суббота, 2 июня 2012 г.

Կ Ո Ր Ծ Ա Ն Ի Չ , ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ



Կ Ո Ր Ծ Ա Ն Ի Չ , ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ





ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ





Կ Ո Ր Ծ Ա Ն Ի Չ , ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ



Որոնք են նախապատճառները՝ հաշիշի, մորֆինի եւ կոկաինի միջոցով արբենալու պահանջի. երեք են պատճառները՝ անձնական, հասարակական, միջազգային: Բարձր կյանքի կարիքը, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի ազատ արտահայտության կյանքի կարիքը, հարստանալու ծարավը, քանզի առօրյան հաճախ ծանր եւ անուրախ է: Այնքան պարտականություններ կծանրանան ու կճնշեն անհատի հոգու վրա, դա վարում է մի անհավասար գոյության պայքար, ենթակա այնքան զրկանքների եւ ստորացումների: Ոչինչ խորապես չի շոշափում մեր հոգին: Չկան տոներ, չկա շեփոր, չկա խենթացուցիչ ուրախություն: Այդ պայմաններում մարդուս թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեւոր ուժերը նվազում են եւ աշխարհը սկսվում է թվալ միօրինակ եւ անհրապույր: Կյանքի տնտեսական եւ ընկերային պայմանները, ուր իշխում են անիրավությունն ու անարդարությունը, ուր հաղթական են ճարպիկ, անգրոշ միջակությունները, անձնակենտրոնները, սակավարժեքները, ուր ավելորդ մարդ են սեւատեսները, մելանքոլիայի ենթակաները, տկարակամները եւ ազնիվները:
Արդար է Բոդլերը՝ մարդկային սիրտը իր մեջ կրում է սաղմը ավելի բարձրիբարձր կյանքի, որի մեջ նա իրեն տեր եւ ոչ ստրուկ պիտի զգա, որի մեջ գեղեցկություն, ուրախություն, թեթեւություն պիտի զգա՝ տոն կուզե: Նա, եղել է մի վայրկյան, երբ ճաշակել է երջանկությունը եւ գիտե նրա քաղցրությունը, գիտե, թե որքան գեղեցիկ է եւ մեծ աշխարհը, երբ երջանիկ ես, եւ վերստին կփնտրե հինը . Նա գիտե, որ հնարավոր է երջանկությունը, բայց կդժվարանա իրեն երջանիկ զգալ - ահա նրա ողբերգության ակն ու աղբյուրը:
Սոցիալիզմի դար է - քրիստոնեության երկինքեն զատ կա երկիրը, որի վրա Դրախտ կփնտրե, կկարոտե, կերազե: Ջղերի դար է, հիվանդ, անասելիորեն զգայուն՝ երջանկությունը, որը հաշիշի դեր կատարեր իր ցավերի դեմ: Բայց խուսափում է մեր կարելիությունեն, այդ Դրախտը, մենք նկրտում ենք մտքով խաբել կյանքը, մենք նետվում ենք դեպ արհեստական ու խաբուսիկ դրախտը՝ էվֆորիստիկ թույների, նարկոտիկների խաբուսիկ Դրախտը, մենք խորտակում ենք նրա դռները եւ ներս խուժում. Մենք հիվանդոտ երանություն ենք փնտրում, որը մեզ առերետւյթ ազատում է կյանքի վշտերեն եւ պարտականություններեն, եւ մթագնելով մեր գիտակցությունը եւ էքզալտե անելով մեր զգացումները՝ մեզ տալիս է խոր ապրումների իլյուզիան: «Մի ժամ առանց օպիումի, ահա' սարսափը, անզերծանելի ցավը, որից չկա փրկություն, քանզի այդ ծարավը եւ նրա հագեցումը չի կարող դա մարել: Ես անիծյալն եմ, որը тльещава жертва-են ազատվելու համար ընկնում է հալած արճիճի մեջ» - (Կլոդ Ֆաբետ) «մի բան միայն, մի բայ - տառապում էր»: «Ո՛չ երջանկությունը, ոչ էլ դժբախտությունը ստեղծած են մի մեծ բան կյանքում»: Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր՝ վախճանդ կորուստն է: Այլ է կյանքի նպատակը՝ ուրախ զոհաբերության ճամփով դեպ կատարելություն: (Եթե հաճույքը լիներ կյանքի նպատակը - սողողները եւ պարալիտիկը երջանիկ պիտի համարվեն, քանզի ապրում են մի անհեթեթ հաճույքի փղոսկրյա ապարանքներում.): Մոռացում կա՛մ էկզալտացիա - ահա թե ինչ է փնտրում նարկոտիկը - կա՛մ մարել ցավը, կա՛մ սաստկացնել գրգիռը ոգու: Արեւելքը հաշիշիստ է եւ օպիումիստ: Արեւմուտքը - ալկոհոլ եւ կոկաին: Հաշիշը ոչինչ չի տալիս, նա միայն ամպլիֆե է անում, մեծացնում այն, ինչ որ կա ենթակայի մեջ եւ նրանից դուրս: Խորացված անալիզը հաշիշարբեցումի ֆիզիկական եւ հոգեւոր բավականության սուտ զգացողություն, անճառելի ուրախություն: Կա գաղափարների հիպերտրոֆիայի ֆազան: Գաղափարները ծնում եւ զարգանում են հրեշային արագությամբ: Կարծեք ասոցիացիայի օրենքներեն դուրս լինեն: «Ամենապարզ բաները - Շարլ Ռիշե - թվում են թատրոնականորեն էֆեկտավոր»: Անձնական գերազանցության գաղափարը չափազանց զորավոր է հարբած հաշիշիստի մոտ: Փախուստ ներկայեն: Ուշադրության եւ տրամաբանության վրա, որոնք մթագնում են եւ կորչում, իշխում են հիշողությունը եւ երեւակայությունը, որի շնորհիվ իրերը եւ անցքերը մեր շուրջը դառնում են օտար եւ անհատը, ամբողջապես անցյալի եւ ապագայի իշխանության տակ է - մեկը տրված հիշատակների եւ ապրումների, մյուսը՝ երեւակայության մեջ: Հիշողությունը եւ զգայարանքները սրվում են, եւ որպես հետեւանք՝ հիշատակներն ու պարագաները ընդունում են տարօրինակ չափեր: Ոգին անսահմանության, անմահության դռներն է բախում, մեր էության նեկտարը խմում: Գույները սկսում են երգել, հնչյունները ստանում են երանգներ, պարֆյումների մեղեդիներ: Անձնավորությունը սկսում է կորչել եւ միաձուլվում է իրերի հետ: Գաղափարը՝ ժամանակի եւ տարածության, չքանում է: Ակնթարթերը թվում են որպես հավիտենականություն, եւ հավիտենականությունը խտանում է մի ակնթարթի մեջ:
Ահա ձեզ րելատիվ տեսությունը՝ տրված հիվանդոտ ապրումների մեջ: Պասիվ հայեցումն աշխարհի - ահա արեւելքցու փնտրածը: Իսկ հաշիշիստը չի կարող մի բարդ եւ զորավոր շարժում կատարել դեպի տվյալ նպատակը: Դժվար կկենտրոնացնի իր ուշադրությունը (պսիխոլոգ եւ ֆիզիոլոգ Լանգե): Գերզգայականությունը հաշիշային արբեցումի դեպքում (պսիխիատոր Բենե) լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ: Հակում դեպի մակրոսկոպիա - ամեն ինչ մեծացված վիճակի մեջ տեսնել: Պատկերների եւ դատողությանց քառատրոփում (գալ օպերուկիստ): «Խենթության ալիք» - զգացողական դեֆորմացիաներ, գաղափարային դեֆորմացիա, որի դեպքում մի տեսակ «շոգի» է բարձրանում երկրից եւ պատում նրանց մարմինը: Այդ աուրան: Հեռավոր եւ քաղցր մի կարոտ եւ անհանգստություն է լեցնում մեզ: Երբեմն դա հասցնում է կոսմիկական չեզոքացումի, առանձնացումի զգացողության: Անհատը մենակ նետված է տիեզերական լռության մեջ: ճշմարիտ է ասում Բոդլերը՝ «Ով որ չէ ծնել ընդունելու կյանքի պայմանները, ծախում է իր հոգին»: Հիպերակուզիա - լսողության կենտրոնը թունավորված է - անհեթեթ ֆանտաստիկա:
Իդեֆիքսեր - սեռային անամոթություններ, էքսհիբիցիոնիզմ, բռնություն: Միջակության օրենքը, որը ղեկավարում է ամբողջ բիոլոգիան: Ամեն մի օրգանիզմ ունի իր չափը, ամեն մի խելք՝ իր սահմանները, եւ որոնք հաղթահարելը կամ անցնելը մեզ չէ թույլատրված: Պետք է միջակ լինել մեծ անձի հանդեպ, թող որ դա տառապանք է ընտրյալ ոգիների համար: Մեր բնազանցական կարոտը բացարձակեն չենք առներ ոչ հեշտասիրական ցնցումների, ոչ մեր խելագար ամբիցիաների, ոչ միստիկ արբեցումների, ոչ էլ արտաիրական հայեցողությունների մեջ: Պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպես որ է դա, եւ ազնիվ ճիգերով ծառայենք նրան՝ զայն ավելի եւ ավելի գեղեցկացնելու եւ իմաստավորելու համար:
Ապրեցա՜, կարող է բացականչել միայն նա, որը գիտե վարել իր հստակ, կամային եւ զորաց միտքը, որի զգացումը արթուն է, որը ջրդեղել է իր կամքը ժայռեր խորտակող, հատուկ է մեծ զոհաբերությանց եւ մեծագործությունների համար: Նա, որն ընդունում է, թե տառապանքը կարեւոր եւ անհրաժեշտ բաժինն է մեր գոյության: Հաշիշը տկարացնում է եւ հաճախ իսպառ ոչնչացնում մեր քննադատական վերաբերումը դեպ աշխարհն ու իրերը, ինչպես եւ մեր ինքնակոնտրոլը, տալով մեզ վայրկյանորեն երջանկություն: Իլյուզիան՝ դա մեզ, ապուշացրած, դարձնում է ճշմարտորեն ապերջանիկ:
http://hay-power.com/publ/10-1-0-378

HAYODZ: «ԳԻԼԳԱՄԵՇ»| ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |Առավոտյան մթնշաղը ...

HAYODZ:
«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |
Առավոտյան մթնշաղը ...
: « ԳԻԼԳԱՄԵՇ» | ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ | Առավոտյան մթնշաղը անցնելու վրա էր, երբ Գիլգամեշ ելավ, Էնկիդուին քով գնաց եւ, բերանը բանալով, ըսավ...

ԳԻԼԳԱՄԵՇ»




«ԳԻԼԳԱՄԵՇ»






| ՈՒԹԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |




Առավոտյան մթնշաղը անցնելու վրա էր, երբ Գիլգամեշ ելավ, Էնկիդուին քով գնաց եւ, բերանը բանալով, ըսավ իր հիվանդ բարեկամին.






- Սիրելի եղբայր, չար դեւ մը նստած է ննջարանիդ մեջ, մարմինդ կը կրծե, գլուխդ ուտել կուզե, ես, անգին բարեկամս, չեմ կրնար քեղի օգնել։






Ցավեն ուժասպառ Էնկիդուն լուռ ու մունջ էր. խելակորույս պառկած հոգին կավանդեր։ Գիլգամեշ լալով ըսավ.






- Էնկիդու, կրտսեր եղբայրս, շատ կը ցավիմ, կուլամ, կողբակոծիմ քեզի համար։ Էնկիդու, ավա՛ղ, ո՞ւր մնաց այն գերմարդկային ուժդ, ծաղկուն երիտասարդությունդ ու առնական ձայնդ։ Ո՞ւր է, ո՞ւր է իմ նախկին Էնկիդուն ։ Առյուծի եւ վայրի ցուլի պես ուժգնագույն էիր, վիթի նման արագավազ. հարազատ եղբոր մր պես քեզ կր սիրեի։ Քեզ բոլոր իշխաններեն վեր դասեցի եւ Ուրուկի բոլոր գեղեցիկ կիները քեզնե հիացած էին։ Միասին մայրիներու անտառը գնացինք, գիշեր-ցերեկ իրարու հետ էինք։ Դուն էիր, որ ինձի հետ Խումբաբային գլուխը պարսպապատ Ուրուկ քաղաքը բերիր, եւ լեռնաբնակ ժողովուրդը այդ ճիվաղին ձեռքեն ազատեցիր։ Երբ մենք հեռավոր լեռներեն հաղթապանծ Ուրուկ քաղաքը կը վերադառնայինք, ժողովուրդը ցնծագին մեզի կը մոտենար եւ մեզի կօրհներ։ Երկնային ցուլը բռնեցինք, սպանեցինք ուձեռքերնիս Եփրատի ջուրին մեջ լվացինք, եւ Ուրուկի ժողովուրդը կրկնակի մեզի փառաբանեց, Էնկիդու, բարեկամս, արդյոք երկնային ցուլին մահաբեր գոռոցը, պոռչըտուքը վնասեց քեզ։ Եվ կամ գոռոցե երկնային աստվածները մեզի դեմ զայրացան ու պատժեցին մեզ անոր համար, որ փառաշուք Իշտարի վեհությունը անարգեցինք եւ երկնքեն բերած իր ցուլը սպանեցինք։






Գիլգամեշ ժամերով լռիկ-մնջիկ նստած էր Էնկիդուին. սնարին քով, բայց հայացքը հեռ ուները կը թափառեր։ Հետո ընկերոջը մահիճին քով կանչել տվավ քաղաքին իմաստալի մեծամեծները եւ քաջընտիրները։






- Լսեցե՜ք, զիս մտիկ ըրեք, քաղաքի երեւելինե՛ր, - բարեկամիս՝ Էնկիդուին համար կու լամ, եղերամայրերու դառն ողբով կուլամ։ Ա՜խ, դուն, որ մեջքիս տապարը, ձեռքիս աղեղը, գոտիիս սուրը, մարմնիս վահանը, տոնական զգեստս, իմ միակ բերկրանքս էիր։ Չար դեւն էր, որ եկավ խլեց ինձմեն Էնկիդուն, ազնիվ բարեկամս, կրտսեր եղբայրս, ան, որ լեռներուն մենակյաց վայրի էշը, տափաստաններուն հովազը կը հալածեր։ Մենք միասին մեր նպատակին հասանք, լեռները բարձրացանք , մայրիներու անտառին ահավոր Խումբաբան զգետնեցինք եւ երկնային ցուլը բռնեցինք, սպանեցինք։ Ավաղ, այդ ի՞նչ քուն է, որ ծանրացել է վրադ։ Ա՜խ, այնքան ապշած ու մթագնած ես, որ չե՞ս լսեր զիս։






Սակայն իր բարեկամը, Էնկիդուն, աչքերը չի բանար։ Եվ Գիլգամեշ ձեռքը անոր սրտին կը տանի, բայց ան չի բաբախեր։ Նորահարսի մը նման կը քողե զայն եւ սրտին բուռն ցավեն ու վշտեն կը սկսի մռնչել իր կորյունները կորսնցուցած էգ առյուծի մը նման։ Գիլգամեշ կը դառնա Էնկիդուին երեսըն կը նայե եւ ապա գլխուն մազերը կը փետե, գեղեցիկ պատմուճանները կը հանեք գետինը կը նետե եւ սգավոր աղտոտ զգեստ կը վհագնե։






Հաջորդ առավոտ, մթնալուսուն, Գիլգամեշ դարձյալ սկսեց իր լացն ու կոծը բարեկամին վրա.






- Էնկիդու, տափաստաններու հովազ, մի՞թե տրտունջս, գոռում-գոչումս քեզ այդ խոր քունեն չարթնցներ։ Մի՞թե հայացքդ այլեւս դեպի արեւը պիտի չդարձնես։ Զայնս չե՞ս լսեր, չե՞ս զգար եղբայրական սեր, որ կը տածեմ քեզ հանդեպ։ Քեզ հոյակապ անկողինի մը վրա ես դնել տվի, պատվո մահի՛ճի մը մեջ քեզ հանգչեցուցի, խաղաղության նստարանին վրա քեզ նստեցնել տվի, որպեսզի երկրին իշխանազորները գան ոտքերդ համբուրեն։ Քեզ համար Ուրուկի երջանիկ ու կենսուրախ ժողովուրդը լաց ու կոծի մղեցի։ Ես ինքս ալ, սրտակից ընկեր իմ, եթե քեզմե ավելի ապրելու ըլլամ, մարմինս աղտով պատած պիտի պահեմ, առյուծի մորթ պիտի հագնիմ եւ սարերը պիտի ելնիմ։






Էնկիդուն, պատանքով պատած, պառկեր է եւ չի պատասխաներ. կյանքը այլեւս իր պաղ անդամներուն չի վերադառնար։ Այսպես անշարժ պառկած մնաց Էնկիդուն ցերեկ մը եւ գիշեր մը եւ երրորդ, չորրորդ, հինգերորդ եւվեցերորդ ցերեկը եւ գիշերը։ Գիլդամեշ ամեն առավոտ իր անմոռանալի բարեկամին դիակին վրա կուլար, կողբար։ Սգավոր աղտոտ զգեստ մը հագած, գլուխը փոշեթաթախ, նա զուր կյանքի կը կանչեր իր տարաբախտ բարեկամը։


Երբ մահվան յոթներորդ օրը լրացավ, Էնկիդուին մարմինը սկսավ նեխել եւ որդնոտիլ։ Գիլգամեշ ավաղելով սրտակոտոր կը հառաչեր եւ բարձրաձայն կը պոռար.






- Էնկիդու, իմ կրտսեր եղբայր, դուն իսկապես գնացիր Իրկալլայի տունը՝ այն մութ աշխարհ, որուն բնակիչներուն կերածը հող է։ Այլեւս մանկունակ ձայնդ չելլեր, աչքերդ չեն բացվիր, ոտքերդ չեն շարժիր, ձեռքերդ աղեղ չեն բռներ եւ տապար չեն շարժիր։ Արդյոք մեռած մըն ես, Էնկիդու, բարեկամս։ Դուն, որ այնչափ քաշ եւ ուժեղ էիր - մահը քեղի հաղթեց, ի՞նչ պիտի ըլլա արդյոք իմ վիճակս։ Արդյոք ես ալ քեզի պես պիտի մահանամ եւ որդերը պիտի կրծեն մարմինս, որ հող եւ փոշի պիտի դառնա։






Ութերորդ օրը Գիլգամեշ իր բարեկամ Էնկիդուին փառավոր ու մեծաշուք թաղում կատարել տվավ։


Թաղման հաջորդ օրը, արշալույսին հետ, Գիլգամեշ ազնիվ փայտե շինված խոշոր սեղան մը շտկել տվավ, սարդիոնե ամանով մը մեղր եւ լազվարթե շինված խոշոր պնակով մը կարագ սեղանին վրա դնել տվավ իբրեւ հոգեհաց Էնկիդուին համար։ Հետո առյուծի մորթ մը ուսերուն վրա նետեց, զենք ու զրահ առավ եւ վշտակոտոր սրտով լեռները ինկավ։


http://hay-power.com/publ/9-1-0-329

«ԳԻԼԳԱՄԵՇ»




«ԳԻԼԳԱՄԵՇ»


| ԻՆՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ IX





«ԳԻԼԳԱՄԵՇ»


| ԻՆՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |






Գիլգամեշ դառնորեն կողբա իր դժբախտ բարեկամը՝ Էնկիդուն եւ տափաստանները կը դեգերե։ «Եթե մեռնիմ, արդյո՞ք ես ալ պիտի չըլլամ այն, ինչ որ է Էնկիդուն։ Թախիծը ու դաժան վիշտը բույն դրին սրտիս մեջ, մահվան երկյուղը կը զգամ հիմա եւ անոր համար տափաստանները կը թափառիմ։ Ուտնապիշտիմի՝ Ուբար-Տուտուիզավակին քով կուղղեմ քայլերս, աճապարանքով անոր կը դիմեմ:


Գիշերը բարձրաբերձ լեռներունկիրճերը հասա։ Առյուծներ տեսա եւ վախեցա։ Գլուխս դեպի երկինք բարձրացուցի, աղոթեցի Սինին, աստվածներուն ուղղեցի հայացքս ու պաղատանքս։ «Պահպանեք զիս այս վտանգեն, ողորմած եւ ամենահզոր աստվածներ:»»


Գիլգամեշ գիշերը քնեցավ ու գեշ երազե մը սոսկալով վեր թռավ։ Առյուծներու կենսուրախ ոհմակ մը լուսնակ գիշերով իրարու հետ կը գզվտեր։ Գիլգամեշ կացինը քաշեց, սուրը պատյանեն հանեց եւ նետի մը արագությամբ շիկագույն գազաններուն վրա հարձակելով, ցրեց զանոնք։


Երկար ատեն քայլելե ետք լեռան մը մոտեցավ, որուն անունը Մաշու։ Երբ Մաշու սարին ստորոտներուն հասավ, երկու կարիճ-մարդուհանդիպեցավ, որոնք ամեն օր արեւին ելքին եւ մուտքին կը հսկեին: Այդ երկու լեռներուն կատարին վրա կը հանգչի երկնակամարը, անոնց վարի ներքնամասը մինչեւ դժոխքին խորքը կը հասնի։ Լեռան դուռը պահակ կեցած էին ահավոր կերպարանքով կարիճ-մարդիկ, որոնք լեռան ոտքեն մինչեւ գլուխը սարսափ եւ մահ կը սփռեին, ու կը հսկեին արեւածագեն մինչեւ արեւմուտ։


Երբ Գիլգամեշ զանոնք տեսավ, հայացքը մթագնեցավ անոնց ազդած ահեղութենեն ու ճիվաղային սարսափեն։ Բայց շուտով ինքզինքին եկավ եւ գլուխ ծռեց անոնց առջեւ։


Այն ատեն կարիճ-մարդը ձայնեց իր կնոջ.






- Այն մարդը, որ դեպի մեզ կուգա, աստվածային մարմին ունի։






Կարիճ-մարդու կինը պատասխանեց.






- Երկու երրորդով աստված Է, մեկ երրորդով մարդ է։






Կարիճ-մարդը իր մոտ կանչեց աստվածազարմ Գիլգամեշը եւ ըսավ անոր.






- Ինչո՞ւ այսքան հեռավոր եւ դժնդակ ճամփաներ կտրելով քովս եկար։ Ինչո՞ւ վարարած գետերե¹ անցնելով մինչեւ այստեղ եկար։ Կուզեմ գիտնալ, թե ի՞նչ է նպատակդ եւ մինչեւ ուր կուզես երթալ։






1. Հոս խոսքը Եփրատի եւ Տիգրիսի մասին է, որոնց անունը չէ հիշված։






Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ կարիճ֊մարդուն.






- Ես ուրուկցի Գիլգամեշն եմ, տերը այն պարսպապատ քաղաքին, որ լեռներու կիրճերեն ու տողաններեն հեռու, տափաստաններեն եւ ջուրերեն անդին կը դտնվի։ Էնկիդուին՝ բարեկամիս կորուստը կողբամ։ Հիմա ես ալ մահեն կը վախենամ եւ լեռները կը թափառիմ։ Էնկիդուին դառնաղետ ճակատագիրը զիս կը չարչարե։ Հող դարձավ ան, որ այնքան կը սիրեի։ Էնկիդուն հիմա նման է գետնի հողին։ Նախահորս՝Ուտնապիշմի քով երթալու համար երկիրներն, տափաստաններն անցնելով եւ լեռներ բարձրանալով, եկա քեզ հասա։ Ան՝ Ուտնապիշտիմ, աստվածներուն քով գնաց՝ փնտրեց եւ գտավ կյանքը։ Անորմե կուզեմ իմանալ, տեղեկություն քաղել կյանքի եւ մահվան մասին։






Կարիճ-մարդր բերանը բացավ ու ըսավ Գիլգամեշին.






- Մինչեւ այսօր որեւէ մեկը չէ կրցած կատարել այդ բանը, Գիլգամեշ։ Չկա որեւէ մահկանացու մը, որ այս լեռան մեջի ճամփեն անցած ըլլա: Տասներկու կրկնակժամ ճամփա պետք է կտրել, անկե անցնելու համար: Մութը այնտեղ շատ թանձր է, լույսին նշույլը չկա։ ճամփու մեկ ծայրը դեպի արեւելք կը ծռի եւ մյուս ծայրն ալ արեւմուտք։ Արեգակը այդ խոխոմեն դուրս կելլե, երկիրը լուսավորելու համար։ Երբ արեւը գիշերը եկնային օվկիանոսեն կանցնի, մայր կը մտնե, հետո դարձյալ երկիր կը վերադառնա։ Որեւէ մահկանացու այդ մութ ճամփեն տակավին չէ անցած։ Այս լեռան ետեւը կը գտնվի ծովը, որ ցամաքը շրշապատած է։ Դուն չես կարող արեւին ուղիեն երթալ։


Գիլգամեշ բերանը բացավ ու լալով ըսավ լեռնանցքին հսկող հսկային.






- Մահվան երկյուղը սիրտս կը ճմլե. միայն թշվառությունը ու դառնությունը պիտի ըլլա բաժինս: Ուրեմ փրկե զիս բոլոր տանջանքներեն, թույլ տուր որ ներս մտնեմ։






Կարիճ-մարդը բերանը բացավ ու խոսեցավ Գիլգամեշին.






- Գնա, Գիլդամեշ, քեզ համար Մաշու լեռան մուտքը կը բանամ, գնա եւ ճամփան գտիր։ Մաշու լեռները աշխարհիս բոլոր լեռներեն ավելի բարձր են։ Այս լեռան մեջ զարհուրելի եւ մութ վիհեր կան։ Ուրեմն, երթաս բարով, դյուցազնասիրտ Գիլգամեշ, քարի զոհ չըլլաս եւ առանց արկածի տուն վերադառնաս։ Լեռներուն դուռը, ուր մենք պահապան կեցած ենք, թող բացվի առջեւդ։






Գիլգամեշ կարիճ-մարդուն ըսածները գոհունակությամբ լսելե հետո, լեռան դռնեն մտավ եւ արեւին ուղիով շարունակեց իր ճամփան։






Մեկ երկժամեն մութ եւ անդնդախոր կիրճ մը հասավ։ Հետզհետե խավարը թանձրացավ, լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Երկու երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով Էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Երեք երկժամեն ավելի քայլեց ու խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով Էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Չորս երկժամեն ավելի խորացավ։ Լույսին ն՛շույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Հինդ երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Վեց երկժամեն ավելի խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Յոթը երկժամեն ավելի ՚ խորացավ։ Լույսին նշույլը չկար, մութը մութով էր պատած, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Ութը երկժամ ճամփա կտրնլե ետքը աղաղակեց։ Խավարը թանձր Էր, լույսին նշույլը չկար, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Երբ ինը եր կժամեն ավելի խորացավ, զգաց հյուսիսային քամին եւ ուրախացավ, բայց տակավին մութ էր, լույսին նշույլը չկարչ, ոչ առջեւը կը տեսներ եւ ոչ ալ ետեւը։


Երբ տասը երկժամ են ավելի քայլեց, խավարը տեղի տվավ, ելքը մոտ էր։


Երբ տասնեւմեկ երկժամ ճամփա կտրեց, արեւածագեն առաջ լեռան մեջեն դուրս ելավ։


Այսպես ահա 12 երկժամ երթալե ետք, լույսը ծագեցավ։






Գիլգամեշ հեռվեն նշմարեց աստվածներուն պարտեզը եւ անոր քով փութաց։ Սարդիոնե ծառը հոն իր պտուղը ուներ։ Որթնատունկերը պատած էին զայն եւ խաղողի ողկույզները կախված էին անկե։ Լազվարթն ալ տերեւ եւ գեղեցիկ տեսքով պտուղներ ուներ։ Դարավոր մայրիներուն եւ կասկենիներուն վրայեն կախված ազնիվ քարերը կը շողշողային։ Կանաչ զմրուխտը ծովասեզի նման ծառերուն ստորոտը տարածված էր։ Հոս քեսի եւ ուղտափուշի տեղ գույնզգույն ազնիվ քարեր կը փայլեին։ Պտուղին կուտը շափյուղա էր։


Գիլգամեշ պահ մը կը դանդաղեցնե իր քայլերը եւ աչքերը կը գարձնեաստվածներուն պարտեզին կողմը։






« ՊՆԱԿԻՏ VIII





http://hay-power.com/publ/9-1-0-331

Армяне и евреи

В Устной Торе (Мидраш Эйха Раба, гл. 1) рассказывается, что вавилонский царь Невухаднецер (сразу после разрушения Первого Храма, то ест...