пятница, 31 августа 2012 г.

Հայոց կեսար Հայկը /Պարիս Հերունու հեղինակած/







Ըստ Աստվածաշնչի, հայոց կեսար Թորգոմը` Հայկի հայրը, Նոյյան որդի Հաբեթից հետո երրորդն էր: Կեսար Թորգոմի անունով Հայաստանը կոչվում է <<Թորգոմա տուն>>:
Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակում Թորգոմի որդին` արքայորդի Հայկը իր ընտանիքով, լավագույն գիտնականներով ու վարպետներով գնացին դեպի հարավային հողերը ու սկսեցին տեղի ցեղերի մասնակցությամբ կառուցել այնտեղ բուրգ զիկորատի տեսքով:
Շուտով այդ հսկա շինության շուրջը քաղաք է գոյանում, որը հետագայում կոչվեց Բաբելոն` հայ զորավար Բաբի անունով Երբ Աշտարակի մեծ մասը կառուցված էր, Հայկի ու տեղի զորավար Բելի միջև կոնֆլիկտ ծագեց և աշտարակի շինարարությունը դադարեց: Հայկն իր մերձավորների հետ վերադարձավ Հայաստան:

Մ.Խորենացին գրում է, որ Հայաստանում, հետ դարձի ճանապարհին դեպի Արարատյան հողերը, հայկը հանգիստ առավ Վանա լճի մոտ, կառուցեց տոհմական մի ամրոց ու տվեց այն թոռ Կադմոսին, կարգելով նրան որպես Վանա հողերի իշխան:
Հատո Հայկը եկավ Արարատյան աշխարհ ու դարձավ հայոց կեսար Իր Թորգոմից հետո: Այդ ծամանակ Հայկն արդեն 4 որդի ուներ, 6 դուստր ու շատ թոռներ:
Մ.Խորենացին Հայկի մասին գրում է. <<......անվանի և քաջ նախարար հաստ աղեղով և հզոր նետաձիգ>>: Նա հայկին <<հայերի նախարար>> չի անվանում: Սակայն այժմ, նրա մասին խոսելիս հաճախ օգտագործում են <<մեր նահապետը>>, ինչը ճիշտ չի: նախ-ար= նախապես ստեղծված, այսինքն մարդ, որը մնացածներից առաջավոր էր, վեր է դասվում, այսինքն` թագավոր, գերագույն քուրմ, այսինքն, երկրում բարձրագույն ադմինիստրատիվ կոչում կրող, ինչը համապատասխանում է հայկական հնագույն <<կեսար>> բառին: <<նախարար>> բառը հասել է մեզ Մ, Խորենացուց ու ժամանակակից Հայաստանում կիրառության մեջ է մտել <<մինիստրչ>> բառի նշանակությամբ: Այնպես որ Հայկին ավելի ճիշտ կլինի անվանել կեսար կամ թագավոր այլ ոչ թե նահապետ:
Երբ Հակը հեռացավ Բաբելոնից, զորավար Բելը այնտեղ իրեն սկսեց պահել որպես թագավոր, բայց Բաբելոնի առաջին պաշտոնական
թագավորը Բաբն է եղել` Բելի մահվանից հետո:
Բելը նամակ է ուղարկում Հայկին, ուր ասվում է. <<Դու ապրում ես սարսափելի ցուրտ երկրում, սակայն ... ենթարկվիր ինձ ուհանգիստ ապրիր իմ երկրում այնտեղ, ուր կուղենաս>>: Հայկը կոշտ մերժումով է պատասխանում, ասելով, որ չի ուղում Բաբելոնում գերի լինի:
Այդ ժամանակ Բելը տեղի ցեղերից հսկաների հետիոտն բանակ է հավաքում ու արշավում է Հայաստանը տիրելու: Երբ նրանք հասնում են վանա լճի ափերին, Կադմոսը` Հայկի թոռը, շտապ գալիս է Արարատյան հողերն ու Հայկին տեղեկացնում է Բելի բանակի գալու մասին:
Կեսար Հայկը շտապ զորք է հավաքում և գնում է Բելին ընդառաջ: Բանակները հանդիպում են Հայոց ձորում` Վանա լճից հյուսիս:
Ճակատամարտն սկսվում է` լցնելով շրջակայքը սարսափելի աղմուկով: Հայկը խիզախների մի ջոկատով Բելի բանակի դիրքերը պատռելով, հասնում է այն բարձունքին, ուր կանգնաձ էր Բելը իր զորավարների խմբի հետ: Բելի գլխին երկաթե սաղավարտ էր, կրծքին ու մեջքին` հաստ պղնձե զրահ, ոտքերն ու ձեռքերը` նույնպես զրահապատ: Նա զինված էր երկսայր թրով ու շատ երկար նիզակով:
Հայկն առաջ է գալիս, բարձրացնում է իր հսկա աղեղը, ու նրա եռագլուխ նետը պատռում է զրահները, Բելի մարմինը, անցնում նրա թիակների արանքով ու խրվում է հողի մեջ: Բելն ընկնում է բերանքսիվայր ու մահանում: Նրա զորքը ջախջախվում է ու հայաստանից դուրս քաշվում:Այդ ճակատամարտը եղել է մթա 2492 թ.: հայկը հրամայել է ամեն տարի տոնել այդ հաղթանակի օրը և սահմանել է նոր տոմար:
Հայ ժողովուրդն աստվածացրել է կեսար Հայկին: հայ հին աստղագետները հայկի անունով են անվանել երկնքի ամենապայծառ համաստեղություններից մեկը` Այժմյան Օրիոն:

Հայկից հետո հայոց կեսար է դառնում նրա որդի Արամանյակը:
Թորգոմի, հայկի և ուրիշ թագավորների կյանքի ու գործունեության տարեթվերը մենք կարող ենք մոտավորապես հաշվարկել` օգտագործելով ներքոհիշյալ հայտնի տվյալները:
1. Արամանյակը Հայկի որդին է, ծնվել է Բաբելոնում:
2. Թորգոմը եղել է երրորդը Հաբեթից հետո, որը Նոյի որդին էր:
3. Բելը եղել է երրորդը Քամից հետո, որը նոյի որդին էր:
4. Բաբելոնից տունդարձի ճանապարհին Հայկը կանգ է առնում վանա լճի մոտակայքի հայկական հողերում և Արամանյակի որդի` իր
թոռ Կադմոսի համար ամրոց-պալատ է կառուցում:
5. Հայկի ու Բելի ճակատամարտը եղել է մթա. 2492թ.
Բացի այդ մենք կարող ենք ասել նաև հետևյալը:
1. Թորգոմը 30 տարեկան էր, երբ ծնվեց Հայկը /մթա 2544թ./
2. Բելը հայկից 15 տարով մեծ էր:
3. Արամանյակը 17 տարեկան էր, երբ ծնվեց Կադմոսը /մթա 2509թ/
4. Կադմոսը դարձավ Վանի իշխանը երբ 15 տարեկան էր, և 2495թ. նա 17 տարեկան էր:
5. Թորգոմը, Հայկը ու Արամանյակը ապրել են 100 ական տարի:
Օգտագործելով այս հայտնի պատմական փաստերը ու մեր կռահումները, հիմա կարող ենք հաշվարկել ու մոտավորապես որոշել, որ.
1. Թորգոմը ծնվել է մթա 2574թ. իսկ Բելը մթա 2559թ,
2. Հայկը ծնվել է մթա 2544թ, երբ Թորգոմը 30 տարեկան էր:
3. Հակը Բաբելոնի երկիր է եկել մթա 2526թ. երբ եղել է 18տարեկան: Այդ ժամանակ Թորգոմն արդեն 48 տարեկան էր, իսկ Բելը` 33:
4. Հայկը մեկնել է Բաբելոնից մթա 2495թ, երբ 49 տարեկան էր, Թորգոմը 79. Բելը 64 տարեկան: Նա եղել է Բաբելոնում և կառուցել է աշտարակը 31 տարիների ընթացքում:
5. Հայկը Հայաստան է վերադարձել մթա 2494թ. երբ 50 տարեկան էր, Թորգոմն արդեն 80 էր, իսկ Բելը 65:
6. Հակը դառնում է Հայաստանի կեսար մթա 2493թ. երբ 51 տարեկան էր
7. Բելը զորքով Բաբելոնից դուրս է գալիս 2493թ. երբ 66 տարեկան էր:
8. Հայկի ու Բելի պատերազմը տեղի է ունենում մթա. 2492թ. երբ Հայկը 25 տարեկան էր, Թորգոմը` 82, Բելը` 67, Արամանյակը` 34, կադմոսը` 17:
9. Արամանյակը ծնվել է մթա 2526թ.
10. Կադմոսը ծնվել է մթա 2509թ, երբ Արամանյակը 17 տարեկան էր , ու Վանի իշխան է դարձել մթա 2494թ. երբ 15 տարեկան էր:
Այս հաշվարկները հեշտ կլինի հասկանալ սկսելով առաջինից մինչև վերջին կետերը:
Այսպիսով, մենք կարող ենք գրել նաև հետևյալը:
Թորգոմ- ապրել է մթա 2574-2474թթ:
Հայկ- ապրել է մթա 2544-2444թթ:
Արամանյակ- ապրել է մթա 2526-2426թթ:
Կադմոս- ապրել է մթա 2509-2409
Բել /Նեբրովթ/- ապրել է մթա 2559-ճ2492թթ:
Բաբելոնի աշտարակը կառուցվել է մթա 2526-2495թթ-ի ընթացքում:

Կարող ենք ենթադրել նաև հետևյալը:
1. Եգիպտոս Հայկը մեկնել ` մթա մոտավորապես 2490թ-ին ու կառուցել ` Մեծ Բուրգը մոտ 10 տարվա ընթացքում /հնարավոր է, որ շինարարությունն ավարտվել է Հայկի գնալուց հետո/: Իր բարության ու բարձր գիտելիքների համար նա եգիպտացիների կողմից աստվածացվել է, փարավոն է դարձել և հիմնել է եգիպտական փարավոնների 4-րդ դինաստիան: Եգիպտոսից նա մեկնել է մթա 2480թ. և, հնարավոր է, եգիպտացիներին խոստացել է ետ վերադառնալ, բայց չի կարողացել այդ անել: Այնպես որ հնարավոր է, որ եգիպտացիները սպասել են նրան ու նույնացրել Օսիրիս Աստծո հետ, որը պարբերաբար մահանում ու նորից կենդանանում էր: Եթե այդ ամենը եղել է, արդեն պարզ է դառնում, թե ինչու Մեծ Բուրգում ոչ ոք չի թաղվել, չնայած սարկոֆագը /նաև կնոջ համար/ պատրաստված էր:
2. Հայաստան վերադառնալուց մեկ-երկու տարի հետո ` մթա 2477թ. Հայկը ճանապարհվեց Ֆրանսիա /Բրետան/ և Մեծ Բրիտանիա /նախկինում` Ալբիոն/. ուր մնաց մոտ 10 տարի, հիմնեց պարզ աստղադիտարաններ` այժմյան Քարնակի, որը Բրետանում է, Ստոունհենջի, որը Մեծ Բրիտանիայում է, Նյու Գրենջի` Իռլանդիայում և Քալենիշի` Շոտլանդիայում, նախնական, պարզ տեսակները: Նրանք գրեթե նույնանման էին Քարահունջին Հայաստանում, բայց ավելի ուշ վերակառուցվել են, ստացել իրենց այժմյան տեսքը, օգտագործելով այլ նպատակների համար /օրինակ պաշտամունքային/, բացառությամբ Քալենիշից / Քարե Նիշ/, որը մինչև հիմա նույնանման է Քարահունջին:
3. Հայաստան Հայկը վերադարձել է մոտավորապես մթա 2467 թ-ին, երբ 77 տարեկան էր: Նրա մահվանից հետո /2444/ Հայաստանի կեսար է դարձել նրա որդի Արամանայակը /մինչը մթա մոտ 2426թ/

Комментариев нет:

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...