среда, 1 декабря 2021 г.

Արտաշեսյանների տոհմը Մեծ Հայքում թագավորել է մոտ երկու դար։



Արտաշես Ա-ի օրոք թագավորության մայրաքաղաքը Արտաշատն էր (Արտաքսատա), քաղաք, որը հիմնադրել էր Արտաշեսը մ.թ.ա. 176 թվականին: Քաղաքը կառուցվել էր այն վայրում, որտեղ նրան խորհուրդ էր տվել Կարթագենի սպարապետ Հաննիբալը (որ կարճ ժամանակ ապրել է Հայաստանում)՝ Արաքս գետի վրա, հին մայրաքաղաք Արմավիրից և ժամանակակից Երևանից ոչ հեռու։ Արտաշատը եղել է երկրի մայրաքաղաքը մինչև մեր թվարկության 164 թվականը։ Արտաշեսյանների տոհմի ամենահայտնի ներկայացուցիչը Տիգրան II Մեծն է (Ք.ա. 95-55 թթ.), ով պատանեկության տարիներին եղել է պարթևների պատանդը, որոնք ջախջախել էին հայերին։ Սակայն, երբ նա գահայակելեց, ինքը հաղթեց պարթևներին, նրանցից խլեց Ատրոպատենան (ժամանակակից իրանական Ադրբեջան) և ընդունեց «արքաների արքա» տիտղոսը։ Դրանից հետո Տիգրանը ռազմական և ընտանեկան դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միթրիդատ Եվպատորի հետ՝ ամուսնանալով նրա դստեր՝ Կլեոպատրայի հետ։
Տիգրան II-ի օրոք Հայաստանը դարձավ ամենամեծ տերությունը, ուներ սահմաններ Կուրից մինչև Հորդանան և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Հայ միապետը վերացրեց Սելևկյանների թագավորությունը։ Նվաճած տարածքում նա վերակառուցեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, որտեղ բռնությամբ վերաբնակեցրեց հունական բազմաթիվ քաղաքների բնակիչներին։ Տիգրանակերտը դարձավ Արտաշատի հետ մրցակցող երկրորդ մայրաքաղաքը։
Հաջողության հենց գագաթնակետին Տիգրանը հանդիպեց հռոմեացիներին՝ նախ Լուկուլլոսի, ապա Պոմպեոսի գլխավորությամբ, և մ.թ.ա. 63թ. կորցեց իր գրեթե բոլոր նվաճումները: Հռոմը օգտագործեց Տիգրանի թշնամական հարաբերությունները կրտսեր որդու հետ՝ խոստանալով պաշտպանություն. հռոմեական կայսրին շատ ավելի հարմար էր համագործակցել կախյալ ու հնազանդ տղայի հետ։ Եվ մ.թ.ա 66թ. հռոմեացի նոր հրամանատար Գնեյ Պոմպեոս Մեծը, ում օգնության համար դիմել էր հոր դեմ ապստամբած Տիգրան II-ի կրտսեր որդին, Հայաստան բերեց 50 հազարանոց բանակ։
Սարսափելի է ասել, որ Տիգրանն արդեն մահապատժի էր ենթարկել իր երկու որդիներին, իսկ երիտասարդ Տիգրանը բոլոր հիմքերն ուներ վախենալու իր կյանքի համար։ Բացի այդ մ.թ.ա. 68թ.-ին թվականին Հայոց թագավորի որդին ապստամբել էր հոր դեմ։ Եվ երբ նա չկարողացավ ինքնուրույն տապալել հորը, փախավ Պարթևաստան։ Պարթևական բանակի հետ արշավելով նա կրկին պարտություն կրեց և այս անգամ փախավ հռոմեացիների մոտ: Նա Պոմպեոս սպարապետին ցույց տվեց Արտաշատ տանող ճանապարհը, որով հռոմեական զորքերը կարողացան արագ և գրեթե առանց կորուստների հասնել մայրաքաղաք։ Միաժամանակ պարթևական բանակը ներխուժել էր հայկական պետության արևելյան շրջանները։
Երկու կողմից սեղմված հայոց արքան այլեւս չէր կարող դիմադրել։ Նա նույնիսկ որոշեց դավաճանել իր աներոջը՝ Միթրիդատեսին, և նրա գլխի համար գին սահմանեց։
Մ.թ.ա. 66 թվականին, երբ Պոմպեոսը, առաջ շարժվելով դեպի Հայաստան, միացավ երիտասարդ Տիգրանի հետ, ծեր միապետը հանձնվեց։ Այդ հարձակումները սկսել էին հենց այն ենթադրությունից ելնելով, որ ծերունի Տիգրան Մեծը չի կարողանա հետագա դիմադրություն ցույց տալ Հռոմին: Տիգրան II-ն, իրոք, չկարողացավ պատերազմել միանգամից երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևաստանի դեմ։ Եվ նա միայնակ, առանց ուղեկցության, գնաց հռոմեացիների ճամբար։ Ճամբարի սահմանին հայոց թագավորին առաջարկեցին իջնել ձիուց և տալ իր սուրը: Տիգրանը ենթարկվեց: Եվ երբ նա վրան մտավ Պոմպեոսի մոտ, հանեց իր վրայից ադամանդե թագը։ Գնահատելով այս ժեստը՝ Պոմպեոսն անմիջապես ճանաչեց նրան որպես Մեծ Հայքի թագավոր և թագը նորից դրեց Տիգրանի գլխին։
Երիտասարդ դավաճանը՝ իր իսկ որդին, նստած էր հռոմեացի հրամանատարի ձախ կողմում։ Նա նույնիսկ ոտքի չկանգնեց, երբ տեսավ իր հորը, միայն գիշատիչի հայացքով հետևում էր թագին:
Հռոմի և Հայաստանի միջև խաղաղություն կնքվեց՝ Հայաստանի կողմից նվաճված շրջանների մեծ մասից հրաժարվելով, բայց անկախության և թագավորական իշխանության պահպանմամբ։
Պոմպեյը խորամանկորեն փոխեց իր քաղաքականությունը. նա ողորմությամբ ընդունեց ծեր թագավորին և վերադարձրեց նրան իր թագավորության մնացորդները 6 հազար տաղանդ արծաթով տուրքի դիմաց։ Տիգրանը կանգնած Պոմպեոսի դիմաց նայում էր իր որդուն։ Ո՞վ գիտի, թե ինչ զգացումներ էին այդ պահին բորբոքվել թագավորի հոգում, ով մինչ այդ արդեն մահապատժի էր ենթարկել իր երկու որդիներին։
Ցա՞վի: Զղջա՞նքի, թե՞ վրեժի:

Комментариев нет:

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...