը և Արարատյան ու Նախիջևանի դաշտավայրերը ջրածածկ արած
պլեյստոցենյան խոշոր լիճը Սյունիքի ափերը ողողում էր արևմուտքից ու հարավից: Այս
խոշոր լիճը ցամաքում է հոլոցենի սկզբում (Ք.ա. X հազարամյակ):∗ Արարատյան և
Նախիջևանի դաշտավայրերի ցածրադիր մասերը հավանաբար վերջնականապես ցամաքել
են Ք.ա. VIII հազարամյակում, քանի որ այդ ժամանակ են առաջանում Արարատյան
դաշտավայրի առաջին բնակավայրերը:19
Հետևաբար պիտի ենթադրել, որ Ք.ա. XII-XI հազարամյակներում հիշյալ լիճը դեռևս
պիտի նավարկելի լիներ: Այս փաստից էլ բխում է, որ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերները պիտի ստեղծված լինեն Ք.ա. XII-XI հազարամյակներում կամ դրանից
առաջ: Այստեղ տեղին է ավելացնել, որ մոտ 70÷40 հազար տարի առաջ տեղի է ունենում
Կասպից ծովի խոշորագույն տրանսգրեսիան, որի ժամանակ Կասպից ծովի ջրերը հասնում
են լեռնային Արցախի մատույցներին:20 Այդ ժամանակահատվածում Փոքր Կովկասը
(Սյունիքից մինչև Ջավախքի լեռներ) դառնում է բազմաթիվ ծովախորշերով կտրտված
18 . Այս և ստորև բերվող երկրաբանական տվյալները ըստ՝
Ю. Саядян, Геология, стратиграфия и палеогеография верхнего миоцена, плиоцена и четвертичного
периода Армении, Автореферат докторской дисертации, Москва, 2006 ; Ա. Վեհունի, Հայկական
լեռնաշխարհի երկրաբանությունը և ընդերքի հարստությունները, Երևան, 2001; Геология Армянской
ССР, т. 1, Геоморфология, Ереван, 1966:
∗ . Խեցեգործության համեմատաբար ուշ (Ք.ա. VIII-VII հազարամյակներ) ի հայտ գալը հավանաբար
պայմանավորված էր նրանով, որ նեոլիթյան քաղաքակրթության հեղինակները՝ երկրագործական և
անասնապահական մշակույթ ստեղծողները, ապրում էին բարձր լեռնային շրջաններում, որտեղ կավը
գործնականում բացակայում էր: Լճերի նվազող ջրերի հետևից լեռներից իջնող մարդիկ պիտի
հայտնաբերեին ցամաքած ջրավազանի տեղում կուտակված կավային նստվածքներն ու
հայտնագործեին կավի հատկություններն ու խեցեգործությունը:
19 . Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967; Ս. Սարդարյան,
Հայաստանը քաղաքակրթության օրրան, Երևան, 2004:
20 . С.И. Варущенко, А.Н. Варущенко, Р.К. Клиге, Изменение режима Каспийского моря и безсточных
водоемов в палеовремени, Москва, 1987.
18
թերակղզի (կամ՝ կղզի), որը ցամաքի նեղ շերտով մայրցամաքի հետ կապված էր միայն
հյուսիս-արևելքում:∗
6. Ժայռապատկերների թվագրման հնարավորություն ընձեռնող հաջորդ փաստը
չորրորդական երկրաբանական դարաշրջանին պատկանող բրածո կաթնասունների
պատկերների առկայությունն է ժայռապատկերներում: Հայաստանի Հանրապետության
տարածքից հայտնաբերվել են փղի, ռնգեղջյուրի, ձիու, ուղտի, ցլի, եղջերուի բրածո
մնացորդներ:21 Ըստ պալեոկենսաբանների, Երկրագնդի մասշտաբով վերջին գլոբալ
էկոլոգիական ճգնաժամը տեղի է ունեցել պլեյստոցենի և հոլոցենի սահմանագլխին (12÷13
հազար տարի առաջ):22 Այդ ճգնաժամի ընթացքում բնաջնջվեցին հիմնականում խոշոր
կաթնասունները, որոնց ներկայացուցիչներին տեսնում ենք Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերներում (տես նկար 14):
∗ . Այդ վիճակում պիտի հայտնվեր Փոքր Կովկասի ողջ լեռնաշխարհը և ամենայն
հավանականությամբ հենց այդ ժամանակներում է Հայաստանի վերաբերյալ ձևավորվել «Արևելքի
երկիր», «Արևածագի երկիր» և նման մյուս բնորոշումները: Ծովերով շրջապատված Փոքր Կովկասը
նաև կարող եր լինել շումերական արձանագրությունների առասպելական Դիլմուն երկիրը, որտեղ
ապրում էր ջրհեղեղից փրկված և աստվածների կողմից շնորհի արժանացած Զիուսուդրան: Սեպագիր
արձանագրություններում Դիլմունը գրվում էր NI-TUKKI, որի NI ընթերցված սեպն ունի նաև IA3
ընթերցում (ինչպես սկղբում dHA-NI ընթերցված դիցանունը հետագայում ընթերցվեց dHA-IA3=
«Աստված Հայ» ձևով): Այս դեպքում NI-TUKKI ընթերցման փոխարեն կունենանք IA3-TUKKI = Յատուկ
երկիր: «Յատուկ» բառը հայերենում ունի հենց «զատված, կղզիացած» իմաստ: Հնարավոր է այդ
ժամանակներից եկող վկայություն է նաև Խաղխաղ (ներկայիս Ղազախ) տեղանունը, որը նշանակում է
«ծովի խութք, ժայռակղզի»:
21 . Л. Авакян, Четвертичные ископаемые млекопитающие Армении, Ереван, 1959; М. Абрамян, Л.
Авакян, Н. Азарян и др., Атлас ископаемой фауны Армянской ССР, Ереван, 1974.
22 . Палеолит СССР, Москва, 1984; Громов В.И. Палеонтологическое и археологическое обоснование
стратиграфии континентальных отложений четвертичного периода на территории СССР, Москва, 1948.

Նկար 14.
Այս փաստը ևս ժայռապատկերների ստեղծման ժամանակաշրջանի ստորին շեմի
համար տալիս է Ք.ա. XII-XI հազարամյակները:
Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերների բրածո կենդանիների պատկերները
կարծես հնարավորություն են տալիս լուծել եգիպտագիտության ևս մի առեղծված:
Եգիպտական պատկերագրության մեջ Սեթ աստվածը ներկայացվում է մի կենդանու
պատկերով, որի ինչ և որտեղից լինելը մինչ այժմ մնում է անհայտ: Սակայն այժմ կարող ենք
ասել, որ Սեթի կենդանին ծանոթ էր Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները
փորագրողներին: Ստորև այդ կենդանու պատկերները բերված են Սեթի անվան
գաղափարագիր հիերոգլիֆների համեմատությամբ:

Իր կերպարանքով շուն և միաժամանակ էշ հիշեցնող այս կենդանին ևս հավանաբար
ոչնչացել է հոլոցենի սկզբնական շրջանում, բայց Ք.ա. VI հազարամյակի վերջից ոչ շուտ,
քանզի հավանաբար այդ ժամանակ է նրա պատկերը տարվել Եգիպտոս:
7. Բերված օրինակների քննության արդյունքներից հետևում է, որ Ուխտասար-
Ջերմաձորի ժայռապատկերները ստեղծվել են մինչ Ք.ա. XII-XI հազարամյակները: Այժմ
փորձենք որոշել ժայռապատկերների ստեղծման ժամանակի վերին սահմանը: Ըստ
երկրաբանների կատարած հետազոտությունների, Հայկական լեռնաշխարհում, այդ թվում
Սյունիքում, լեռնագագաթների սառցապատում է եղել վերջին՝ Վյուրմյան սառցապատման III
փուլում (34000-18000 տարի առաջ): Վյուրմ-III սառցապատումն իր մաքսիմումին է հասել
~25000 տարի առաջ (ըստ Մ. Միլանկովիչի): Սառցապատման մաքսիմումի ժամանակ Փոքր
20
Կովկասյան լեռնաշխարհում (այդ թվում Սյունիքում) սառցադաշտերն իջել են մինչև
2500÷2700մ բարձրությունները: Հետևաբար այն տարածքները, որտեղ այսօր
ժայռապատկերներ են հայտնաբերվում (2500÷3500մ), այդ ժամանակ գտնվում էին
սառցադաշտերի տակ: Սառցապատման վերջին՝ նվազման փուլում լեռնալանջերով ցած
սահող սառցադաշտերը մեխանիկական հետքեր են թողել իրենց տակ գտնվող
ժայռաբեկորների վրա: Նկար 15-ում բերված ժայռապատկերները ցույց են տալիս, որ
ժայռապատկերները փորագրվել են մեխանիկական ազդեցության հետևանքով առաջացած և
ավելի հին ծագում ունեցող ակոսների վրա:
Նկար 15.
Ենթադրվում է, որ Սյունիքի լեռնագագաթները սառցապատումից սկսել ազատվել են
~20000÷18000 տարի առաջ: Անշուշտ ժայռապատկերները պիտի փորագրվեին այդ
ժամանակաշրջանից հետո:
Այս փաստը համադրելով նախորդ կետերում բերված տվյալների հետ, հանգում ենք
այն եզրակացության, որ Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները ստեղծվել են Ք.ա.
XVIII÷XI հազարամյակներում: Այս արդյունքն անշուշտ հնագիտական ուղղակի փաստերով
հիմնավորման կարիք ունի: Կարծում ենք, նման փաստերը հնարավոր է ձեռք բերել , եթե
նպատակային պեղումներ կատարվեն Սյունիքի և Գեղարքունիքի ժայռապատկերների
կուտակման շրջաններում, ենթադրելով, որ ժայռապատկերները փորագրողների
բնակավայրերը կարող էին լինել 1500÷1700մ բարձրություններից (վերին պլեյստոցենի
ծովափնյա շրջան) մինչև 3000÷3300մ բարձրությունները (ժայռապատկերների կուտակման
հիմնական բարձրությունները):
8. Ժայռապատկերները բազմաթիվ այլ տվյալներ են հաղորդում ժամանակաշրջանի
տնտեսության և պաշտամունքի վերաբերյալ: Այս աշխատանքի համատեքստում այդ
տվյալներից կարևորվում են.
ա. եզներին լծված արօրների և քառանիվ կամ երկանիվ սայլերի պատկերները (տես
նկար 16)

Ժայռապատկերներում լծկան եզների, արօրների ու անվավոր սայլերի առկայությունը
ենթադրում է զարգացած երկրագործության, անասնապահության և արհեստների գոյություն:
Անշուշտ Ք.ա. XII-XI հազարամյակներից սայլի և արօրի փայտե մասերը մեզ չէին հասնի,
սակայն կան որոշ հնագիտական տվյալներ, որոնք կարող են հիմնավորում հանդիսանալ մեր
թվագրման համար:23 Այդ տվյակներից կարևոր են Զավի Չեմի (Ք.ա. XII-XI հազարամյակներ,
Միջագետք Հայոց) և Հալլան Չեմի (Ք.ա. XI-X հազարամյակներ,Կորդուք) հնավայրերից
հայտնաբերված ձեռքի երկանաքարերը: Ձեռքի աղացների այս հնագույն նմուշները Ք.ա. XIIX
հազարամյակների մասին երկու կարևոր վկայություն են տալիս. նախ՝ աղացի
առկայությունը ենթադրում է արդյունավետ երկրագործության առկայություն և երկրորդ՝ որ
արդեն հայտնագործված էր անիվը և կարող էր լինել անիվավոր սայլ:
Ընտանի խոշոր եղջերավոր անասունները հայտնի են Չայոնու-Բ հնավայրից (Ք.ա. IX
հազարամյակ, Աղձնիք): Այս փաստը 2÷3 հազարամյակներով ուշ է ժայռապատկերների մեր
թվագրման ժամանակաշրջանից: Սակայն այս ժամանակային խզումը կարծում ենք թվացյալ
է և պայմանավորված է հետևյալ սուբյեկտիվ պատճառներով.
• նշված բոլոր հնավայրերը պատմական Հայաստանի սահմանային
շրջաններում են: Եթե Հայաստանը մարդագոյացման և քաղաքակրթության
ծագման օջախ է24, ապա քաղաքակրթության ծագումնաբանական հարցերի
քննության ժամանակ պիտի հենվել նրա կենտրոնական շրջաններից հայտնի
տվյալների վրա;
• սակայն, պատմական Հայաստանի կենտրոնական աշխարհների (Բարձր Հայք,
Տուրուբերան, Վասպուրական, Այրարատ, Սյունիք) պալեոլիթի
ժամանակաշրջանը գործնականում ուսումնասիրված չէ:25
Ուղիղ 33 տարի առաջ Հար. Մարտիրոսյանը ելնելով ժայռապատկերների
հետազոտման արդյունքում իր կողմից բացահայտված փաստերից և հաշվի առնելով
∗ . Արօրի պատկերը վերցված է մեր աշավախմբի ֆոտոպատճեններից և բացակայում է «Սյունիքի
ժայռապատկերները» աշխատության մեջ:
23 . Հնագիտական տվյալները բերվում են ըստ CANeW նախագծի: http://www.canew.org/download.html
24 . Հար. Մարտիրոսյան, Հայաստանի հնագույն մշակույթի ուսումնասիրությունը և նրա զարգացման
հեռանկարները, Լրաբեր հասարակական գիտությունների, 7 (379), 1974, էջ 25
25 . Նույն տեղում
22
Հայաստանի անընդմեջ բնակեցվածությունը սկսած ստորին պալեոլիթից, նախագծում է
պալեոլիթ-նեոլիթյան դարաշրջանների հետազոտման առաջնահերթ ուղղությունները:
Հեղինակը միաժամանակ նշում է, որ հնագիտության ինստիտուտը չունի այդ
դարաշրջանների պրոբլեմները հետազոտելու ունակ գիտական խմբեր և ավելացնում, որ
«Այս պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ է պատրաստել բազմակողմանի զարգացած
հնագետներ՝ ընդգրկելով չորրորդականի երկրաբանության և աշխարհագրության, բնական և
տեխնիկական գիտությունների բազմաթիվ այլ մասնագետների»:26 Ցավոք սրտի, անցած 33
տարիների ընթացքում անվանի գիտնականի ծրագրային հոդվածից ոչինչ իրականություն
չդարձվեց:

26 . Նույն տեղում

23
Հայաստանի տարածքում է հայտնաբերվել նաև հնագույն տաճարը: Ուռհա քաղաքի
մոտակայքում գտնվող և 800մ բարձրություն ունեցող Պորտաքար (Gobekli) բլրի վրա
գերմանացի հնագետ Կ. Շմիդտը պեղել է մի հոյակապ տաճարական համալիր:28
Շրջանաձև և ուղղանկյուն հատակագծերով մոտ 20 տաճարներից կազմված այդ
համալիրը կառուցվել է Ք.ա. X
հազարամյակում և գործել է 2000
տարի, որից հետո, հավանաբար
քրմերի ցուցումով և ինչ-ինչ
պատճառներով, ծածկվել է հողով
ու լքվել: Պորտաքարի Ք.ա. X
հազարամյակի տաճարների
մասին փոքր ի շատե
պատկերացում տալու
Նկար 18. համար նկար 18-ում բերված են
տաճարի երեք սյուների պատկերներ: Այս տաճարական համալիրի աննախադեպ զարգացած
մշակույթը ենթադրում է, որ այն պիտի ունենար զարգացման նախնական փուլեր, որոնցից
մեկն անկասկած Սյունիքի ժայռապատկերների և վիշապաքարերի մշակույթն է:
Պորտաքարի տաճարների և Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերների
ծագումնաբանական կապը նախ և առաջ պայմանավորված է այդ անկրկնելի կոթողները
ստեղծողների հոգևոր-աշխարհընկալումային համակարգի ընդհանրությամբ: Դա են
հաստատում նաև Սյունիքի ժայռապատկերներում և Պորտաքարի տաճարներում
պատկերված սրբազան կենդանիների և նշանագրերի նույնությունը: Սա առանձին ու այլ
ծավալուն հոդվածի նյութ է:
28 . K. Schmidt, Sie bauten die ersten Tempel. Das rätselhafte Heiligtum der Steinzeitjäger. Munich: C. H. Beck
Verlag, 2006
24
5. ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՒ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐԻ
ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
1. Նախորդ էջերում կատարած քննության արդյունքում պարզեցինք, որ Ուխտասար-
Ջերմաձորի ժայռապատկերները
ա. պատկերա-գաղափարագիր գրային համակարգ է,
բ. գաղափարագրության հիմքը հայերեն լեզվամտածողությունն է,
գ. փորագրվել են Ք.ա. XVIII- XI հազարամյակներում:
Այս պարագայում իրավասու ենք ենթադրել, որ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերային գիրը աշխարհում առ այսօր հայտնի հնագույն գրային համակարգն է:
Հետևաբար, տրամաբանական է նաև ենթադրել, որ այն հավանաբար պիտի ազդեցություն
ունենար իրենից շատ ավելի ուշ (Ք.ա. IV հազարամյակի վերջ) ծագած շումերական և
եգիպտական գրերի վրա: Այս ենթադրությունը ստուգելու ամենաուղղակի ճանապարհը
շումերական նախասեպագրային շրջանի պատկերագրերի և եգիպտական հիերոգլիֆների
համեմատությունն է Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերների նշանագրերի հետ: Սույն
աշխատանքում այդ համեմատությունը կատարել ենք եգիպտական հիերոգլիֆների համար:
Համեմատությունը կատարել ենք եգիպտական հիերոգլիֆների գարդիներյան խմբավորման
համաձայն, իսկ արդյունքները ստորև բերված են աղուսյակի տեսքով:
ա. Մարդ և մարդու մարմնի մասեր

2. Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերներում առանձնացրել ենք 450÷500
նշաններ (նշանների թվի անորոշությունը գալիս է երկու կամ ավել նշաններից կազմված
կցագրությունների հաշվառման մեթոդից): Աղուսյակում բերված տվյալները փաստում են, որ
այդ նշաններից 229-ի համար գոյություն ունեն համապատասխան եգիպտական
հիերոգլիֆներ: Եթե հաշվի առնենք, որ եգիպտական հիերոգլիֆիկ գրային համակարգը
33
կազմված է մոտ 700 ամենագործածական հիերոգլիֆներից (միջին թագավորության
շրջանում՝ Ք.ա. III հազ. վերջ÷II հազ. սկիզբ ), ապա ստացվում է, որ դրանցից ավելի քան 30%
իր կրկնօրինակն ունի Ուխտասար-Ջերմաձորի 802 ժայռապատկերներում: Սա
ընդհանրության շատ բարձր աստիճան է, եթե հաշվի առնենք նաև, որ
ա. եգիպտական հիերոգլիֆները ներկայացնում են գրի առավել զարգացած
ժամանակաշրջան, կիրառման ավելի լայն շրջանակ (զարգացած բրոնզի դարի հոգևոր-
մշակութային, առևտրա-տնտեսական, վարչական և այլ ասպարեզներ) և, վերջապես, արդեն
մոտ 1000-ամյա պատմություն ունեցող հզօր պետություն:
բ. Ուխտասար-Ջերմաձորի քննարկված 802 ժայռապատկերները ներկայացնում են
գրի նախնական ժամանակաշրջանը, ունեն բացառապես պաշտամունքային նշանակություն,
մի քանի հարյուր կմ2 տարածքում սփռված հազարավոր ժայռապատկերների միայն փոքր
մասն են կազմում:
Քննարկվող խնդիրների շրջանակը առավել է կարևորում ժայռապատկերների
համակարգված հետազոտման խնդիրը: Նշենք նաև, որ նրանցից շատերը ոչնչացման եզրին
են և զուգահեռաբար պետք է մշակվեն ինչպես հետազոտման, նույնպես պահպանման
պետական ծրագրեր:
3. Ըստ ընդունված տեսակետի եգիպտական հիերոգլիֆները, որպես գրային
համակարգ, ձևավորվել են եգիպտական պետականության ձևավորման շրջանում (Ք.ա. IV
հազ. վերջ): Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ «պապիրուսի փաթեթ» ( ) և «գիր,
գրագիր» ( ) հիերոգլիֆների հնագույն տարբերակները հայտնվում են առաջին դինաստիայի
ժամանակաշրջանի տեքստերում:29 Պապիրուսի հնագույն օրինակը ևս վերաբերում է
առաջին դինաստիայի ժամանակաշրջանին և հայտնաբերվել է ազնվական Հեմակայի
դամբարանում:30 Սակայն հնագիտական նյութը փաստում է, որ հիերոգլիֆիկ նշանները
Եգիպտոսի տարածքում գործածվել են նաև ավելի վաղ: Վաղեմության առումով խոսքը նախ
և առաջ վերաբերում է արևելյան անապատում հայտնաբերված ժայռապատկերներին, որոնց
թվագրումը պետք է կապել Նեղոսի հովտի հնագույն պեղածո նյութի տարիքի հետ:
Ժայռապատկերները գտնվում են այն ուղիների վրա, որոնցով Կարմիր ծովով նավարկած
եկվորներն անցել են Նեղոսի հովիտ և հիմնել եգիպտական քաղաքակրթությունը: Ստորև
բերված են Վադի Համմատի (նկար 19, առաջին պատկեր) և Վադի Աթվանի (նկար 19,
երկրորդ պատկեր) ժայռապատկերներից մեկական նմուշ:

Նրանցում, ինչպես Սյունիքի
ժայռապատկերներում,
գերակշռում են Հայկական
լեռնաշխարհի էնդեմիկ
կենդանու՝ կեռապոզ
Նկար 19. բեզոարյան այծի պատկերները
և վերացական նշանները ևս նույնական են Սյունիքի ժայռապատկերների նշանների հետ:
Եգիպտական ժայռապատկերներից մինչև հիերոգլիֆիկ գրային համակարգի
ձևավորումն ընկած ժամանակահատվածում (Ք.ա. V÷IV հազարամյակներ) նույն նշանները
տեսնում ենք քարե կամ կավե անոթների, պալիտրաների վրա: Ստորև բերվում են
եգիպտական այդպիսի մի քանի տասնյակ նշաների համեմատությունը Սյունիքի
ժայռապատկերային նշանների հետ:
Այստեղ ևս անվիճելի են Սյունիքի ժայռապատկեր նշանների և եգիպտական
նշանների նույնությունը: Ընդ որում, այս ժամանակահատվածի նշաններից շատերը, որպես
31 . Եգիպտական նշանները վերցված են հետևյալ աշխատություններից. W.M. Flinders Petrie, Naqada
and Ballas, London, 1986; W.M. Flinders Petrie, Tarkhan I and Memphis V, London, 1913; W.M. Flinders
Petrie, Prehistoric Egypt, London, 1920; G. Brunton, Qau and Badari I, London, 1927.
35
գիր, հետագայում դուրս են մնացել գործածությունից և չեն մտել հիերոգլիֆների ցանկի
մեջ:Այս փաստը ևս խոսում է այն մասին, որ եգիպտական հիերոգլիֆիկ նշանները Եգիպտոս
են ներմուծվել պատրաստի վիճակում և նրանց հիմքի վրա է հետագայում ձևավորվել
հիերոգլիֆիկ գրային համակարգը:
4. Մինչ այժմ Սյունիքի ժայռապատկեր նշանների և եգիպտական հերոգլիֆիկ
նշանների համեմատությունները հիմնականում կատարեցինք ժայռապատկերներից հանված
առանձին նշանների մակարդակով: Այժմ փորձենք տեսնել, թե եգիպտական հիերոգլիֆիկ
նշանները ինչպես են արտացոլված կոնկրետ մի ժայռապատկեր կոմպոզիցիայում: Դրա
համար ընտրել ենք «Սյունիքի Ժայռապատկերները» աշխատության №151/2 ժայռապատկերը
(նկար 20):

VI. ԱՄՓՈՓՈՒՄ
Ժայռապատկերի
նշանները
Եգիպտական
հիերոգլիֆները
Ժայռապատկերի
նշանները
Եգիպտական
հիերոգլիֆները
կամ
36
Ի մի բերելով քննության ընթացքում կատարած միջանկյալ ամփոփումները, կարող
ենք ասել, որ
1. Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները պատկերա-գաղափարային գրով
փորագրված պաշտամունքային արձանագրություններ են, որոնք ստեղծվել են վերին
պալեոլիթի ավարտական փուլում (Ք.ա. XVIII÷XI հազարամյակներ):
2. Ինչպես ամեն մի պատկերագրություն, այնպես էլ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերների պատկերագրության հիմքում դրված է համահնչունության
(համանունության) սկզբունքը: Ժայռապատկերներում առկա կեդանիների պաշտամունքային
հայտնի խորհրդաբանության համեմատությունն այդ կենդանիների անվանումների հայերեն
համանունների հետ ցույց է տալիս, որ Ուխտասար-Ջերմաձորի գաղափարագրության
հիմքում դրված է հայերեն լեզուն:
3. Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկեր նշանների և եգիպտական հիերոգլիֆների
համեմատությունը ցույց է տալիս, որ եգիպտական հիերոգլիֆների 30%-ից ավելին իրենց
նույնական նշաններն ունեն ժայռապատկերներում: Հետևաբար կարելի է կարծել, որ
Սյունիքի ժայռապատկեր նշանները և եգիպտական հիերոգլիֆները ծագում են նույն
ակունքից: Հաշվի առնելով Եգիպտոսում հիերոգլիֆիկ նշանների հայտնվելու
ժամանակաշրջանի (Ք.ա. VI÷IV հազարամյակներ) նկատմամբ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերների ստեղծման վաղեմությունը (Ք.ա. XVIII ÷ XI հազարամյակներ), կարող
ենք մեր կատարած հետազոտության արդյունքների հիման վրա ենթադրել, որ եգիպտական
հիերոգլիֆիկ նշանների ծագումնաբանական ակունքը Սյունիքի ժայռապատկեր նշաններն
են:
Աշխատանքը կատարվել է ANSEF-ի HU-hist-849 դրամաշնորհի օժանդակությամբ.






Комментариев нет:

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...