ՀԱՅԵՐ
ՀԱՅԱՍԱ
Խեթերը (Հիթիթները) իրեպց պետությունը ստեղծել են Փոքր Ասիայում (18-12)րդ դարերին Ք.Ա.:
Իսկ Հյուսիսային Միջագետքում Միտանիները (Խուռիները) ստեղծում են իրենց պետությունը (17)րդ դարում Ք.Ա.:
Հայասա պետությունը գտնվում էր Մեծ Հայքից Սեվ Ծով տարածքի վրա: Հայասա-Ազզիից եկել է հայ ժողովրդի «ՀԱՅ» անվանումը: Հայասայի կենտրոնն էր Անի-Կամախը Եփրատի ափին:
Հայասա բառը նշանակում էր = Հայ + ասա (խեթերեն) = Հայերի երկիր
Հայասայի առաջին հիշատակությունը եղել է խեթական Սուպպիլուլիումի (1380-1346) Ք.Ա. թագավորի տարեգրությունում, որը իր հոր Տուդխալիա Գ. Թագավորի հետ (1410-1380) թագավորի հետ երկու արշավանքներ է կատարել Հայասայի վրա: Պատերազմը տեղի է ունեցել Կումախխայի մոտ եվ ավարտվել է Կարաննիի պարտությամբ:
Հետագային Սուպպիլուլիումի եվ Հայասայի թագավոր՝ Հուգաննայի միջեվ դաշնագիր է կնքվում, եվ Սուպպիլուլիումը իր քրոջ կնության է տալիս Հուգաննային:
Հուգաննայի մահից հետո, Աննիա թագավորը հարձակվում է Դանկուվա խեթական քաղաքի վրա 1338 Ք.Ա., սակայն խեթերի Մուրշիլի Բ. Թագավորը (1346-1320) Ք.Ա., 1335-ին հարձակվում է Հայասայի վրա եվ գրավում է զայն:
Հայասայի վերջին հիշատակությունը 13-րդ դարում խեթական մի արձանագրությունում է:
Կարաննի թագավորին է վերագրվում ԿԱՐԻՆ թագավորի կառուցումը, իսկ Աննիա թագավորին՝ Անիի կառուցումը (Անի-Կամախ):
· Արմենի-Շուպրիա
Արմենները վաղուց ապրել են Հայկական լեռնաշխարհի հարավ-արեվմտյան եվ Փոքր Ասիայի արեվելյան մասում: Ասորեստանյան արձանագրություններում Արմենները հիշատակվում են «ուրումե», իսկ ուրարտական արձանագրություններում՝ «ուրմե» կամ «արմե» անուններով, Հոմերոսը հիշատակում է «արիմ» ժողովուրդ անունը:
Իսկ «Արմենի», «Արմենիա», «Արմինա» անունները խուրիտտա-ուրարտական ծագում ունին: Արմենի նշանակում է Արմե + նի(խուրիտական մասնիկ) = Արմենների երկիր:
23-րդ դարում Ք.Ա. գրված մի արձանագրությունում հիշատակվում է որ Ակկադի թագավորի Նարամ-Սինի դեմ ելել են 17 թագավորներ, որոնցմէ 11-րդը Արմանի երկրի Մանդակինա թագավորն է:
Երկրորդ հիշատակությունը եղել է Սարգոն Ա.-ի (1980-1948) Ք.Ա. մի արձանագրությունում, ըստ որի Արմանի երկիրը Սարգոնի տիրապետությախն տակ է եղել:
Իսկ «ուրումե» ձեվը առաջին անգամ հիշատակավել է Ասորեստանյան թագավոր Թիգլադպլասար Ա. թագավորի (1115-1077) Ք.Ա. ժամանակ: Նա հիշատակել է որ ուրումեացիները գրավել են Շուպրիա երկրի Ալզի եվ Աղձնիքի շրջանները:
Ուրարտացիներից առաջինը Մենուան էր որ արշավեց Արմենի-Շուպրիայի վրա, զայն կոչելով Ուրմեուխի:
773 Ք.Ա. Արգիշտի Ա.-ը արշավում է Ուրմեի վրա, ավերելով եվ 24 հազար գերի տանելով:
«Արմե» ձեվով առաջին անգամ հիշատակվում է Սարդուր Բ.ի օրով: Նա 3 արշավանքներ է ձեռնարկում տանելով 8500 գերիներ:
Հայասայից հարավ ընկած էր Սուխմու երկիրը: Այստեղից է հնարավոր Հայաստանին տրված վրացերեն անվանում՝ Սոմխեթին:
Եփրատի աջաթնյակում ընկած էր Թեգարամա երկիրը, որը Աստվածաշնչում հիշատակված Թորգոմի տունն է: Թեգարամայից հարավ ընկած էր Մելիդ երկիրը, ներկայի Մալաթիան:
· Նայիրի
14-13րդ դարերում Վանա լճի շրջակայքում եվ ավելի հարավ ու արեվմուտք ապրում էին խուրիտտա-ուրարտական ցեղեր, որոնք ասորեստանյան արձանագրութուններում կրում էին ՆԱԻՐԻ անունը, որը ասորերեն նշանակում էր (Գետերի Երկիր) այն պատճառով որ գտնվում էր Եփրատ եվ Տիգրիս գետերի միջեվ:
Նաիրիի առաջին հիշատակությունը Սալմանասար Ա-ի (1280-1261) Ք.Ա.-ի արձանագրությունում է, որը նվաճել է Նաիրին:
Թուկուլթի-Նինուրտան (1261-1239) Ք.Ա. նունպես արշավել է Նաիրիի վրա, որի ժամանակ նրա դեմ են ելել Նաիրիի 40 թագավորները (ցեղային միությունների պետերը):
Թիգլադպալասար Ա.-ը Նաիրիի վրա երեք արշավանքներ է ձեռնարկել, իսկ Ասուրնազիրապալ Բ.-ը (883-859) արշավանքներ է կատարել:
· Էթիունի
Արարատյան դաշտում եվ նրանից հյուսիս տարածված էր Էթիունի ցեղային միությունը, որին արեվմուտքում սամանակից էր Նաիրին: Սեվանա լճի շրջակայքը կոչվում էր Ջրային Էթիունին: Էթիունիի կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որի տարածքում է գտնվում այժմու Երեվանը:
Դայա
Գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեվմուսքում, եվ նա իր անունը փոխանցել է հայկական Տայք նահանգին:
Վանի (Ուրարտու, Արարատի) Թագավորությունը
Հայկական լեռնաշխարհի հարավին բնակվում էին «Ուրուատրի» ցեղախումբը որը բաղկացած էր 8 ցեղերից: 13րդ դարում Ասորեստանի թագավորը արշավել ու ավերել է նրանց երկիրը:
859 Ք.Ա. հիշատակվում է Արամե Բիայնիլիի թագավորը, որն Արճեշը (Արզասկու)ն ընտրեց իր մայրաքաղաքը:
Արամեին հաջորդեց Լուտիպրին, ապա նրա որդի Սարդուր Ա. (835-825) Ք.Ա., որը Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա-Վանի կառուցման մասին թողել է սեպագիր արձանագրություն ինքզինք կողելով «Մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա»:
Սարդուրին հաջորդում է որդին Իշպուինին (825-810), ապա նրա որդի Մենուան (810-786) Ք.Ա. որոնց ատեն թագավորությունը հզորանում է: Հյուսիսում հասնելով Արաքսի ափերին, Արարատի հյուսիսային փեշերին Մենուան կառուցում է (Մենուախինիլի) քաղաքը: Ապա նա նվաճում է Ուրմե (Տարոն) եվ Արխի (Հարք) նահանգները: Արեվմուտքում էլ նվաճում է Ծուփա (Ծոփք) եվ Մելիդ (Մալաթիա) երկրները:
Մենուան կառուցել է նաեվ Վայոց Ձորից Վան հասնող 72 կիլոմետրանոց ջրանցք (Մենուայի պեղվածք), որը հետագային կոչվեց՝ Շամիրամի ջուր:
Մենուային հաջորդում է նրա որդի Արգիշթի Ա.-ը (786-764) Ք.Ա., որը նվաճում է Արարատյան դաշտը, եվ 782 թ.-ին հիմնադրում է Էրեբունի բերդաքաղաքը, (Արին բերդ) բլրի վրա, ԱՐ աստուծո անունով, այնտեղ բնակեցնելով 6600 հայ ռազմիկներ իրենց ընտանիքներով:
Մի տարի հետո Արարատյան դաշտի կենտրոնում կառուցում է Արգիշթիխինիլի (Արմավիր) քաղաքը: Ապա նվաճում է Սեվանա լճին, Շիրակին եվ Դաիուխի (Տայք)ին:
Արգիշթիին հաջորդում է նրա որդին Սարդուր Բ.-ը (764-735), որը նվաճում է Վելիքուխ (Գեղարքունիք)-ը, եվ արշավում է Արմե երկրի վրա:
743 բ. Ք.Ա. Ասորեստանի Թիգլադբալասար Գ. Թագավորը պարտության է մատնում Սարդուրին, ապա պաշարում է մայրաքաղաք Տուշբան, սակայն չի կարողանում գրավել զայն:
Սարդուրին հաջորդում է նրա որդի՝ Ռուսա Ա.-ը (735-713) Ք.Ա., որը կառուցել է (Ռուսախինիլի) քաղաքը: Նրա ժամանակ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ.-ը հարձակվում է Ռուսայի ենթակա (Մուծածիր) իշխանության վրա, թալանելով (Խալդ) եվ (Թեյշեբաին)ի աստծու տաճառները:
Սկսվում են Հյուսիսային Կովկասից զավթել քոչվոր Կիմմերները, նրանց հաջորդում են Սկյութները:
Ռուսային հաջորդում է նրա որդին Արգիշթի Բ.-ը (713-685) Ք.Ա., որը խուսափում է Ասորեստանի հետ ընդհարվումից:
Ռուսա Բ.-ը (685-645) Ք.Ա. դաշնակցում է Կիմմերների հետ, ապա արշավում ու գրավում Փռյուգիան ու Խաթթին:
Զվարթնոցի ավերակներում հայտնաբերված մի արձանագրությունում պարզվում է որ Ռուսան Հրազդանի հովտում տնկել է խաղողի տնկեր ու պտղատու ծառեր: Նա կառուցել է Թեյշեբաինի (Կարմիր Բլուր)ի միջնաբերդը Երեվանի մոտ: Նրա ժամանակ է եղել Սարասար եվ Ադրամելիքի փախուստը Հայաստան ազատվելով Սենաքերիբից (704-681 ) Ք.Ա.:
Այս շրջանին հզորանում է Մարական թագավորությունը որը դաշնակցելով Հայաստանի եվ Բաբելոնի հետ կործանում է Ասորեստանյան թագավորությունը 612 թ. Ք.Ա.: Թագավորում են Սարդուր Գ. 645-635 , Սարդուր Դ. 635-625, Արգիշթի Գ. 625-620, Էրիմենա 620-610, Ռուսա Գ. 610-600, Ռուսա Դ 600-590 թագավորները:
Մոտավորապես 590 թ. Ք.Ա. մարերը մտնում են Արարատյան դաշտ եվ տեղական ցեղերի օժանդակությամբ կործանում են Ուրարտուի շատ մը քաղաքներ ու կենտրոններ, այդ թվին նաեվ Թեյշեբաինին:
Ուրարտուի թագավորության անկման հետ ավարտվում է Հայ Ժողովրդի կազմավորման բրոցեսը: Լեռնաշխարհի բնակչությունը համախմբվում է մի նոր համահայկական պետության մեջ, Երվանդունիների թագավորությունում:
Комментариев нет:
Отправить комментарий