Ինչպես 5-րդ դարի պատմության գիրքը հանգեցրեց մոռացված թագավորության բացահայտմանը
Հայաստանը այնքան հին է, որ նրա վաղ անցյալի պատմությունը պահպանվել է լեգենդների և առասպելների տեսքով: Որոշ բաներ, որոնք չպետք է մոռացվեին, անհետացել են և դրանց պատմությունը դարձել է լեգենդ, իսկ Լեգենդը՝ առասպել:
19-րդ դարասկզբին ավելի քան 500 տարի, Հայաստանը դեռևս զшվթվшծ էր Օսմանյան կայսրության կողմից։ Նրա պատմությունն ու հայկական ինքնությունը դшտшպшրտվшծ էր մոռացության։ Շատերը պնդում են, որ առանց քրիստոնեության և հայոց այբուբենի գյուտի, հայ ժողովուրդը վաղուց անհետացած կլիներ, ինչպես իր պատմական հարևանների մեծ մասը:
Արարատի մոռացված Թագավորությունը գտնվում էր Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկներում, դժվար չէ պատկերացնել, որ այս տարածաշրջանը պետք է դառնար կայսրությունների համար պայքարի դաշտ: Հայոց պшտերшզմների մեծ մասը պաշտպանական բնույթ էր կրում, բայց երբեմն հայերը հшրձшկվել և նվաճել են հարևան տարածքները`ստեղծելով հաջող և ուժեղ թագավորություններ: Այդ թագավորություններից մեկը Ուրարտուն էր, որը հայտնի է որպես Վանի թագավորություն, Արարատ և հին պարսկերենով պարզապես «Արմինա»:
Հայտնաբերված արձանագրություններից հայտնի է, որ Ուրարտուի առաջին թագավորը Արամե Ուրարտուն էր:
Գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Շուլցը Վանում հայտնաբերում է Մովսես Խորենացու նկարագրած հնագույն սեպագիր արձանագրությունները: Նա կրկնօրինակում է դրանք և շարժվում դեպի Փարիզ՝ դրանք ուսումնասիրելու համար։ Ցшվոք ճանապարհին իր 2 սպшնների հետ, քուրդ шվшզшկшխմբերի կողմից հшրձшկմшն է ենթարկվում։ Սակայն Վանի պատճենահանված արձանագրությունները անվտանգ Փարիզ են հասնում են և 1840 թ. հրատարակվում են։
Անհիշելի ժ-ից լեգենդար աղեղնավոր Հայկը, հայ մշակույթի և պատմության մի մասն է: Նա Ուրարտական ցեղերի ամենաառաջատար խմբի, որը հետագայում վերածվեց հայ ժողովրդի, հիմնական աստվածն էր։ Հայկը համարվում է հայերի առաջնորդը, այդ պատճառով էլ հայերն իրենց համարում են «հայ»։
Ըստ Խորենացու Հայաստանը հիմնադրվել է Մ.թ.ա. 2492 թ։ Այս զարմանահրաշ տեղեկությունը, որպես վստահելի աղբյուր հայտնվել է նաև Նյու Յորք Թայմսի 2015 թ. գիտական հոդվածում։
«5-րդ դարի պատմաբան Մովսես Խորենացին գրել է, որ իր հայրենիքը հիմնադրվել է Մ.թ.ա. 2492 թ-ին, որը թվում է առասպելական, թեև նա պնդում է, որ մեկնել է Բաբելոն և ուսումնասիրել է հնագույն գրառումները։ Նրա վերլուծությունը ենթադրում է, որ իր տարեթիվը բավական հավանական է», գրել է Նյու Յորք Թայմսը։
Խորենացու աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ նա կարողացավ արձանագրել հնագույն հայոց պատմության բազում էջեր, որոնք վաղուց մոռացված էին։ Խորենացին նշել է նաև, որ Վանի արձանագրությունների հունական թարգմանությունները կարդացել է շատ վաղուց և կարծես նա կարողացել է պահպանել դրանց մի մասը՝ ապագա սերունդների համար>>:
M. Chahin-ը գրում է․
«Ուրարտացիների պատմությունը Հայաստանի պատմության մի մասն է, այնպես, ինչպես հնագույն բրիտանացիների պատմությունը Անգլիայի պատմության մի մասն է»: Հայերը կարող են փաստել, որ իրենց պատմական Ուրարտական շարունակականությունը մոտ 4000 տարի է։ Նրանք աշխարհի ամենահին ժողովրդներից են»:
Հասմիկ Իսագուլյան
Комментариев нет:
Отправить комментарий